ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ
BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA
2007 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2008 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2009 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2010 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2011 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2012 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2013 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2014 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2015 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2016 թ. ընթացքում կատարած աշխատանքները
2017թ. հունվարի 13-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ:
2017թ. փետրվարի 2-ին ՀՀ Կենտրոնական Բանկում Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային Արհմիության նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանու ներքո կայացավ միջբանկային օրացույցների մրցույթ, որին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Արցախ, Հայբիզնես, Ամերիա, Հայէկոնոմ, Պրոմեթեյ, Արդշին, Կոնվերս, ԱրմՍվիս, HSBC, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ և Ինեկո բանկերը և Ֆինքա , Կամուրջ ՈւՎԿ-ները::
Մրցույթի հանձնաժողովի կազմը հետևյալն էր՝ նախագահ՝ Նահապետյան Դավիթ , անդամներ՝ Հակոբյան Լաուրա, Պետրոսյան Ռազմիկ, Ղահրամանյան Հասմիկ, Քելլեյան Հարութ, Մանուկյան Արմինե, Թորգոմյան Նորայր:
Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգի բաժնի պատասխանատու մասնագետը ներկայացրեց իրենց պատի և սեղանի օրացույցները, որից հետո բոլոր մասնակիցները լրացրեցին մրցույթի չափանիշների վերաբերյալ հարցաշար՝ թեմատիկա, գեղագիտական ձևավորում և պրակտիկ օգտագործում:
Գնահատումը կատարվեց 5 բալանոց չափանիշով , որից հետո ժյուրիի կողմից ամփոփվեցին արդյունքները և հաղթողներ ճանաչվեցին՝
Առաջին տեղ Արցախբանկ
Երկրորդ տեղ՝ Պրոմեթեյ Բանկ և Կամուրջ ՈՒՎԿ
Երրորդ տեղ՝ Անելիք Բանկ և Արդշինբանկ
Սեղանի օրացույց՝
Լավագույնը ճանաչվեց ՀՀ Կենտրոնական Բանկինը
Ժյուրիի համակրանքին արժանացավ Ամերիաբանկինը:
Միջոցառումը անցավ ջերմ գործնական մթնոլորտում և մասնակիցները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու ու կիսվելու իրենց աշխատանքային հարցերի շուրջ:
Միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու կապակցությամբ Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին:
Այսօր կյանքից հեռացավ Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հիմնադիր՝ Իսահակ Աբասի Իսահակյանը,որը երկար տարիներ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ երբևիցե չկորցրեց իր իսկական դեմքը, մնալով մեծատառով Մարդ և մեր բոլորի համար օրինակելի:
Անգնահատելի է նրա ներդրումը համակարգի և Ճյուղային Արհմիության զարգացման գործում, որի ամբասիր և անմնացորդ աշխատանքի շնորհիվ լուծվել են բազմաթիվ խնդիրներ,կապված համակարգի աշխատողների և չաշխատող թոշակառուների հետ:
Նա անմնացորդ նվիրված էր իր ընտանիքին և ընկերներին, յուրահատուկ հետաքրքիր և բարի մարդ էր, որի ապրած յուրաքանչյուր օրը երջանկություն էր պարգևում շրջապատող մարդկանց:
Ճյուղային Արհմիության ողջ անձնակազմը և համակարգի թոշակառուները խորը վշտով ցավակցում են ԻՍԱՀԱԿ ԱԲԱՍԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին:
Աստված հոգիտ լուսավորի բարի մարդ : Նրա վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում :
ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյան
2017թ. ապրիլի 7-ին ավանդույթի համաձայն կայացավ տոնական ջերմ միջոցառում համակարգի կին-թոշակառուների համար : Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ պրն. Իսահակ Իսահակյանի հիշատակը, որը սկսած 1997թ. անշահախնդիր, պատշաճ և անմնացորդ ղեկավարում էր Հոգաբարձուների Խորհուրդը: Անգնահատելի մեծ է նրա կորուստը , սակայն կյանքը շարունակվում է և ներկաներին ներկայացվեց նրա հետնորդը՝ "Հայինկասացիա" ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանը, որը իր պատկառելի աշխատանքային փորձով պատվով կշարունակի պրն. Ի.Իսահակյանի գործը: Միջոցառման կայացմանը աջակցել են՝ ՀՀ Կենտրոնական, ԱրմՍվիս, Մելլաթ, Արցախ, Հայբիզնես, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Պրոմեթեյ , Ինեկո բանկերի և Հայինկասացիայի ղեկավարները, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ ՝ՀՀ ԿԲ - 25, Ամերիաբանկի - 3, Հայինկիասացիայի- 1 կին- թոշակառուները պատշաճ հյուրասիրության ներքո ստացան ֆինանսական օգնություն: Բացի այն, որ Հայբիզնեսբանկը աջակցել էր ֆինանսապես բոլոր կանանց տոնը շնորհավորելով յուրաքանչյուրին նվիրեց ծաղիկներ և քաղցրավենիքով լի պայուսակներ, որը շատ ոգևորեց և ուրախացրեց թոշակառուներին:
Ճյուղային Արհմիությունը թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին, Հայբիզնեսբանկի նախագահ պրն. Արսեն Միքայելյանին, Հայինկասացիայի տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին, ինչպես նաև ԱրմՍվիս,Ակբա-Կրեդիտ, Մելլաթ, Արցախ, Պրոմեթեյ, Ինեկո բանկերի ղեկավարներին ովքեր անտարբեր չեն անցնում և օգնության ձեռք են մեկնում սոցիալապես խիստ անապահով խավին ՝ թոշակառուներին, ցանկանալով նրանց առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:
2017 թ. մայիսի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացավ 2-րդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին 17 երկրներից ժամանած բանկերի, ֆինանսավարկային և ապահովագրական ճյուղային արհմիությունների պատվիրակությունները, այդ թվում նաև Հայաստանի 3 հոգանոց պատվիրակությունը :
Կոնֆերանսի թեման էր ՝ " Բանկերի, ֆինանսավարկային և ապահովագրական արհմիությունները և աշխարհի աշխատանքի ապագան" :
Կոնֆերանսը ընթացավ ջերմ, քաղաքակիրթ և գործնական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր խնդիրներ, կապված արհմիության զարգացման հետ, ինչպես նաև երեք պետությունների ՝ Հայաստան, Մոլդովա, Թուրքիա բանկերի , ֆինանսավարկային և ապահովագրական կազմ. ճյուղային արհմիությունների առաջնորդները պարգևատրվեցին կրծքանշանով ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից հաստատված և երկրի արհմիությունների ֆեդերացիայի որոշմամբ Բելառուսի արհմիության հիմնադրման 100 ամյակին նվիրված :
Կոնֆերանսի ծրագրի համաձայն կայացան մի շարք հանդիպումներ, ասուլիսներ, այցելություններ Բելառուսի Արհմիությունների Ֆեդերացիայում, Բելառուսբանկում և արհմիություններին պատկանող՝ միջազգային համալսարան " МИТСО ", մշակույթի պալատ, " ԿՐԻՆԻՑԱ " առողջարան և այլ մշակութային և պատմատեսարժան վայրեր:
2017թ. օգոստոսի 27-ին <<Մարմարիկ>> հ/տ Հայինկասացիա> ՓԲԸ և Հայաստանի բանկերի և ֆին.վարկային կազմ. ճյուղային արհմիության համատեղ ջանքերով կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում, նվիրված ՀՀ անկախության տոնի 26-ամյակին: Միջոցառման նպատակն էր մոտիկից ծանոթանալ <<Հայինկասացիա>> ՓԲԸ աշխատակիցների, ինկասատորների ֆիզիկական ունակությունների, տեսական գիտելիքների, կրակային և մասնագիտական պատրաստվածությանը, ինչպես նաև հավուր պատշաճի կաղմակերպել նրանց 1-օրյա հանգիստը այդ գեղատեսիլ վայրում:
Ծրագիրը բաղմաբովանդակ էր ՝ մրցույթներ և արշավ դեպի <<Տաք ջուր>>:
Անցկացվեցին մի շարք մրցույթներ՝
1. Ավտոմեքենայի վարում / հաղթողներ՝
Օհանյան Աշոտ , Հակոբյան Սերոբ, Պողոսյան Սամվել
2 . Ավտոդողի փոխանակում՝
Միքայելյան Հրաչիկ,Պողոսյան Սամվել, Բադեյան Վարդան :
3. Ինքնաձիգի քանդում , հավաքում՝
Հակոբյան Սերոբ, Սարգսյան Վալերի, Խաչատրյան Շավարշ:
4. Ատրճանակի քանդում, հավաքում՝
Գրիգորյան Տիգրան, Օհանյան Աշոտ,Կարապետյան Տիգրան:
5. Ծանրաքարի բարձրացում ՝
Գրիգորյան Տիգրան,Պողոսյան Սամվել, Միքայելյան Հրաչիկ:
6. Հրդեհ-կրակմարիչի օգտագործում՝
Օհանյան Տիգրան, Բադեյան Վարդան, Գրիգորյան Տիգրան:
Ստեղծված էր մրցույթային հանձնաժողով ՝նախագահ Արտավազդ Խալաթյան, անդամներ ՝Գրիշա Բաբաջանյան, Արմեն Հովհաննիսյան, որոնք պատվով ամփոփեցին մրցույթի արդյունքները և հաղթողներին՝ ինկասատորներին հանձնեցին պատվոգրեր, իսկ ակտիվ մասնակիցներին՝ ինկասատոր, ընտանիքի անդամ, հրավիրված- շնորհակալագրեր:
Ներկաների ոգևորությունը և աշխույժությունը ակնհայտ էր,որի արդյունքում առաջարկեցին նմանատիպ ջերմ միջոցառումները ավանդույթ դարձնել և առիթ երբեմնի հանդիպման և միմ յանց հետ շփվելու:
2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:
Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:
Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Արցախի հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավտուհի Ղահրամանյանը:
Մինչ համագումարի աշխատանքին անցնելը Ա.Վարդևանյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը համագումարին, Ն. Պոդշիբյակինան ներկայացրեց Արհմիությունների համադաշնության ուղերձը համագումարին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Մակարյանը:
Շնորհավորական ուղերձներ են ստացվել Մոլդովայի Արհմիությունների Ազգային կոնֆեդերացիայից և Արցախի Հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայից:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսի Ավագյանը:
Համագումարում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, <Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, <Կիլիկիա գարեջրի գործարան> ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, <Նաիրիտ գործարան> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Հրաչիկ Թադևոսյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, լսվեց նաև մանդատային հանձնաժողովի նախագահ Էլեն Մանասերյանի զեկուցումը:
Համագումարը հաստատեց <Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա> արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2017-2022 թթ. գործունեության ծրագիրը:
Համագումարն ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարություն:
Համագումարը միաձայն ՀԱՄԿ-ի նախագահ ընտրեց Էդուարդ Թումասյանին, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանին և Խաչիկ Առաքելյանին: Ձևավորվեցին նաև ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինները և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք 5 տարիներին կոնֆեդերացիան գործընկերային փոխադարձ հանդուրժողականությամբ և արհմիութենական միասնական համերաշխությամբ իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
2017թ. Հոկտեմբերի 17-19ը մեկնարկեց եռօրյա աշխատաժողով դասընթաց “ GSP+ երկրներում հիմարար միջազգային կոնվենցիաների կիրառման մշտադիտարկման բարելավում և կիրարկման արդյունավետության բարձրացում ” խորագրով , որի կազմակերպիչներն էին ՝ “ խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ” և “ Equal Rights Trust ” կազմակերպությունները , որին մասնակցում էր ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը :
Աշխատաժողով-դասընթացի նպատակն է խորապես ուսումնասիրել Արտոնությունների ընդհանրացված համակարգի ( GSP+ ) գնահատման մեխանիզմները , Միացյալ ազգերի կազմակերպության , Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնական կոնվեցիաները , ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջարկությունները , խտրականության դեմ պայքարի ոլորտում ՀՀ առկա կարգավորումները և զարգացումները:
2017թ. նոյեմբերի 17-ին ՛՛Բանկի Աշխատողի Օրվա՛՛ 22/11 առթիվ Ճյուղային Արհմիությանը կից Հոգաբարձուների Խորհրդի /նախագահ պրն. Լյուդվիգ Սարգսյան/ նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, ԱրմՍվիս, Հայբիզնես, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արցախ, Մելլաթ , Էվոկա , Կոնվերս , Յունի , Ամերիա բանկերի և Հայինկասացիայի ղեկավարների ֆինանսական աջակցությամբ կայացավ ջերմ տոնական միջոցառում, որի ընթացքում, պատշաճ հյուրասիրության ներքո, ՀՀ Կենտրոնական Բանկի- 24 , Ամերիաբանկի- 3 և Հայինկասացիայի -1 թոշակառուները ստացան դրամական օգնություն:
Տոնական միջոցառումը ավելի հետաքրքիր դարձավ , երբ ներկաներին ցուցադրվեց 1997թ-ից մինչ այսօր Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպված միջոցառումների նկարները:
Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և բոլոր աջակիցներին, ցանկանալով աշխատանքային նորանոր նվաճումներ: