ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2013 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների Ճյուղային Արհմիությունը Ամանորի և բանակի օրվա կապակցությամբ տոնական ջերմ մթնոլորտում կազմակերպեց հանդիպում անդամակցող բանկերի արհմիության նախագահների հետ, որոնց թվում կային նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ:

08 փետրվարի 2013թ. – մրցանակաբաշխություն միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքում:

2013թ. փետրվարի 8-ին ՀԱՄԿ-ի դահլիճում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպվեց մրցանակաբաշխություն միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքներով :

Հանձնաժողովի կազմը հետևյալն էր` Աղասյան Օլեգ - նախագահ- ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ անդամներ` Իսահակյան Իսահակ-ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու , Պետրոսյան ՌազմիՀՀ ԿԲ արհկոմ, Գևորգյան Եղսիկ- ՀՀ ԿԲ աշխատակազմի ներքին հսկող, Հակոբյան Լաուրա- ՃՀՄ նախագահ :

Միջոցառմանը ներկա էին ` ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի բաժնի վարիչ Վեներա Գրիգորյանը, ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ Ագրոարդ. ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ Առևտրի և սննդի ՃՀՄ նախագահ Շմավոն Մկրտչյանը, ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը, Անելիք բանկի Կենտրոն մ/ճ արհկոմ Ռուբեն Օհանջանյանը, Արցախ բանկի արհկոմի նախագահ Անուշ Շահրամանյանը, Բանկերի և Հայինկասացիա ՓԲԸ մարկետինգի աշխատակիցները:

Օրացույցներ էին ներկայացրել ` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Առէկսիմ, Արմսվիս, Անելիք, Արարատ, ԲՏԱ, Արցախ , Ինեկո, Հայէկոնոմ, Հայբիզնես, Կոնվերս, Պրոմեթեյ, Ամերիա, Զարգացման Հայկական, Արդշինինվեստ, Էյչ-Էս-Բի-Սի, ՎՏԲ-Հայաստան բանկերը, Հայինկասացիա ՓԲԸ, Էքսպրես-Կրեդիտ ՈՒՎԿ կազմակերպությունները:

Միջոցառման նպատակն էր ` անմիջական շփում համակարգի երիտասարդ աշխատողների հետ, հետագա համագործակցության ակնկալիքով: Պարզվեց,որ միջոցառումը սպասված էր և շատ հետաքրքրեց մասնակիցներին, որոնք հույս հայտնեցին այն ավանդույթ դարձնել:

Այնուհետև Ճյուղային Արհմիության կողմից ջերմ ուրախ մթնոլորտում դիպլոմներ և մրցանակներ հանձնվեցին `

1. Առէկսիմբանկ - իմաստավորված ձևավորման համար

2. Ամերիաբանկ - իմաստավորված ձևավորման համար

3. Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ - գեղագիտական ձևավորման համար

4. Պրոմեթեյ - գեղագիտական ձևավորման համար

5. Անելիք բանկ - գեղագիտական ձևավորման համար

6. Արցախ բանկ - գեղագիտական ձևավորման համար

7. Էյչ-Էս-Բի-Սի բանկ - գեղագիտական ձևավորման համար

8. ՊրոԿրեդիտ բանկ - գեղագիտական ձևավորման համար

9. Արարատբանկ - ճանաչողական զարգացման համար

10. Կոնվերսբանկ - ճանաչողական զարգացման համար

11. Հայինկասացիա ՓԲԸ պրակտիկ և հարմարավետ ձևավորման համար:

2013թ. փետրվարի 22-ին կայացավ ՃՀՄ աշխատանքային հանդիպում ՀՀ ԿԲ -ում:

2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ԿԲ Խորհրդի և ՃՀՄ Գործկոմի անդամ պրն. Օլեգ Աղասյանի մոտ կայացավ աշխատանքային հանդիպում,որին մասնակցում էին` Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիաննա Բադալյանը, ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վեներա Գրիգորյանը, ՃՀՄ Գործկոմի անդամներ ` Իսահակ Իսահակյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված ՃՀՄ զարգացման հետ, մասնավորապես Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից հատկացվելիք ֆինանսական աջակցությունը, ուղղված “Արդյունավետ Բանակցություններ” թեմայով սեմինարի կազմակերպմանը:

12 մարտի 2013թ. - սեմինար Արաբկիրի հարկայինում :

2013թ. մարտի 12-ին ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի կողմից / տնօրեն Գառնիկ Վաղարշակյան/ կազմակերպվեց սեմինար – խորհրդակցություն , որն իր մեջ ներառում էր 2013թ. Հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկվող եկամտի, ն րա հաշվարկման մեխանիզմի, աշխատավարձի և հարկման բազայի նոր կառուցվածքի, գործատուի և աշխատողների պարտականությունների, էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման, անհատական հաշիվների գրանցման կարգի, նույնականացման քարտի էլ. ստորագրության կիրառման ընթացակարգի մասին հարցերը, որոնք մանրակրկիտ պարզաբանվեցին դասախոսներ ` Աշոտ Սեմերջյանի, Անահիտ Դիլանյանի և Աշխեն Պապոյանի կողմից և ընթացան բուռն քննարկումներով:

Ճյուղային Արհմիության կողմից սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ` Հասմիկ Սահակյանը-ՃՀՄ հաշվապահ, Նարինե Գաբրիելյանը-“ՎՏԲ-Հայաստան Բանկ” հաշվապահ, Անահիտ Հովհաննիսյանը- Հայինկասացիա գործադիր տնօրենի տեղակալ, Արտավազդ Խալաթյանը- Հայինկասացիա ֆինանսական տնօրեն, որոնք ևս գոհունակություն արտահայտեցին սեմինարի աշխատանքների վերաբերյալ: Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանին ՃՀՄ ընձեռած հնարավորության համար :

2013 թ. մարտի 21-ը - Ճյուղային Արհմիության Գործկոմի նիստ:

2013թ. մարտի 21-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեց 2012 թ. ընթացքում ՃՀՄ կատարված աշխատանքների մասին և հաստատվեց 2013թ. Գործնական Ծրագիրը:

2013թ. մարտի 28-ը - հանդիպում ՀՀ Աշխատանքի Պետական Տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ պրն. Վարազդատ Դանիելյանի հետ:

2013թ. մարտի 28-ին ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի /նախագահ Գառնիկ Վաղարշակյան / աջակցությամբ ի նպաստ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության աշխատանքներին, համակարգի աշխատողների մասնակցությամբ կայացավ հանդիպում ՀՀ ԱՊՏ-ի իրավական վերահսկողության բանժնի պետ պրն. Վարազդատ Դանիելյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները և իրենց կողմից ստուգումների արդյունքում առկա խախտումների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում ձեռք բերվեց երկողմանի պայմանավորվածություն համակարգի աշխատողների կողմից ԱՊՏ ներկայացված դիմում-բողոքների հիման վրա ստուգումների և դրանց վերջնական արդյունքների քննարկմանը մասնակից դարձնել նաև Ճյուղային Արհմիությանը և տեղի արհկոմին, նպատակ ունենալով համատեղ աշխատանքի շնորհիվ ռեալ լուծումներ ապահովելու,քանզի արհմիության հիմնական նպատակն է աշխատանքային օրենսդրության ոլորտում գործատու-աշխատող հարաբերություններում ներդաշնակ գործելը: Մասնակիցների հարցադրումները բազմաբովանդակ էին և արդիական :

Միջոցառումը անցավ աշխույժ և յուրաքանչյուրը ստացավ սպառիչ պատասխան :

Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում ՀԱՄԿ-ի նախագահին և ՈՒՀԿ տնօրենին ընձեռած հնարավորության համար:

2013թ. Մարտի 30-31-ը արտագնա սեմինար բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների աշխատողների հետ:

2013թ. Մարտի 30-31-ը Աղվերանի ՞Park Resort Aghveran՞ հյուրանոցում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ /ծրագրի ղեկավար Լիաննա Բադալյան/ կազմակերպեց սեմինար՝ ՞Սոցիալական գործընկերությունը Հայաստանում՝ Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ՞ թեմայով, որը վարում էին բարձրակարգ թրեյներներ՝ Տիրուհի Նազարեթյանը, Նարեկ Ներսիսյանը:

Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Առէկսիմ, Զարգացման Հայկական, Պրոմեթեյ, Արդշինինվեստ, Հայէկոնոմ, ՎՏԲ-Հայաստան, Ամերիա բանկերից, ինչպես նաև Արեգակ, Գլաձոր, Էքսպրես-Կրեդիտ Ունիվերսալ վարկային կազմակերպություններից և Հայինկասացիայից:

Ուսուցումը շատ հետաքրքիր էր և բովանդակալից: Մասնակիցների ակտիվությունը ակնհայտ էր սեմինարի ողջ ընթացքում: Թրեյներների հմտության շնորհիվ մասնակիցները սպառիչ պատասխաններ ստացան իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Վերջում սեմինարի բոլոր մասնակիցներին հանձնվեց վկայական: Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հարտնում ՖԷՀ հիմնադրամի ղեկավարությանը ֆինանսական աջակցության համար:

2013թ. ապրիլի 8-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2013 թ. ապրիլի 8-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդը/ նախագահ Իսահակ Իսահակյան/ ` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի և Ամերիաբանկի արհկոմի նախագահ Նոնա Անդրիասյանի, ինչպես նաև `Անելիք, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Արմսվիս, Էյչ-Էս-Բի-Սի, Կոնվերս, Հայբիզնես, Արդշինինվեստ, Զարգացման Հայկական բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 30 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա-6 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն և սննդամթերքի փաթեթ:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2013 ապրիլի 10-ին հանդիպում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում:

2013թ. Ապրիլի 10-ին կայացավ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ֆին. տնօրեն Նաիրա Գևորգյանի և ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանի հետ, որի ընթացքում ՃՀՄ կողմից հանձնվեց ս.թ. մարտի 30-31-ին Աղվերանի ՞Park Resort՞ հյուրանոցում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կայացած ՞Սոցիալական գործընկերությունը Հայաստանում՞ թեմայով սեմինարի հաշվետվությունը , ինչպես նաև քննարկվեցին Ճյուղային Արհմիության զարգացմանը ուղղված հետագա համագործակցության ուղիները: Ճյուղային Արհմիությունը իր խորհին շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը ընձեռած հնարավորության համար:

2013թ. ապրիլի 15-ին ՃՀՄ մասնակցությունը “Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները “ խորագրով միջազգային գիտաժողովին:

2013թ. ապրիլի 15-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասսո” սրահում կայացավ միջազգային գիտաժողով ` “Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները” խորագրով, որին մասնակցում էր նաև ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ` Կորեական հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր ` բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները:

2013թ. ապրիլի 30-ը- հանդիպում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետի հետ :

2013թ. ապրիլի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ պրն. Անդրանիկ Գրիգորյանի և բաժնի պետ Լիգիա Ղազարյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված համակարգի աշխատողների սոց. փաթեթների ձևավորման և առողջության ապահովագրության խնդիրների հետ: Հանդիպումը անցավ քաղաքակիրթ, կառուցողական մթնոլորտում,որի համար Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պարոն Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և միաժամանակ հույս հայտնում, որ համատեղ աշխատանքների շնորհիվ իրենց դրական լուժումները կստատան համակարգի աշխատողներին հուզող բազմաթիվ խնդիրներ:

2013թ. 1-ը Մայիսի - Տոնական երթ :

2013թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :

2013թ. մայիսի 8 –ին և 9 –ին - Միջոցառումներ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման մասնակիցների համար :

2013 թ. Մայիսի 8-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց տոնական միջոցառում Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից Բուգդան Մելքումյանի և Շուշիի ազատագրման մասնակից Ռուբեն Օհանջանյանի համար:

2013թ. Մայիսի 9-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ գործկոմի անդամ Ռուբեն Օհանջանյանը մասնակցեցին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից / նախագահ Էդուարդ Թումասյան / կազմակերպված Երթին դեպի Հաղթանակի Զբոսայգի ` Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

2013թ. մայիսի 11-ը - Երիտասարդական սոցիալական ֆորում :

2013թ. մայիսի 11-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանի հրավերով մասնակցեց “21-րդ դարի առաջնորդներ” Հ/Կ կողմից /տնօրեն Գայանե Սարգսյան/ կազմակերպված Ֆորումին, որի թեման էր` “Աշխատանքի իրավունքների խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ-ում”: Ֆորումը ընթացավ հետաքրքիր երկխոսության մթնոլորտում, երիտասարդների աշխույժ հարցադրումներով լի:

2013թ. հունիսի 4–ին Կառավարման Խորհրդի հերթական նիստ ֆինանսա-տնտեսագիտական Քոլեջում

2013թ. հունիսի 4–ին կայացավ Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական Քոլեջի Կառավարման Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Քոլեջի հետագա գործունեության զարգացման հետ :

2013թ. հուլիսի 16-17 Սեմինար Ծաղկաձորում

2013թ. հուլիսի 16-17 Ծաղկաձորի “Ծաղկահովիտ” հյուրանոցում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը կազմակերպել էր "ՀԱՄԿ-ի բարեփոխումները և աշխատանքային պայմանագիրը" թեմայով սեմինար, որին մասնակցում էին ճյուղային հանրապետական միությունների ու ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը կարևորեց նմանատիպ սեմինարների և արհմիությունների միջազգային շարժման մեր հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

Սեմինարի երկօրյա աշխատանքներին մասնակցում էր Արհմիությունների միջազգային համադաշնության Համաեվրոպական տարածքային խորհրդի խորհրդատու Անտոն Լեպպիկը (Բրյուսել): Նա հանգամանորեն ներկայացրեց արհմիութենական միջազգային կառույցը, նրա դերն ու նշանակությունը արհմիութենական շարժման գործընթացում:

Թեմայի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, բաժնի վարիչներ Մ.Փիլիպոսյանը և Կ.Մադոյանը: Սեմինարն ընթացավ կարծիքների ազատ փոխանակման և հետաքրքիր քննարկման մթնոլորտում: Միջոցառման ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը հույս հայտնեց, որ նման քննարկումները էլ ավելի կնպաստեն արհմիությունների գործունեության ակտիվացմանը:

2013թ. հուլիսի 15-ից- 25-ը մեկնարկեց սոց. հարցում բանկային և ֆինվարկային աշխատողների շրջանում:

2013 թ.. հուլիսի 15-ից – 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության կողմից մեկնարկեց սոց.հարցում համակարգի աշխատողների շրջանում, որի կապակցությամբ ս.թ. հուլիսի 15-ին ՀՀ տարածքում գտնվող բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին ուղղարկված են հարցաթերթիկները, որոնք պետք է վերադարձվեն ՃՀՄ ս.թ. հուլիսի 26-ին:

Ամփոփումից հետո արդյունքները կտեղադրվեն մեր էջում:

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

2013թ. Օգոստոսի 29-ին ՀԱՄԿ նախագահ պրն. Է. Թումասյանի կողմից “Պատվոգրի” հանձնում:

2013թ. Օգոստոսի 29-ին ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության աշխատասենյակում կայացավ ջերմ միձոցառում, որի ընթացքում ՀԱՄԿ նախագահ պրն. Է. Թումասյանի կողմից “Պատվոգիր” հանձնվեց ՃՀՄ-ի ներկայացմամբ “Հայինկասացիա” ՓԲԸ տնօրեն պրն. Լյուդվիգ Հայրիկի Սարգսյանին, որը իր ղեկավարած կոլեկտիվի համար վերջին երեք տարիների ընթացքում մշակել և կենսագործել է բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում շատ չեն այն կազմակերպությունները, որտեղ բարձր է գնահատվում և արժևորվում մարդկային գործոնը, յուրաքանչյուր աշխատող օգտվում է սոց. փաթեթից և ապահովագրված է նրա առողջությունը և կյանքը:

Միջոցառմանը մասնակցում էին` ՀԱՄԿ նախագահ Է. Թումասյանը, տեղակալ Ա. Առաքելյանը, ՃՀՄ նախագահ Լ. Հակոբյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Ի. Իսահակյանը, “Հայինկասացիա” ՓԲԸ տնօրեն Լ. Սարգսյանը, իր ընկեր Ս. Սարգսյանը և ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռ. Պետրոսյանը:

Վերջում ներկաները ի սրտե շնորհավորեցին Լյուդվիգ Սարգսյանին, ցանկանալով նրան առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ և երջանկություն:

2013 թ. սեպտեմբերի 4-ին հանդիպում ճյուղային արհմիությունում:

2013թ. սեպտեմբերի 4-ին կայացավ աշխատանքային հանդիպում ճյուղային արհմիության նախագահի և Ամերիա բանկի աշխատողների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության զարգացման և աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանության հետ: Հանդիպումը արդյունավետ էր, հետագա համագործակցության ակնկալիքով:

2013թ. սեպտեմբերի 13-ը "Արեգակ" ՈւՎԿ 15 ամյակի տոնակատարություն

2013թ. սեպտեմբերի 13-ին "Արեգակ" ՈւՎԿ-ը սիրահարների այգում պատշաճ մակարդակով նշեց իր գործունեության 15 ամյակը, որին հրավիրված էր նաև ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և ուրախ, որի ընթացքում հանձնվեցին պատվոգրեր ուսանողներին և ջերմ հյուրասիրության ներքո ՈՒՎԿ տնօրեն տիկին Մարիամ Եսայանի կողմից կտրվեց ավանդական տորթը:

2013 թ. սեպտեմբերի 23-ին օրենքի քննարկում ՀՀ Սահմանադրական դատարանում:

2013թ. սեպտեմբերի 23-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց "Աշխատանքի տեղավորման գործակալությունների մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը : Կազմակերպիչներն էին` ՀՀ Սահմանադրական դատարանից` Վլադիմիր Հովհաննիսյանը , Տիրայր Վարդազարյանը, ԱՄԿ-ի ներկայացուցիչը:

Հրավիրված էին նաև ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Ագրոարդ Ճյուղային Արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիաննա Բադալյանը:

2013 թ. սեպտեմբերի 30-ին - կայացավ Ճյուղային Արհմիության հանդիպումը ՀՀ Բանկերի Միության նախագահի հետ:

2013 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը ջերմ ընդունելություն կազմակերպեց ՀՀ Բանկերի Արհմիության Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի, ՃՀՄ Գործկոմի անդամներ ՝ պրն. Իսահակ Իսահակյանի, պրն. Լյուդվիգ Սարգսյանի հետ:

Ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման հետ :

Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը (ՃՀՄ) ամփոփել է բանկային եւ ֆինանսավարկային համակարգի աշխատակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, հարցման հիմնական նպատակն էր՝ պարզել գործատու-աշխատող փոխհարաբերությունների վիճակը եւ դրանից բխող աշխատանքային, սոցիալական, իրավական պաշտպանության ապահովման մակարդակը:

Լաուրա Հակոբյանի փոխանցմամբ, հարցումն անցկացնելու համար Ճյուղային Արհմիությունը դիմել էր բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների ղեկավարներին: Արդյունքում՝ դրական պատասխան էր ստացվել 11 առեւտրային բանկերից, 3 ՈՒՎԿ-ից, ՀՀ Կենտրոնական բանկից եւ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, մասնակիցների 92,6 %-ը գոհ են ղեկավարների հարգալից վերաբերմունքից, 83,1 %-ը`աշխատանքային պայմաններից, 54,7 % -ը` երկկողմանի աշխատանքային պայմանագրերից, 55,3 %-ը`առողջապահության ապահովագրությունից, 71,8%-ը` ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին աշխատողների ներգրավումից :

Լաուրա Հակոբյանի համոզմամբ, աշխատակիցների իրավունքների եւ սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանությունը ենթադրում է մի շարք համալիր միջոցառումների իրագործում: Դա հնարավորություն կտա ֆինանսական կառույցների աշխատակիցներին տեղեկանալ սեփական իրավունքների ու պարտավորությունների մասին, բացատրել ոլորտում կատարված փոփոխությունները եւ, ի վերջո, կարգավորել այն խնդիրները, որոնց լուծումն աշխատակցի իրավասությունների մեջ չէ:

«Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կառույցն այս առումով մի փոքր կաղում է: Առաջիկայում փորձելու ենք ներգրավել բանկերի ղեկավարներին, եւ մեր եղած միջոցներով լուծել նշված խնդիրները: Համատեղ եւ քաղաքակիրթ աշխատանքի միջոցով կարող ենք աշխատողին հասցնել իր իրավունքներն ու պարտավորությունները: Արդյունավետ աշխատանքն այնտեղ է, որտեղ աշխատողն անհոգ է»,- կարծում է ՃՀՄ-ի ղեկավարը:

Լաուրա Հակոբյանի խոսքերով, կառույցն այսօր գործ ունի գրագետ ղեկավարների հետ. «Երբ մենք ասում ենք, որ սա օրենքի պահանջ է, նրանք ընդունում են, ինչը նախկինում հաճախ այդպես չէր: Ղեկավարները զգում են, որ ՃՀՄ-ն օգնողի դերում է, եւ բավական մեծ հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանանք զրուցել աշխատակիցների հետ՝ անմիջական շփումը նպաստում է ավելի լավ տեղեկանալ ոլորտում առկա խնդիրներին»:

Միեւնույն ժամանակ, միշտ չէ, երբ համակարգի աշխատակիցներն անկեղծ են իրենց հուզող հարցերը բարձրաձայնելիս: «Անկախ կառույցի անունից հարցադրումներ անելու ժամանակ զգում ենք, որ աշխատակիցների մոտ կաշկանդվածություն կա, ինչը թույլ չի տալիս լիարժեք օգնել նրանց: Շատ կարեւոր է, երբ աշխատողն իմանա, որ կա մի կառույց, որի հետ կարող է քննարկել իրեն հուզող հարցերն ու լուծումներ ստանալ»,-ասում է միության նախագահը:

Նրա փոխանցմամբ, վերջին հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների մի շարք աշխատողներ այսօր խնդիր ունեն աշխատավարձի անհամապատասխանության, ընդմիջման եւ արձակուրդների հետ, որոշ կառույցներում աշխատում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, սակայն հավելյալ չեն վարձատրվում: Կան բանկեր, որտեղ չկա առողջության ապահովագրություն կամ աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթ: «Սրանք ճյուղային արհմիության խնդիրներ են, որոնց մասին պետք է անկեղծ խոսեն աշխատակիցները: Վերջիններիս գնահատված լինելու մակարդակն առայժմ այն չէ, որը մենք կցանկանայինք ունենալ: Բանկում աշխատելը բավական բարդ է, լարված եւ պատասխանատու, բանկի աշխատողն ուղղակիորեն նպաստում է պետության զարգացմանը, սակայն, ցավոք, նրա գնահատումը լիարժեք չէ», - ասում է Լաուրա Հակոբյանը:

Այսպես, հարցվածների 63,8 %-ը դժգոհություն է հայտնել կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձի անհամապատասխանության, 76,1 % -ը` սոցիալական փաթեթների բացակայության, 56,4%-ը` գնաճի հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման բացակայության վերաբերյալ:

Լաուրա Հակոբյանի խոսքերով, ներկայումս ՃՀՄ-ն իր գերխնդիրն է համարում կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, ինչն առավել հեշտ ու հստակ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունները, սոցիալական գործընկերության գաղափարի զարգացումը:

«Կառույցն աշխատանք է տանում նաեւ կրճատված աշխատակիցների հետ` նրանց համար կազմակերպելով տարբեր ուղղություններով վերապատրաստման դասընթացներ` փորձելով վերջիններիս զբաղվածության հարցը լուծել մեկ այլ կառույցում», - եզրափակել է Լաուրա Հակոբյանը:

2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՃՀՄ Գործկոմի նիստը

2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեցին` 2013թ. ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատողների միջև անցկացված սոց. հարցման արդյունքների և Բելառուսի Հանրապետությունից Բանկերի Ճյուղային Արհմիության պատվիրակության ընդունելության և ճանապարհելու մասին:

2013թ. հոկտեմբերի 21-ին ՃՀՄ հյուրերն էին` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգողները

2013 հոկտեմբերի 21-ին Ճյուղային Արհմիություն էին այցելել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգողներ` Լիանա Բադալյանը և Յուլիա Բլեսիուսը(Կովկասյան գրասենյակ):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և նոր ուսումնական ծրագրերի իրականացման հետ:

Հանդիպումը շատ արդյունավետ էր հետագա ջերմ համագործակցության ակնկալիքով:

2013թ. հոկտեմբերի 30-ին հանդիպում "Հայինկասացիայում"

2013թ. հոկտեմբերի 30-ին "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի հրավերով Երևան էին ժամանել Ռուսաստանի, Ղրղստանի, Տաջիկստանի ինկասացիաների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր , կապված համագործակցության շրջանակները ընդլայնելու հետ, որը անցավ շատ քաղաքակիրթ և կառուցողական մթնոլորտում:

Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայաստանի Բանկերի և ֆինվ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը:

2013 թ. Նոյեմբերի 14-ին կայացավ Խորհրդաժողով “Ցկյանս” ՈւՀԼ – ի կողմից:

2013 թ. Նոյեմբերի 14-ին Էրեբունի Պլազա հյուրանոցում կայացավ Համաժողով “Աշխատողի հմտությունը` գործատուի հաջողության գրավական” Ցկյանս ուսումնառությունը որպես աշխատաշուկայի զարգացման գործիք, որի նպատակն է` անձանց կարողությունների բարելավման ու պաշտոնական ճանաչման միջոցով նպաստել աշխատուժի արդյունավետության ու կայունության և գործատուի մրցունակության բարձրացման պրակտիկայի արմատավորման: Համաժաղավի կազմակերպիչն է ` Ցկյանս ուսումնառության Հայաստանյան Լիգա նախագահ Ս. Ավագյան:

ՀԱՄԿ-ից մասնակցում էին` ՀԱՄԿ-ի Աշխատանքի պաշտ. բաժնի պետ Կ Մադոյանը, Ուվկ-ի տնօրեն ՀՀ Բուհերի ՃՀՄ նախագահ Գ. Վաղարշակյանը , ՀՀ Ագրոարդ. ՃՀՄ նախագահ Հ. Ջհանգիրյանը , ՀՀ Բանկերի և ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լ. Հակոբյանը , ՀՀ Գիտության և կրթության ՃՀՄ նախագահ Գ. Ղարիբյանը , ՀՀ առևտրի և սննդի ՃՀՄ նախագահ Շ. Մկրտչյանը , ՀՀ ռադիո էլեկտր. ՃՀՄ նախագահ Կ. Ավետիսյանը:

Համաժողովը ընթացավ ջերմ աշխատանքային մթնոլորտում և հետագա արդյունավետ աշխատանքի ակնկալիքով:

2013թ. նոյեմբերի 19-ին կայացավ տոնական միջոցառում ,նվիրված ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/

2013թ. նոյեմբերի 19-ին <Բանկի Աշխատողի Օրվա> /22/11/ առթիվ ՀԱՄԿ-ի ռեստորանում ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը / նախագահ Իսահակ Իսահակյան / կազմակերպեց ջերմ տոնական միջոցառում համակարգի վաստակաշատ, սոցիալապես խիստ անապահով 62 թոշակառուների համար, որին ներկա էին ՝ ՀԱՄԿ –ի նախագահի տեղակալներ ՝ Խաչիկ Առաքելյանը և Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ- ի ՈՒՀԿ տնօրեր- ՀՀ Բուհերի ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի արհկոմի նախագահ Միհրան Կիվրիկյանը, ՃՀՄ Գործկոմի անդամներ ՝ Էնդել Ստեփանյանը և Ռուբեն Օհանջանյանը: Միջոցառման կարգախոսն էր ՝ "Ով չի հիշում անցյալը` չի գնահատում ներկան, չի կառուցում ապագան " :

Անհերքելի փաստ է , որ այսօրվա երիտասարդը կենսաթոշակային տարիքին հասնելիս վստահ պետք է լինի, որ չի ապրի թշվառության մեջ, ինչպես ներկայիս կենսաթոշակառուները, որոնց ժամանակ չի եղել կուտակային ֆոնդիր գաղափարը: Ճյուղային Արհմիությունը ցավով է նշում այն փաստը, որ կենսաթոշակառուների գերակշռող մասը համակարգում աշխատել է 50 տարուց ավել բավականին պատասխանատու պաշտոններում և այսօր չունի ապրուստի մինիմալ պայմաններ և հայտնվել է աղքատության շեմին:

ՃՀՄ Հոգաբարձուների խորհուրդը նամակով դիմել էր ՀՀ գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներին ֆինանսական աջակցության ակնկալիքով,որին առանց հապաղելու արձագանքել են ՝ ՀՀ ԿԲ, ՎՏԲ-Հայաստան, Ամերիա, Արմսվիս, Կոնվերս, Անելիք, Մելլաթ, Արցախ, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Առէկսիմ, ԶՀԲ, Էյչ-Էս-Բի Սի բանկերի և Արեգակ, Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ –ների ղեկավարները :

ՀՀ ԿԲ 25 թոշակառուները իրենց բանկի ղեկավար պրն. Արթուր Ջավադյանի կողմից հատկացված գումարից ստացան 40.000 –ական դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկի 30 թոշակառու իրենց բանկի ղեկավար Յուրի Գուսևի կողմից հատկացված գումարից ստացան 30.000-ական դրամ , Ամերիա բանկի 7 թոշակառու իրենց բանկի ղեկավար Արտակ Հանեսյանի կողմից հատկացված գումարից ստացան 30.000 -ական դր. :

Միաժամանակ կենսաթոշակառուններին հատկացվեց 6000 դրամ արժողությամբ սննդամթերքի փաթեթ: Տոնական միջոցառումը սկսվեց ՃՀՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանի ելույթով: Իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին ներկաներին մյուս մասնակիցները : Հնչեցին նաև շնորհակալական խոսքեր ուղղված կազմակերպիչներին: Հատկապես ներկաները շատ ոգևորվեցին տոների հետ առնչվող տորթի շքեղ տեսքով , որը կտրվեց համակարքի ակսակալ – Հոգաբարձուների Խորհրդի նախագահ պրն. Իսահակ Իսահակյանի կողմից, որից հետո բաժանվեց բոլոր ներկաներին :

Ճյուղային Արհմիությունը և Հոգաբարձուների Խորհուրդը իր երախտիքի խոսքն է հղում բոլոր այն ղեկավարներին, որոնք բարձր են գնահատում մարդկային գործոնը, անտարբեր չեն անցնում ուշադրության և աջակցության կարիք ունեցող համակարգի վաստակաշատ և իրենց գործին անմնացորդ նվիրված աշխատողների կողքով և միաժամանակ ցանկանում առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ, անսահման երջանկություն:

2013թ. դեկտեմբերի 19-ին կայացավ Ճյուղային Արհմիության Գործկոմի նիստը :

2013թ. դեկտեմբերի 19 –ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի տարեվերջյան նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2013թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2014թ. Գործնական Ծրագիրը:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.