ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2011 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

Համագործակցություն ՀՀ վարկային կազմակերպությունների Միության հետ

2011թ. հունվարի 27-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ հանդիպում սոցիալական գործընկերների` ՀՀ Կենտրոնականբանկի նախագահի աշխատակազմի ղեկավար Օլեգ Աղասյանի, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու Իսահակ Իսահակյանի, ՀՀ Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի, ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Լևոն Խաչատրյանի, ՀՀ Գործատուների Միության նախագահի տեղակալ Գագիկ Մակարյանի, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի, ՃՀՄ Գործկոմի անդամ Էնդել Ստեփանյանի մասնակցությամբ, որտեղ քննարկվեց ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման գաղափարը և առաջարկվեց մշակել եռակողմ` ՀՀ Կենտրոնական Բանկ, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ, ՀՀ Բանկերի միության Համաձայնագրի նախագիծ և այն ներկայացնել քննարկման:

2011թ. մարտի 1-ին կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հանդիպումը Հայինկասացիայի արհկոմի և աշխատակիցների հետ,նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալու աշխատակիցների առօրյա հոգսերին և խնդիրներին:

Առաջին իսկ հայացքից ակնհայտ էր ինկասատորների բարեկեցիկ կարգավիճակը,որը պայմանավորված էր կառույցի ղեկավար պրն. Լյուդվիգ Սարգսյանի հետևողական աշխատանքով : 2010թ. ընթացքում ձեռք են բերվել նոր մեքենաներ,որոնք ապահովված են տեսաձայնագրման համակարգով:

Նորացված է ինկասատորների հագուստը և զենքը: Շոշափելի էր բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտը, որը ևս գրավական է քաղաքակիրթ աշխատանքի և ձեռքբերումների: Համալրվել են նոր կադրեր, որոնք ունեն սպորտսմենի համապատասխան կարգ: Գործատուի և արհկոմի մշտական ուշադրության կենտրոնում են յուրաքանչյուր աշխատողի առողջական և ֆինանսական խնդիրները,որի կապակցությամբ ձևավորված է սոց.փաթեթ,որով լուծվում են նշված խնդիրները : 2010 թ. 10 տոկոսով բարձրացվել է աշխատողների աշխատավարձը: Կառույցի ղեկավարի նախաձեռնությամբ ամրագրվել է ֆինանսական աջակցություն զոհված ինկասատորների ընտանիքներին:

Հանդիպման ընթացքում անկեղծ խոսակցություն գնաց նաև ինկասատորների կարգավիճակի վերաբերյալ թոշակի անցնելու հետ կապված, քանի որ իրենց աշխատանքի բնույթը ևս խիստ վտանգավոր է և պատասխանատու և իրենք ևս դասվում են ուժային կառույցներին,սակայն այն չի կիռարվում թոշակի անցնելու ժամանակ և հանձնարարվեց Ճյուղային Արհմիությանը առաջարկություններ ներկայացնել ՀՀ Կառավարություն և ՀՀ ԱԺ նշված խնդրի վերաբերյալ լուծումներ գտնելու համար նաև հնարավոր տարբերակով վերականգնել նախկինում նշվող /Խորհրդային շրջան/ “Ինկասատորի օրը”:

2011թ. մարտի 15-ին Երևան քաղաքի "Կոնգրես" հյուրանոցում տեղի ունեցավ "Ազատ Հասարակություն"(APR Group)իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպում, որին ներկա էին ` ՀՀ Բանկերի Ֆինանսավարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Ճյուղային Հանրապետական Միություններ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկայացվեց "Հայաստանյան արհմիություններ` հիմնախնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ" թեմայով ուսումնասիրության արդյունքները:

2011թ. մարտի 17-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեց 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին և հաստատվեց 2011թ. Գործնական Ծրագիրը:

01 /04-2011թ. կայացավ Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական Քոլեջի Կառավարման Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ Բան կերի և Ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Քոլեջի հետագա գործունեության զարգացման հետ :

2011 թ. մայիսի 9-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը մասնակցեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից կազմակերպված Հաղթանակի զբոսայգում Պատերազմի զոհվածների Հուշահամալիրի ծաղկեպսակի դրման արարողությանը,իսկ հաջորդ օրը Ճյուղային Արհմիությունը մեծարման արժանացրեց ՀՀ բանկային համակարգի պատերազմի վետերաններին տոնական ֆուրշետի կազմակերպմամբ և դրամական օգնության տրամադրմամբ:

2011 թ. մայիսի 14-ին կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպ. Ճյուղային Արհմիության Գործկոմիր նիստը, որտեղ քննարկվեց 2011 թ. մայիսի 23-29-ը Բելոռուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության հրավերով ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ 4-հոգանոց պատվիրակության մեկնելու հարցը և դրա հետ կապված խնդիրները:

2011 թ. մայիսի 23-29-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության պատվիրակությունը հյուրընկալվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նրանց Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության հրավերով Միջազգային Կոնֆերանսին և Ճյուղային Արհմիության հիմնադրման 80- ամյակի հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

Վերջում պատվիրակությունները փոխանակեցին հուշագրեր և հուշանվերներ:

2011թ. հունիսի 22-ին ՀՀ Բանկերի և ֆինվարկ. Ճյուղային Արհմիությունը աշխատանքային այցով մեկնել էր Սևան` Անելիք բանկի Սևան մասնաճյուղի աշխատողների հետ հանդիպելու, նրանց հուզող հարցերը և աշխատանքային պայմանները ուսումնասիրելու: Այցի վերջում կնքվեց Համաձայնագիր համագործակցելու վերաբերյալ:

2011թ. հունիսի 29-ին ՀՀ Բանկերի և ֆինվարկ. Ճյուղային Արհմիությունը` Իսահակ Իսահակյանի և Լաուրա Հակոբյանի մասնակցությամբ, ջերմ մթնոլորտում, ՀՀ Կենտրոնական Բանկի նորաստեղծ թանգարանին նվիրեց "Բելառուսի ժառանգությունը" թանկարժեք գիրքը:

2011 թ. հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց 1-օրյա ակտիվ հանգիստ Հանքավանի “ Մարմարիկ “ հ/տ, որին մասնակցում էին ` Անելիք, ԶՀԲ, Ինեկո, ՎՏԲ-Հայաստան, Արդշինինվեստ բանկերի, ինչպես նաև Գառնի-Ինվեստ ՈՒՎԿ, Հայինկասացիայի աշխատողները: Օրը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով ` ՀՀ արտակարգ իրավիճակների Նախարարության բարձրակարգ փրկարարներ ` Սերգեյ Բիձյանի և Կիմ Ալվրցյանի մասնակցությամբ կազմակերպվեց արշավ դեպի Հանքավանի “ Տաք Ջուր “ և մրցույթներ ` պարանձգում, գետանցում էստաֆետային վազք: Մթնոլորտը շատ աշխույճ էր , մասնակիցները ոգևորված և ուրախ էին, պայքարը թեժ էր: Նշված մրցույթներում հաղթողներ ճանաչվեցին ` Անելիք, ԱՇԻԲ, ԶՀԲ, ՎՏԲ-Հայաստան բանկերի թիմերը : Հաղթողներին , ինչպես նաև ակտիվ մասնակիցներին հանձնվեցին Պատվոգրեր և նվերներ:

2011 թ. սեպտեմբերի 10-ին "Արզնի" առողջարանում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների հանդիպումը համակարգի արհմիության ղեկավարների հետ, նպատակ ունենալով ի հայտ բերել իրենց աշխատանքներում առկա խնդիրները, դժվարությունները և դրանց հնարավոր լուծումները:

2011 թ. հոկտեմբերի 3-ից - 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության / MOT / հրավերով Իտալիայի Տուրին քաղաքի ԱՄԿ-ի ուսումնական կենտրոնում մասնակցեց միջազգային սեմինարին “ Աշխատավարձի կառուցման արդյունավետ քաղաքականությունը ԱՊՀ երկրներում “ թեմայով :

Աշխատանքային A 404473 խումբը ԱՄԿ կողմից ձևավորված էր 7 հոգուց ,հաշվի առնելով սոց. գործընկերության սկզբունքը `

1. Հակոբյան Լաուրա - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդեր.

2. Ջհանգիրյան Հասմիկ - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդեր.

3. Գաբրիելյան Ռուզաննա - ՀՀ Ֆինանսների նախարարություն

4. Մաթոսյան Արմինե - ՀՀ Սոցապ. նախարարություն

5. Քոչարյան Հերմինե - ՀՀ Սոցապ. նախարարություն

6. Մակարյան Հասմիկ - Հայաստանի Գործատուների Միություն

7. Հովհաննիսյան Աշոտ - Հայաստանի Գործատուների Միություն

Սեմինարին մասնակցում էին ` Հայաստանի, ՈՒկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի նույն քանակությամբ պատվիրակությունները:

Դասընթացների աշխատանքային լեզուն ` ռուսերեն և անգլերեն:

Դասախոսներն էին `

1. Մալտ Լյուբկեր - Ժնև , Շվեցարիա

2. Դանիէլ Ուայտխեդ - Ժնև, Շվեցարիա

3. Յոսեֆ Գելլաբ - Ժնև , Շվեցարիա

4. Միշել Սոլոգուբ - Փարիզ , Ֆրանսիրա

5. Ալան Պելսե - ԱՄԿ Մոսկվայի գրասենյակ

6. Ալեքսանդրա Մոլց - Թուրին, Իտալիա

2011 թ. հոկտեմբերի 11-ից – 12-ը Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հրավերով ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց Երկրորդ Ազգային Սոցիալական Գործընկերության Կոնֆերանսին, որի օրակարգը նվիրված էր աշխատանքի պաշտպանությանն, աշխատողների առողջության հարցերին / OSH / ` “Միասին դեպի աշխատանքի անվտանգության և առողջության պահպանում “:

Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել կազմակերպություններում առկա խնդիրները, ինչպես նաև միջազգային փորձը, աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությունը, Եվրամիության Աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձը և պահանջները:

2011 թ. նոյեմբերի 24-ին “Գոլդեն Թուլիփ “ հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 3-րդ հաշվետու- վերընտրական Համագումարը, որը սկսվեց Հայաստանի Հանրապետության Օրհներգով : Համագումարին ջերմ ուղերձ էին հղել ` ՀՀ Կենտրոնական Բանկի, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի, ՀՀ Բանկերի Միության , Պետհիմնարկների, Թեթև արդյունաբերության, Ագրոարդ, Գիտության և կրթության Ճյուղային Արհմիությունների նախագահները: Համագումարի պատգամավորները բավարար գնահատեցին Ճյուղային Արհմիության նախագահի և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի 2007 – 2011 թ.թ. ընթացքում կատարած աշխատանքները : Համագումարում միաձայն, հինգ տարի ժամկետով, Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը : Համագումարը հաստատեց նաև 2012-2014 թ.թ. Ճյուղային Արհմիության Գործնական Ծրագիրը:

2011 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային արհեստ.կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լ. Հակոբյանը մասնակցեց ՀԱՄԿ-ի դահլիճում կայացած ԱՄՄԿ “Երբեք միայնակ մի աշխատեք” գրքի շնորհանդեսին, որտեղ ներկայացված էր Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տրաֆիկինգի դեմ պայքարի համապարփակ ծրագրի և ՀԱՄԿ համագործակցությունը 2007-2011 թ.թ. ընթացքում: Բացման խոսքով հանդես եկան ` ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ պրն. Բորիս Խարատյանը, ՀՀ Գործատուների Միության կողմից պրն. Գագիկ Մակարյանը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից պրն.Նվեր Սարգսյանը: Հարկադիր աշխատանքի և թրաֆիկինգի դեմ ուղղված ՀԱՄԿ գործողությունները մանրամասն ներկայացրեց Էլեն Մանասերյանը: ԱՄՄԿ Ուղեցույց - “Երբեք միայնակ մի աշխատեք” գիրքը ներկայացրեց ԱՄԿ –ից պրն. Նվեր Սարգսյանը:

2011 թ. դեկտեմբերի 9-ին ՃՀՄ նախագահի հետ հանդիպեց միջազգային արհմիության էքսպերտ Hubert Cambier:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.