ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ
BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA
Եկամտային հարկի դրույքաչափը, 2019-ին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, համահարթեցվել էր, 2020-ի հունվարի 1-ին այն կազմում էր 23 տոկոս, մինչև 2023 թվականն այն ամեն տարի այն նվազելու է 1 տոկոսով՝ հասնելով 20 տոկոսի:
Իսկ ինչ վերաբերում է սոցիալական վճարին, ապա 2020-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար գործում էր 2.5 տոկոս դրույքաչափը, իսկ 7.5 տոկոսը վճարում էր պետությունը, 2021-ի հունվարի 1-ից ՝3.5 տոկոս, պետությունը վճարում էր 6.5 տոկոսը, իսկ արդեն 2022-ի հունվարի 1-ից այն դարձել է 4.5 տոկոս, համապատասխանաբար պետությունը վճարելու է 5.5 տոկոսը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա հաշվարկն այլ կերպ է կատարվում: Մասնավորապես 2022-ի հունվարի 1-ից 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողների սոցիալական վճարը հաշվարկվում է 10 տոկոսի և 27 500 դրամի տարբերության չափով:
Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։
Հայաստանում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները: Իսկ մինչև 1974 թվականը ծնվածները համակարգին կարող են միանալ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնելով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի» (ՄԿՈՒԶԱԽ) նիստը:
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին, մաղթել արդյունավետ քննարկում՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը:
«Ցանկացած առաջարկ և ներկայացվող ծրագիր պետք է բխի կրթության ռազմավարությունից, որը մշակում է կրթության պետական լիազոր մարմինը, քանի որ մենք ենք ոլորտում իրականացվող յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուն»,- նշել է նախարարը:
Նիստի օրակարգում քննարկվել են ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Խորհրդի գործառույթի, բովանդակության հստակեցմանը:
Մասնակիցները կարևորել են ՄԿՈՒ հաստատություններում գործող կարիերայի կենտրոնների գործունեության արդյունավետությունը` շեշտելով աշխատաշուկայի հետ կապի ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը: Նախարար Վահրամ Դումանյանը կոչ է արել հնչեցնել հիմնավոր առաջարկներ և դրանք գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` նպատակ ունենալով որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում աջակցել ՄԿՈՒ հաստատություններին:
Օրակարգում ներառված է եղել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում գործող իրավական նորմատիվ ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցը: Փոփոխություններ են կատարվել ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու, ՄԿՈՒ տնօրենների մրցութային ընտրության կարգերում:
Օրակարգային հարցերի թվում էին նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից 2021 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:
Նիստի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամներին ներկայացվել են ‹‹Գերմանական միջազգային համագործակցության›› ընկերության հետ (GIZ) համագործակցության շրջանակում ՆՄՄԿ ոլորտում դուալ ուսուցման համակարգի փորձնական ներդրման մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Զեկույցը ներկայացրել է GIZ ծրագրերի համակարգող Յուլյա Ստակյանը` նշելով, որ դուալ կրթությունը ներդրված է շուրջ մեկուկես տասնյակ հաստատություններում:
Փորձարկվող դուալ կրթության ծրագրին մասնակցել է ավելի քան 600 ուսանող, որոնք ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ ու կարողություններ աշխատաշուկայի համար: Դուալ ՄԿՈՒ համակարգը ենթադրում է, որ ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու հաստատություններում՝ քոլեջում կամ ուսումնարանում, ինչպես նաև ուսումնական հաստատության հետ համագործակցող մասնավոր ընկերությունում: Նպատակային է համարվում ուսուցման այս մոդելը ներդնել ավելի մեծ թվով ՄԿՈՒ հաստատություններում:
Խորհրդի անդամներն օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ առաջարկներն ու դիտողություններն առցանց ներկայացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ըստ անհրաժեշտության հաջորդ նիստին քննարկելու համար:
Դեկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի շրջանակում և նրա աջակցությամբ տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի /ԿՈՒԿ/ 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միության նախագահներ:
Սեմինարին տեսակապով մասնակցում էին նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի համակարգող Սերգեյուս Գլովացկասը և ԱՄԿ-ի Մոսկվայի գրասենյակի աշխատավորների գործունեության հարցերով մասնագետ Գոչա Ալեքսանդրիան: Միջոցառումը վարում էր ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը: ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Աշխատանքի միջազգային կազմակերպությանը համավարակի ընթացքում ՀԱՄԿ-ին և ԿՈՒԿ-ին ցուցաբերած աջակցության համար:
Սերգեյուս Գլովացկասը և Գոչա Ալեքսանդրիան իրենց խոսքում անդրադառնալով համավարակի և պատերազմի պատճառով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տնտեսական ճգնաժամի հետևանքներին նշեցին, որ Հայաստանի արհմիությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ ի շահ աշխատողի կառավարության և գործատուների հետ համագործակցությունը: Գ. Ալեքսանդրիան իր խոսքում կարևորեց նաև COVID-19 ճգնաժամից մարդակենտրոն և վերականգնման համար հնչող Գործողությունների համաշխարհային կոչը: Կոչը թարգմանվել է հայերեն և տեղադրվել ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքում: Էլեն Մանասերյանն իր ելույթում ներկայացրեց ընթացիկ տարում ԱՄԿ-ի աջակցությամբ Կենտրոնի իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները, ինչի արդյունքում արհմիության շարքերում էապես ավելացել է երիտասարդների թվաքանակը:
2020 թվականի ընթացքում աշխատողների վրա ճգնաժամերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը և այդ ընթացքում արհմիությունների գործունեության գնահատման և հեռանկարներին վերաբերող վերլուծության արդյունքները ներկայացրեց փորձագետ Արսեն Իգիթյանը: Նա իր ելույթում անդրադարձավ զբաղվածության, աշխատաշուկայի և տնտեսական գործունեության ոլորտներում ճգնաժամի հետևանքներին, միաժամանակ նշելով, որ արհմիությունները, որպես աշխատողների աշխատանքային, սոցիալական, տնտեսական և իրավական շահերը ներկայացնող միավորումներ նույնպես կրեցին համավարակի ազդեցությունը և կարիք ունեն փոխակերպումների։ Վերլուծության վերաբերյալ կարծիք հայտնեց Բորիս Խարատյանը: Իր խոսքում նա հույս հայտնեց, որ վերլուծության արդյունքները հիմք կհանդիսանան «Քովիդ-19 համաճարակից և այլ ճգնաժամային իրավիճակներից բխող մարտահրավերները հաղթահարելու համար ՀԱՄԿ-ի ռազմավարությունը» քննարկելու ընթացքում: Սեմինարի մասնակիցները փորձագետին ուղղեցին թեմային առնչվող հարցեր: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահները:
2021 թ նոյեմբերի 24-ին " Փարիզ " հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 5-րդ հաշվետու - վերընտրական Համագումարը , որին մասնակցում էին ՝ ՀՀ Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը , ՀՀ Վարկային Միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը , Ճյուղային Արհմիության գործկոմի անդամներ և պատվիրակներ :
Հաշվետու զեկույցով հանդես եկան ՝ՃՀՄ Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գ. Սահակյանը : Ըստ էության արտահայտվեցին ՝ Ս. Սարգսյանը, Խ. Քերոբյանը , Ա. Ոսկանյանը , Ս. Բեգլարյանը , Մ. Հակոբյանը որոնք նշեցին, որ կատարվել է բավականին աշխատանք և առաջարկեցին կատարված աշխատանքները գնահատել բավարար, ինչպես նաև առաջարկեցին նորընտիր Գործկոմին ավելի հետևողականություն ցուցաբերել արհմիության շարքերը էլ ավելի համալրելու ուղղությամբ և աշխատանքներ տանել Ճյուղային Արհմիության , Հայաստանի Բանկերի Միության և Կենտրոնական բանկի միջև համագործակցության Համաձայնագրի կնքման կապակցությամբ:
Համագումարում միաձայն , հինգ տարի ժամկետով Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը և տեղակալ Խորեն Քերոբյանը :
Համագումարը հաստատեց նաև 2021-2026 թթ ՃՀՄ Գործնական Ծրագիրը:
2021թ. հոկտեմբերի 21-ին Ճյուղային Արհմիության նախագահ Լ. Հակոբյանը հանդիպեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանին: Հանդիպումը անցավ անմիջական , ջերմ մթնոլորտում : Քննարկվեցին մի շարք հարցեր կապված արհմիության զարգացման հետ:
2021թ. հոկտեմբերի 15-17-ը Աղվերանի Պարկ Ռեզորթում ի շնորհիվ «Solodarity Center » -ի ֆինանսական աջակցության և ՀԱՄԿ-ի ուսումնական կենտրոնի կայացավ շատ հետաքրքիր և արդյունավետ սեմինար, որի թեման էր ՝ ՞ «Սոցիալական գործընկերություն . Արհմիություն և կորպորատիվ կառավարում»: Թե ինչ է արհմիությունը և դերն ու նշանակությունը ողջ սեմինարի ընթացքում բացատրեց Էլեն Մանասերյանը ՝ յուրահատուկ ինտերակտիվ խաղերի և անմիջական շփման միջոցով, իսկ կորպորատիվ կառավարման մասին ԶՈՒՄ-ով խոսեց կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:
Մթնոլորտը աշխատանքային էր , հետաքրքիր , անմիջական: Սեմինարին մասնակցում էին ՝ ՀՀ Ֆինանսական Հաշտարարի գրասենյակ, ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միություն, Գլաձոր , Էկլոֆ , Գլոբալ Կրեդիտ , Մայկրեդիտ Ուվկ-ների և Էվոկա , Ակբա-Կրեդիտ , ՎՏԲ-Հայաստան , ԱյԴի , Յունիբանկերի , Եվրասիական համագործակցության ֆինանսա-բիզնես Ասոցիացիայի աշխատողները: Հարցադրումները շատ էին, պատասխանները պատշաճ:
Հատկապես շատերի համար հետաքրքիր էր արհմիության թեման:
Ներկաները հասկացան , որ արհմիությունը կոլեկտիվի շարժիչ ուժն է , որի ներկայությունը շատ պատասխանատու է և կարևոր:
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Solodarity Center» -ի կազմակերպության տնօրեն Տատյանա Սոլոդովնիկին և ՀԱՄԿ -ի ուսումնական կենտրոնի տնօրեն Էլեն Մանասերյանին և հույս հայտնում, որ սա առաջինն է , բայց ո՛չ վերջինը:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանի եւ ՀՀ վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանի հետ: Հանդիպման նպատակը արհեստակցական միությունների գործունեության ոլորտում ծառացած խնդիրների քննարկումն էր եւ դրանց հնարավոր լուծման առաջարկների ներկայացումը:
2000 թվականի դեկտեմբերին է ընդունվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքը, որով սահմանվում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքներն ու լիազորությունների շրջանակը, սակայն, ինչպես ընդգծեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, արհմիությունները չունեն բավարար իրավական գործիքակազմ՝ իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնեու համար:
Միաժամանակ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է արհեստակցական կազմակերպությունների դերի ու նշանակության բարձրացման, ինչպես նաեւ հզորացման անհրաժեշտության մասին՝ որպես աշխատողների ներկայացուցչական եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ ոչ պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Արհմիություններին անդամակցելու հիմքում կարեւոր նախապայման է վերջիններիս նկատմամբ վստահությունը, որը ենթադրում է գործունեության թափանցիկություն եւ հաշվետվողականություն, ինչպես նաեւ աշխատողի խախտված իրավունքի պաշտպանության անմիջական հայցում դատարանում: «Բարեփոխված օրենսդրություն եւ հզորացված գործիքակազմ պետք է ունենան մերօրյա արհմիությունները»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:
Ոլորտի ներկայացուցիչները խոսել են համակարգի խնդիրներից, կարեւորել են նաեւ միջազգային համագործակցությունը: Բանախոսները փաստել են, որ արհմիությունները չպետք է քաղաքականացվեն, այլ պետք է ծառայեն իրենց հիմնական նպատակին՝ աշխատողների շահերի պաշտպանությանը: :
Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հրավերով 2021թ.հուլիսի 15-17-ը Երևան էր ժամանել Բելառուսի Հանրապետության բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների ճյուղային Արհմիությունը՝ սերտ համագործակցության և միջազգային կապերի ամրապնդման նպատակով:
Հանդիպումներ ենք ունեցել ՝ ՀՀ Կենտրոնական Բանկի , Հայաստանի Բանկերի Միության , ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության , Հայաստանի Արհմիության Կոնֆեդերացիայի և Էվոկաբանկի հետ:
Առաջին իսկ օրվանից մինչև ճանապարհելը եղել ենք նրանց կողքին և համաձայն մեր ծրագրի փորձել ենք նրանց մոտիկից ծանոթացնել մեր հինավուրձ պատմության և տեսարժան վայրերի հետ , այցելելով Էջմիածին , Զվարթնոց , Այրիվանք , Կեչարիս: Հյուրասիրությունները եղել են « Շերեփ » , «Պարկ » , « Հին Ջրվեժ » ռեստորաններում : Այցելել ենք « Արարատ » Կոնյակի գործարան , Երևան քաղաքի պատմության թանգարան , ինչպես նաև կազմակերպել ենք 1-օրյա հանգիստ Սևանում « Նոյ Լենդ » յուրահատուկ հանգստյան գոտում , որտեղ միսնական ջանքերով պատրաստել ենք խորոված , պատվիրելով իրենց համար նաև « Սիգ » ձկան խորոված : Եղանակը հրաշալի էր , բնությունը աննկարագրելի գեղեցիկ , տրամադրությունը սուպեռ:
Ընթացքում պատվիրակության ղեկավարը Լաուրա Հակոբյանին հանձնեց հուշամեդալ ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից ստորագրած՝ երկրի Արհմիությունների 115 ամյակին նվիրված և միջազգային կապերի ամրապնդման գործում Լ . Հակոբյանի կողմից ունեցած ներդրման համար :
Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն հնարավորության սահմաններում հրավիրել մեր համակարգում առկա կռված և վիրավորված աշխատողներին , որոնք կարող են որոշակի ժամանակով բուժվել Բելառուսի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությանը պատկանող բարձրակարգ առողջարաններում և հանգստյան տներում :
Ինչպես նաև քննարկվեց երկկողմանի զբոսաշրջության զարգացման և Երևանում անցկացվելիք միջազգային կոնֆերանսի հարցերը , որը հնարավորություն կտա ընդլայնել և ամրապնդել միջազգային կապերը:
Նրանք վերադարձան լավ տրամադրություններով և նվերներով:
Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին ընդունելությունը պատշաճ կազմակերպելու հարցում :
Նիստի ընթացքում ներկայացվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, քննարկվել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ձևաչափերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկները քննարկել կողմերի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբում, ապա ներկայացնել Հանձնաժողովին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են սոցիալական գործընկերության դերը՝ շահերի հավասարակշռման, սոցիալական արդարության ապահովման և խնդիրների արդյունավետ լուծման գործում։
2021թ. հունիսի 18-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների վերաբերյալ սեմինար- խորհրդակցություն, որի աջակիցներ ՀԱՄԿ-ի կազմակերպա-ուսումնական կենտրոնի տնօրեն Էլեն Մանասերյանը:
Սեմինարը վարում էին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բարձրակարգ մասնագետներ` Գոհար Դարբինյանը, Ալվարդ Արշակյանը և Աշոտ Հարությունյանը, որոնք մանրամասն բացատրեցին 2021թ. հուլիսի 1-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորովի գործունեության և մեր անելիքների մասին:
Սեմինարին մասնակցում էին բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատողները, որոնք ակտիվ հարցեր էին տալիս և սպառիչ պատասխան ստանում: Մթնոլորտը անմիջական էր, սեմինարը հետաքրքիր:
Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՀԱՄԿ-ին և հույս հայտնում, որ սա առաջինն էր, բայց ոչ վերջինը:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021 թվականին մշակման ենթակա 12 և վերանայման ենթակա 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա 9 ՆՄՄԿ ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության և հաստատման հարցերը: Դրանք զեկուցել է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Քննարկման արդյունքում ներկայացված ցանկից հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:
Նիստի ընթացքում առաջարկ է հնչել պատերազմի և համավարակի հետևանքով աշխատաշուկայում ծագած նոր խնդիրները լուծել կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եթե Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն իրականացնի աշխատուժի կարիքի գնահատում և առաջարկ ներկայացնի, թե հատկապես որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել, ապա ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատությունների միջոցով կիրականացնի կարճաժամկետ ուսուցման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հնարավոր կլինի զբաղվածության ծրագրերն ուղղորդել՝ ըստ այդ առաջնահերթությունների և ուղղվածությունների:
Նիստի հաջորդ հարցերը վերաբերել են «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերին, որոնց նախագծերը խորհրդի անդամներին ներկայացրել են ԿԳՄՍՆ Նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը:
Ըստ զեկուցողների՝ « ԱՀՈՒ հայկական մոդելը» նպատակ ունի ՆՄԿՈւ հաստատությանը հնարավորություն տալ տրամադրվող կրթության համապատասխան մասնագիտությունների ոլորտներում զբաղվել տնտեսական գործունեությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ուսանողներին ներգրավել իրական ծառայության մատուցման կամ ապրանքի արտադրության գործընթացներում՝ ապահովելով նրանց գործնական ուսուցումն աշխատավայրում:
Նշվել է, որ ԱՀՈՒ այս ձևի գաղափարի համար հիմք են հանդիսացել օրենսդրությամբ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընձեռած հնարավորությունը և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված տարբեր նախագծերի փորձառությունը:
Արտակ Աղբալյանն ընդգծել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատուի գնահատմամբ՝ ինչպես սոցիալական գործընկերության ներդրման ոլորտում է մեր երկիրն առաջամարտիկ, այնպես էլ՝ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական լայն հնարավորություններ տալու գործում: Նրա խոսքով՝ այսօր առնվազն 10 ուսումնական հաստատություններ ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, սակայն իրական հնարավորություն չունեն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ըստ վարչության պետի՝ ԱՀՈՒ հայեցակարգի ընդունումից հետո հնարավոր կինի երեք ուսումնական հաստատություն փորձնական դարձնել հիմնադրամ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա այն հաջողելու դեպքում այդ փորձը պարբերաբար տարածել այլ հաստատությունների վրա: Քննարկումների արդյունքում խորհուրդը հավանության է արժանացրել երկու հայեցակարգերի նախագծերը:
Նիստի վերջին հարցը վերաբերում էր 2020 թվականին Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի իրականացրած աշխատանքներին, որն ընդունվել է ի գիտություն:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: Առաջարկ է հնչել ավելի հաճախակի գումարել խորհրդի նիստերը։
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ (թիվ 1 ցուցակով) նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Այս մասին սահմանում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 10-րդ հոդվածը։
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ (թիվ 2 ցուցակով) նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք::
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին: Այն նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:
Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
«Պետական նպաստաների մասին» օրենքի 23․1 հոդվածի համաձայն մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն նաև չաշխատող անձիք։ Օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
1. Այս կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները::
2. Կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) դիմող՝ մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.
2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում է մայրության նպաստը).
3) տարածքային կենտրոն` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոն.
4) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:
3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի (այդ թվում` երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.
2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:
4. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում`
1) դիմում, որում ներառվում են՝
ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),
բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),
գ. այն բանկի անվանումը, որտեղից շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.
դ. նշում այն մասին, որ շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և մայրության նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո.
5) շահառուի ստորագրած հայտարարությունը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով
4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում, ապա մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել:
4.2. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում շահառուին` Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 10-րդ կետում նշված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:
6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:
7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:
8-րդ և 9-րդ կետերը, ըստ որոնց երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չէր նշանակվում, ուժը կորցրել են դեռ 2020 թավականի փետրվար ամսին։
10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը՝ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է`
1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).
2) նշանակել և վճարել մայրության նպաստը:
11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`
1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ՝
2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ՝
3) համաձայն առկա տեղեկատվության՝ շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ՝
4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից.
5) սույն կարգի 4.2-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն շահառուին Արցախի Հանրապետությունում նշանակվել է մայրության նպաստ:
12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:
13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է՝ անկախ որևէ հանգամանքից):
14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:
15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` մայրության նպաստի գումարը շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
16. Նպաստը նշանակելու մասին դիմումին կից շահառուի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացվելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի (դիմողի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:
16.1. Շահառուի կամ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում հաշվետիրոջ (շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։
17-րդ կետը, որը վերաբերում էր մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն, ուժը կորցրել է 2020 թվականի մայիս ամսին։
18-րդ կետը ուժը կորցրել է դեռ 2016 թվականին։
19. Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացվելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:
20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
Քաղաքացիների շրջանում սա հայտնի է «բյուլետեն» անվամբ, երբ վատառողջ լինելու դեպքում անաշխատունակության թերթիկ են ներկայացնում գործատուին ու չեն ներկայանում աշխատանքի։
Քաղաքացիների շրջանում սա հայտնի է «բյուլետեն» անվամբ, երբ վատառողջ լինելու դեպքում անաշխատունակության թերթիկ են ներկայացնում գործատուին ու չեն ներկայանում աշխատանքի։
Այսպիսով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ նպաստի իրավունք ունեն գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, այսինքն՝ վարձու աշխատողները, և անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, այսինքն՝ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք: Սուբյեկտների տարբերակումն ունի գործնական նշանակություն, քանզի վարձու աշխատողներին նպաստ տրվում է հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, հղիության ու ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, իսկ ԱՁ-ներին և նոտարներին նույն հանգամանքների համար՝ բացառությամբ առողջարանային բուժման:
Այս ընթացքի համար գործում է նաև աշխատավարձի հաշվարկ:Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։
Ըստ օրենքի․
1․Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում:
2. Մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:
3. Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:
4. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
5. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Այս կապակցությամբ Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:
Հայաստանում նոյեմբերի 22-ը նշվում է նաեւ որպես բանկային աշխատողի օր: Ստեղծված պայմաններում Արհմիության գնահատանքի եւ երախտիքի խոսքն ուղղված է նաեւ համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին::
Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել եւ զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առեւտրային բանկերի 412 աշխատակիցներ: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաեւ զոհեր ու վիրավորներ:
Համակարգն ու աշխատակիցները թիկունքում եւս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:
Միանալով հայրենիքում եւ աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող եւ Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաեւ ֆինանսական եւ հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:
Բանկերի եւ համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու եւ առաջնագիծ հասցնելու, ինչպես նաեւ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:
ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առեւտրային բանկերի կողմից նախեձեռնվեցին նաեւ հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչեւ վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:
«Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության եւ ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարեւոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2003թ.-ից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1993թ.-ի այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը:
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Ազգային ժողովին առաջարկելու հարցին:
Դավիթ Նահապետյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: Սողոմոնյանն անդրադառնալով Նահապետյանի՝ մասնավորապես ԿԲ-ում գործունեությանը՝ նշեց, որ նա ԿԲ-ում աշխատում է 2006-ից առ այսօր: Նահապետյանը 2006-2015 թթ-ին եղել է որպես ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:
«Այս տարիների աշխատանքն ինձ հնարավորություն է տվել անմիջական շփում ունենալ նաև ֆինանսական համակարգի մասնակիցների հետ, մոտիկից ծանոթ լինել հատկապես բանկային համակարգում իրականացվող զարգացումներին, առկա խնդիրներին: Նաև մասնավոր համակարգում, հատկապես առևտրային բանկում կուտակած աշխատանքային փորձս, կարծում եմ, որ հնարավորություն կտա և հնարավորություն է տվել ձևավորելու ԿԲ խորհրդի պաշտոնում իմ ընտրության պարագայում գործունեության տեսլականս»,-ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով այն ոլորտներին, որտեղ տեսնում է իր առաջնահերթ ներգրավվածությունը՝ Նահապետյանն ասաց, որ ֆինանսական համակարգի կարգավորման մասով որպես առաջնահերթություն դիտարկում է ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիրը: Այստեղ նա հստակ անելիք է տեսնում: Նահապետյանը նկատեց, որ այսօր ՀՀ-ի ֆինանսական համակարգի զգալի հատվածը բանկային համակարգն է՝ մոտ 84 տոկոս: «Ֆինանսական համակարգի կարգավորման գործիքների կիրառմամբ՝ ԿԲ-ի խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի՝ ֆինանսական համակարգի այլ հատվածների, հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով»,-ասաց նա:
- Տիկին Ղահրամանյան, դեկտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդի որոշմամբ 1 տոկոսային կետով բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հայաստանում տնտեսության անկման այս պայմաններում ինչպե՞ս և որքա՞ն գնաճ է կանխատեսել Կենտրոնական բանկը, որից ելնելով էլ, ենթադրելի է, որ կատարվել է այս փոփոխությունը:
- Գնաճի կանխատեսման համար կիրառվել է լայն գործիքակազմ, որը ներառում է ինչպես արտաքին աշխարհից եկող ազդակների և ներքին տնտեսության զարգացումների, այնպես էլ գնաճային սպասումների գնահատում: Եթե հետևել եք ԿԲ-ի մամուլի հաղորդագրությանը, արտաքին աշխարհից 2021 թվականի համար ակնկալում ենք գնաճային ազդեցություն՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարով: Պարենի համաշխարհային ինդեքսը արդեն իսկ գտնվում է վերջին 6 տարիների առավելագույն մակարդակում, որն ինչ-որ ժամանակ հետո կփոխանցվի նաև մեր տնտեսություն։ Ներքին տնտեսության ազդեցությունը ներկայումս ոչ գնաճային է: Մենք հիմնվել ենք այն գնահատականների վրա, որ ներքին պահանջարկը դեռևս թույլ կլինի, անորոշությունները կշարունակեն առաջացնել բացասական սպասումներ: Այդուհանդերձ, նախատեսված հարկաբյուջետային քաղաքականությությունը որոշ չափով կակտիվացնի պահանջարկը: Այս ամենը հաշվի առնելով՝ գնահատվում էր, որ գնաճը հաջորդ տարեվերջին կգերազանցի նպատակային մակարդակը, սակայն ԿԲ քայլը կմեղմացնի այդ ազդեցությունները: Շատ կարևոր հանգամանք է նաև մեր երկրի ռիսկը, իսկ այդ ռիսկի գնի, կամ ինչպես մասնագիտական շրջանակներում անվանում ենք՝ ռիսկի հավելավճարի ավելացումը, պետք է անպայման հաշվի առնել տոկոսադրույքի մակարդակը սահմանելիս: Դրամավարկային քաղաքականության ելման կետը տոկոսադրույքի այն մակարդակն է, որը համախառն պահանջարկի վրա ունենում է չեզոք ազդեցություն: Այդ մակարդակի նկատմամբ է Կենտրոնական բանկը իրականացնում կա՛մ ընդլայնողական, կա՛մ զսպողական քաղաքականություն: Եթե երկրի ռիսկի գինը բարձրանում է, այլ հավասար պայմաններում, բարձրանում է նաև այդ չեզոքությանը համապատասխան տոկոսադրույքի մակարդակը: Ստացվում է, որ այս պարագայում չեզոք քաղաքականությանը համապատասխանում է վերաֆինանսավորման ավելի բարձր տոկոսադրույքը: Ներկայումս ՀՀ-ի համար ռիսկի գինը բարձրացել է, և դա էական դերակատարում է ունեցել ԿԲ Խորհրդի կողմից տոկոսադրույքի բարձրացման որոշման կայացման ընթացքում: Այս տարի մենք նշում էինք, որ դրամավարկային քաղաքականությունն ընդլայնողական է, հիմա էլ, թեպետ 1 տոկոսային կետով բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այդուհանդերձ, քաղաքականությունը դեռևս մնում է ընդլայնողական:
-Ըստ Ձեզ, արդյո՞ք ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը որևէ կերպ կփոխանցվի կամ կազդի ֆինանսական շուկայի մյուս հատվածներին: Օրինակ՝ տարբեր փորձագետներ ահազանգում են, որ, հնարավոր է, վերջինիս արդյունքում ավանդների և վարկերի տոկոսադրույքները բարձրանան: Հիմնավո՞ր է այդ մտահոգությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ այն առնչվում է մեր բազմաթիվ քաղաքացիներին:
-Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի հրապարակումը ազդակ է ֆինանսական շուկային փողի գնի վերաբերյալ: Միանշանակ չէ, որ դա անմիջապես, կամ որոշ ժամանակ հետո կանդրադառնա ավանդների և վարկերի տոկոսադրույքների վրա: Կարճ ժամկետում վերաֆինանսավորման տոկոսադրույքն ազդում է միջբանկային շուկայում փողի գնի վրա, պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա: Բայց տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդների և վարկերի տոկոսադրույքներն անմիջականորեն չեն արձագանքում այդ փոփոխություններին: Այստեղ կարող են որոշիչ լինել այլ հանգամանքներ՝ ֆինանսական հաստատությունների կողմից միջոցների ներգրավման հնարավորությունները, մրցակցությունը, վարկավորման ռիսկերը, ֆինանսական հաստատության ներկա և սպասվող վիճակը և այլն: Տարիներ շարունակ, օրինակ, Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի էական նվազեցումը չէր փոխանցվում վարկավորման տոկոսադրույքին: Ծավալուն վերլուծությունից հետո բացահայտել էին, որ բանկերը փողի ցածր գնի պարագայում բարձր տոկոսադրույքով վարկավորումով փոխհատուցում են նախորդ տարիների վնասները: Ճիշտ է, այդ պարագայում դրամավարկային քաղաքականության ուղղությունը հակառակ ուղղությամբ էր՝ ԵԿԲ-ն նվազեցրել էր տոկոսադրույքը, բայց ֆինանսական շուկան ուներ իր «առաջնահերթությունները»:
- ԿԲ նախագահը ասուլիսի ժամանակ հիշատակեց այն մասին, որ բանկային համակարգում արձանագրվում է ավանդային պայմանագրերի ծավալի նվազում, շատերն ընդհատում են այդ պայմանագրերը՝ նույնիսկ կրելով կորուստներ: Եթե ենթադրենք, որ, այնուամենայնիվ, կբարձրանան ավանդների տոկոսադրույքները, կդադարի՞ նման վարքագիծը բանկերի հաճախորդների կողմից:
-Կան ավանդատուներ, որ նախընտրում են այս պահին ընդհատել պայմանագրերը՝ կրելով կորուստներ: Ընդ որում, ընդհատվում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդային պայմանագրերը: Այսինքն՝ գինն այստեղ այս պահին որոշիչ չէ: Որոշիչ են անորոշությունները, որոնք կապված չեն ֆինանսական համակարգի հետ: Ինձ ամենահաճախ տրվող հարցը ներկայումս դրամի փոխարժեքից հետո ավանդներին է վերաբերում: Երբ հարցնում եմ, թե ինչու՞ են անհանգստանում, չէ՞ որ ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են, դրամային ավանդների համար մինչև 16 մլն դրամ, արտարժութային ավանդների համար ՝ մինչև 7 մլն դրամին համարժեք արտարժույթ, զարմանում են: Ավանդային պայմանագիր կնքելիս իրենք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, սակայն չգիտես ինչու, անտեսում են: Եվ նույն ֆիզիկական անձի տարբեր բանկերում ունեցած տարբեր ավանդները նույնկերպ են երաշխավորված: Վերջերս են այդ շեմերը բարձրացվել: Քննարկումներ են եղել ԱԺ-ում, հրապարակումներ են եղել մամուլում: Շատերը չեն հետևում այդ նորություններին, փոխարենը լսում են, որ այս կամ այն ծանոթը բանկից հանել է ավանդն ինչ-որ ռիսկեր տեսնելով, իրենք էլ են շարժվում նույն վարքագծով: Կարծում եմ՝ կարևոր է տեղեկացված լինել, որ ունենք հատուկ այս նպատակի համար ստեղծված և գործող ինստիտուտ:
- Մեկ այլ հրատապ հարց. ե՞րբ է սպասվում դրամի փոխարժեքի կայունացում, և արդյո՞ք հնարավոր է ասել, թե ինչ մակարդակի վրա այն կկայունանա:
-Թե երբ է սպասվում դրամի փոխարժեքի կայունացում, կախված է մեր հասարակության սպասումներից, տնտեսվարողների վարքագծից: Դրամի արժեզրկման սպասումներից ելնելով, դրամից հրաժարումը արտարժույթի շուկայում ստեղծել է մեր բառապաշարով ասած՝ «գերարձագանք»: Մարդիկ «չարդարացված» ավելցուկային պահանջարկն են ներկայացնում արտարժույթի նկատմամբ: Իսկ թե ինչ մակարդակի վրա կկայունանա, ասեմ, որ «գերարձագանքով» պայմանավորված դրամի արժեզրկումից բացի այս պահին տնտեսության հիմնարարներով պայմանավորված էական գործոններ չկան, որոնք դրամի արժեզրկման կհանգեցնեն: Անշուշտ, տնտեսությունում տարեսկզբից, համավարակով պայմանավորված, էական կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, այն միջոցները, որ պետք է ներհոսեին զբոսաշրջության աճի և բնականոն գործունեության արդյունքում, մասնակիորեն կամ ամբողջությամբ պետք է ուղղվեին ներմուծմանը: Հիմա այդ ամենը տեղի չի ունեցել, և տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ընդհանուր առմամբ ձևավորվել էր նոր հավասարակշռություն: Իսկ թե ինչ մակարդակի վրա կկայունանա դրամը, նորից կախված է նրանից, թե ռազմական գործողությունների հետևանքով տնտեսության հիմնարարներն ինչպես կփոխվեն, օրինակ՝ ՀՆԱ-ի ներուժն ինչպես կփոխվի, արտաքին առևտրի հոսքերը որ ուղղությամբ կավելանան կամ կպակասեն, ինչպես արտաքին ներդրողները կվերաբերվեն ՀՀ-ին և այլն: Բնականաբար, այս պահին նշածս գործոնների ապագայի ամբողջական պատկերը չունենք: Իսկ թե ինչ դատողություններ է արել ԿԲ-ի թիմը կանխատեսումներ իրականացնելիս, մանրամասն ներկայացվելու է դեկտեմբերի 29-ին հրապարակվելիք «Գնաճի հաշվետվությունում»:
-Բոլոր երկրներում անկայունության և ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են ազգային արժույթն արտարժույթի վերածելու: Ցավոք, մեր երկիրը ևս անմասն չի մնում այդ երևույթից: Այս առումով ի՞նչ քայլեր է ԿԲ-ն պատրաստվում ձեռնարկել դրամի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հասարակությունը այլևս չգերադասի դոլարի կամ այլ արտարժույթի վերածել իր ֆինանսական միջոցները:
-Ազգային արժույթի նկատմամբ վստահություն ձեռքբերելու գործիքն ամբողջ աշխարհում մեկն է՝ այդ արժույթի գնողունակության պահպանումը: ՀՀ կենտրոնական բանկը ևս դրամի նկատմամբ վստահության ավելացման գործիք է դիտարկում դրա գնողունակության պահպանումը, որն իրագործում է գների կայունության ապահովման միջոցով: Դրամի գնողունակությունը ՀՀ-ում պետք է չափել գնաճով և ոչ թե փոխարժեքով, քանի որ գնաճն ավելի համապարփակ ցուցանիշ է: Գուցե հարց առաջանա, որ գների աճ առկա է: Պետք է նշեմ, որ այո՝ առկա է, բայց նաև միաժամանակ առկա է որոշ ապրանքատեսակների և ծառայությունների գների նվազում, և սպառման ծավալներով կշռված ցուցանիշը ներկայումս նույնիսկ ցածր է նպատակային 4% մակարդակից: Ինչ վերաբերում է դրամի արտաքին գնողունակությանը, ապա այն կարող է կայուն ավելանալ տնտեսությունում արտադրողականության ավելացման շնորհիվ, իսկ կարճ ժամկետում, եթե գրանցվի, կապիտալի ներհոսքի հետևանքով:
- Եվ վերջին հարցը: Ի՞նչ հիմք ունեն հասարակության մոտ շրջանառվող մտահոգությունները ռուսական ռուբլու գոտի մտնելու վերաբերյալ: Քննարկվու՞մ է նման տարբերակ:
- Ոչ, նման հարց չի քննարկվում:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին պրն. Փորթերն արել է հետևյալ հայտարարությունը.
«Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին: Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175 2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի 206 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):
Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները:
«Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:
«Իշխանությունները պատշաճ կերպով ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը զսպելու միջոցառումների և բնակչության կարիքների բավարարմանը Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածությունն ապահովելու վրա: Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը լրացուցիչ ռեսուրսներով և օրենսդրական իրավասություններով օժտելու ուղղությամբ՝ անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումներն արագացված կարգով ձեռք բերելու համար:
Աշխատակազմը ողջունում է նաև տնտեսական քաղաքականության միջոցով իշխանությունների արձագանքը, որի նպատակն է օգնել տնտեսվարողներին և խոցելի մարդկանց խուսափել ավելի տևական սոցիալ-տնտեսական վնասից: Նշված արձագանքը ձևակերպված է ՀՆԱ-ի մոտավորապես 2 տոկոսը կազմող հայտարարված մի խումբ միջոցառումների շուրջ, որոնք ներառում են տնտեսվարողներին իրացվելիության տրամադրումը, աշխատուժի ուղղակի սուբսիդիաները և խոցելի ֆիզիկական անձանց միանվագ տրանսֆերտները: Իշխանությունները հանձն են առել ապահովել, որ նշված ծրագրերն իրականացվեն ամուր կառավարմամբ և թափանցիկությամբ:
Աշխատակազմն իշխանություններին խրախուսում է այդ ծրագրերի իրականացումը շարունակական մոնիթորինգի ենթարկել՝ դրանց արդյունավետությունն ու արդար ծածկույթն ապահովելու համար: «2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար: Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար:
«ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը:
Աշխատակազմը ողջունում է կարճաժամկետ հատվածից հետո շարունակական տնտեսական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների մտադրությունը՝ ուղղված ներառական և դիմակայուն աճի բարձրացմանը, սոցիալական ծախսերի երաշխավորմանը, ֆինանսական համակարգի տոկունության ամրապնդմանը և բիզնես մթնոլորտի և կառավարման կատարելագործմանը»:
Առաքելության նախնական եզրահանգումներից ելնելով՝ աշխատակազմը կկազմի զեկույց, որը ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում կներկայացվի ԱՄՀ Գործադիր խորհրդին՝ քննարկման և որոշման կայացման համար»։
Թեկնածուի առաջադրումը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության արժանանալու դեպքում՝ ապրիլի 14-ի ԱԺ լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկության կդրվի:
Մարտին Գալստյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ՝ 04 05 1978
Կրթություն՝
1994-1999 թթ. Երեւանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ,
1999-2002 թթ. Երեւանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
2009-2010 թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս:
Աշխատանքային գործունեություն՝
1998-2015 թթ. ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ,
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար.
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է։
Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը իր երախտիքի խոսքն է ուղղում հայինկասացիայի աշխատողներին և նրանց ղեկավարներին , որոնք չնայած բազմաթիվ դժվարությունների շատ պատվով , անձնուրաց , անմնացորդ են կատարում իրենց առջև դրված ամենօրյա պարտականությունները , ապահովելով բանկերի,ֆինվարկային և այլ կազմակերպությունների անխափան աշխատանքը։
Այսօր դժվար է բոլորիս համար , սակայն մեզանից յուրաքանչյուրը խիստ կարևորելով այսօրվա իրավիճակը պետք է շատ հարգալից վերաբերվի ՀՀ պարետի բոլոր ցուցումներին, ով պետք է մնա տանը՝ պարտադիր պետք է մնա, իսկ ով պետք է կատարի իր պարտականությունները դրսում, ինչպես ինկասատորները ,վարորդները , ապա պետք է լինեն առողջ ,հնարավորինս ուշադրության արժանի և մեր սիրելի Հայրենիքին պիտանի։
Մաղթում ենք առողջություն և անվտանգ աշխատանք։
Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը իր երախտիքի խոսքն է հղում համակարգի աշխատողներին, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը Մեր Հայրենիքին և ողջ ազգին։
Գաղտնիք չէ ,որ այսօր դժվար է բոլորիս համար ,սակայն Դուք երբեք չեք հուսահատվել ,գործել ու գործում եք պատշաճ , շատ պատասխանատու ,ինչպես նաև կարևորելով ՀՀ պարետ պրն. Տիգրան Ավինյանի ցանկացած որոշումը կորոնավիրուսի հետ կապված։
Ճյուղային Արհմիությունը բարձր է գնահատում Ձեր արժանապատիվ կեցվածքը ։ Ձեր կատարվող ամենօրյա հանրօգուտ աշխատանքը հանուն մեր ազգի , որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ապրելու և ժպտալու հնարավորություն ունենա և առողջ ու երջանիկ ապրի։
Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար , մաղթելով առողջություն , անսպառ հաջողություններ և համբերատար աշխատանք։ Արհմիությունը Ձեզ հետ է , Ձեր կողքին։
2020թ. մարտի 13-ին կայացավ Ճյուղային Արհմիության 2019թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան ժողով , որի ընթացքում ՃՀՄ կողմից կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար , ինչպես նաև հաստատվեց 2020թ նախահաշիվը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների նախագահներ Ժանետա Թորոսյանը, Շմավոն Մկրտչյանը, Լաուրա Հակոբյանը, Համլետ Դանիելյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական և աշխատանքի բաժնի պետ Կարինե Մադոյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կառավարության ներկայացուցիչներ, ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
Նիստը վարում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:
Նիստում քննարկվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, որի ընթացքում ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի անդամ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի առաջարկությունները:
Նախագծում ներկայացված մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ Բորիս Խարատյանն առաջարկեց Եռակողմ հանձնաժողովի կողմերի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սահմանված ժամկետում կուսումնասիրի նախագծում ընդգրկված Եռակողմ հանձնաժողովի կազմակերպչական, կանոնակարգման, գործազրկության նպաստի վերաբերյալ և այլ վիճահարույց հարցերը, որից հետո կներկայացվեն վերջնական արդյունքները:
Քննարկման ընթացքում կողմերը կարևորեցին սոցիալական գործընկերության դերը՝ շահերի հավասարակշռման, սոցիալական արդարության ապահովման և խնդիրների արդյունավետ լուծման գործում։ Առանձնապես ընդգծվեց սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերությունների կայուն զարգացումը, որը պայմանավորված է զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և այլն։
Նիստի ավարտին Գագիկ Մակարյանը ներկայացրեց 2019 թ. դեկտեմբերի 10-14-ը Մոսկվայում կայացած "Եռակողմ սոցիալական երկխոսության խթանում" խորագրով եռակողմ միջտարածաշրջանային համաժողովի մասնակցության արդյունքները:
Ս.թ. դեկտեմբերի 18-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվեցին Արհեստակցական Միությունների մասին օրենքի փոփոխությունների փաթեթը մշակող աշխատանքային խմբի առաջարկները։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ ամիսներ շարունակ փաթեթի շուրջ աշխատել է փորձագետների խումբը։
Փոփոխությունների նպատակն է արհեստակցական միությունների դերի բարձրացումն ու լիազորությունների շրջանակի ընդլայնումը։
Կարեւոր է արձանագրել, որ ի թիվս այլնի, նախատեսվում է արհեստակցական միություններին օժտել երրորդ անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքով։
Նոյեմբերի 26-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և դրանով պայմանավորված ՀՀ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում: Նախագիծը մշակվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված են նախագծի համահեղինակներ Միքայել Փիլիպոսյանը, Էլեն Մանասերյանը, Նարեկ Ներսիսյանը, Աննա Բարիկյանը, Ռուբեն Սարգսյանը, Տիրուհի Նազարեթյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրանսենյակի ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի մասնագետներ:
Էլեն Մանասերյանը ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի և Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանի առաջարկությունները:
Քննարկման ընթացքում առաջարկություններով ու պարզաբանումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի ՃՀՄ-ների նախագահնր Ժ.Թորոսյանը, Արմեն Ավետիսյանը, Շմավոն Մկրտչյանը, Սրապիոն Առաքելյանը, Սեյրան Ավագյանը, Գրիգոր Ղարիբյանը, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը:
Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվեց ողջամիտ ժամկետներում նախագծի վերաբերյալ ներկայացնել այլ կարծիքներ և առաջարկություններ:
2019թ. հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի բանկերի և ֆինվարկային կազմ .Ճյուղային Արհմիության հրավերով մեր երեք հոգանոց պատվիրակությունը մասնակցեց իրենց հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը և 4-րդ Միջազգային կոնֆերանսին: Ընդունելությունը պատշաճ էր, ծրագիրը շատ հետաքրքիր և գործնական, անկաշկանդ էր շփումը նմանատիպ համաշխարհային ճյուղային արհմիությունների հետ :
Ընթացքում ձեռք բերվեցին մի շարք հետաքրքիր պայմանավորվածություններ փորձի փոխանակման,հանգստի ,բուժման, համատեղ սեմինարների անցկացման վերաբերյալ: 100- ամյակին նվիրված տոնական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացվեց Մինսկի մշակույթի տանը, որտեղ « Արժանիքների համար » կրծքանշանով պարգևատրվեցին և ներքին և արտաքին արհմիության առաջնորդները, որոնց թվում էր նաև Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմ. ՃՀՄ նախագահ Լ.Հակոբյանը: Կայացավ նաև 4-րդ միջազգային կոնֆերանսը ,որտեղ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, կապված հետագա զարգացման հետ : Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արհմիության աշխատանքները էլ ավելի զարգացնելու, ապահովելով աշխատող մարդու վաղվա երաշխավորված և արժանապատիվ աշխատանքը:
Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր-սեղան քննարկում՝ « Սոցիալական գործընկերության զարգացումը ֆինանսաբանկային համակարգում » եւ « Սոցիոլոգիական հարցումներ ՀՀ բանկային համակարգում » թեմաներով:
Ս/թ հուլիսի 19-ին Էլիտ Պլազա հյուրանոցի վիփ սրահում Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ ջանքերով կայացավ Կլոր սեղան քննարկումը, որը նվիրված էր ԱՄԿ-ի 100-ամյակին: Կլոր սեղանի քննարկմանը ներկայացվեց ՃՀՄ-ի կողմից անցկացված՝ Գործատու-աշխատող փոխհարաբերությունները և դրանցից բխող աշխատողի աշխատանքային, սոցիալական, իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև համակարգի սոցիալական գործընկերության մակարդակի վերաբերյալ սոցհարցման արդյունքները: Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀԱՄԿ-ի, ՀՀ բանկերի միության, ՀՀ ԿԲ-ի, ՀՀ ՎԿՄ-ի, Տեմպուս ՆԳՈ-ի, Ագրո ՃՀՄ-ի, ԱՅԴԻ և Էվոկա բանկերի, Գլաձոր, Էքսպրես –կրեդիտ ՈՒՎԿ-ների, Հայինկասացիայի ներկայացուցիչներ:
Հետաքրքիր և կարևոր քննարկում կառավարության կառուցվածքային փոփոխությունների և կրճատվող աշխատողների վերաբերյալ։ Մասնակցում են Աշխատանքի և սոց հարցերի նախարարության, արհմիությունների, Հ/Կ ոլորտի ներկակացուցիչներ, անկախ փորձագետներ և Քաղաքացու Որոշում Սոցիալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։
Շնորհակալություն Լրագրողներ հանուն ապագայի Հ/Կ թիմին։
Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսյան Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցեց Անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ: Մայիսի 9-ը ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, սա տոնն է, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:
Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ին նշվում է նաև Շուշիի ազատագրումը, որը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է, որով ի ցույց դրվեց հայ ժողովրդի ազատ ապրելու, պայքարելու, հաղթելու անկոտրում կամքն ու ոգին:
ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ մարտի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված սեմինար` «Աշխատանքի ոլորտի ապագան և արհմիությունների դերը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման հարցում» թեմայով:
Բացման խոսքում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը նշեց Աշխատանքի միջազգային կազմակերպության դերն ու նշանակությունը: Անդրադարձ կատարեց ԱՄԿ-ի ձևավորման պատմությանը և կարևորեց մեր երկրի անդամակցությունն ու համագործակցությունը այդ միջազգային կազմակերպության կազմում: Սեմինարում հանգամանալից զեկույցով հանդես եկավ ԱՄԿ-ի Աշխատավորության հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան` «Աշխատանքի ոլորտի ապագայի մասին ԱՄԿ Գլոբալ հանձնաժողովի զեկույցի քննարկումները» թեմայով, մանրամասնեց ԱՄԿ-ի աշխատանքի սկզբունքները և ներկայացրեց «Սոցիալական արդարության մասին» հռչակագիրը` արդար գլոբալիզացիայի նպատակով:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը հանդես եկավ «Սոցիալական երկխոսությունը Հայաստանում արդի փուլում և դրա հեռանկարները» թեմայով զեկույցով, պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
G20 ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը հանդես եկավ «Արժանապատիվ Աշխատանք: Մասնագիտական ուսուցման և հմտությունների զարգացման համակարգի դերը աշխատաշուկայում` արագ փոփոխվող պայմաններում աշխատավորության արդյունավետ զբաղվածության հնարավորությունների բարձրացման հարցում» թեմայով զեկուցմամբ:
Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տեղայնացումը. ԱՄԿ-Հայաստան համագործակցության “Արժանապատիվ աշխատանք”» ծրագիրը: Իր շնորհանդեսում կարևորեց կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և բնապահպանական հարցերը:
Մասնակիցների կողմից բարձրացված Աշխատանքային օրենսդրությանը վերաբերող հարցերին պարզաբանումներ տվեց ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Սեմինարում ակտիվ մասնակցություն ունեցան ՃՀՄ նախագահներ Ս.Ավագյանը, Շ.Մկրտչյանը, Գ.Ղարիբյանը, Գ.Վաղարշակյանը, Հ.Դանիելյանը, Լ.Հակոբյանը և սկզբնական արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի աշխատանքներն ամփոփեց ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը և կարևորեց աշխատավորության արժանապատիվ աշխատանք ունենալու անհրաժեշտությունն ու մեր հետագա անելիքները:
2019թ. փետրվարի 26-ին " Կոնգրես " հյուրանոցում կայացավ " Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները Հայաստանում " խորագրով քննարկում, որն իրականացվեց ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության և APR Group հ/կ կողմից: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Կառավարության, Արհմիությունների, Գործատուների միության, ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը,միջազգային և տեղական հ/կ-ները, ոլորտի փորձագետները, ԶԼՄ ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակն էր " Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մեղանիզմներին " ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները և քննարկել այդ մեխանիզմերի բարելավմանն ուղղված ու ուսումնասիրության արդյունքում ներկայացված օրենսդրական և գործառնական առաջարկները:
Կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության աշխատանքային հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում , որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր , կապված աշխատողի մարդու աշխատանքային իրավունքների ռեալ պաշտպանվածության հետ և արհմիության անելիքները այդ կարևոր գործընթացում։
Մեկնարկեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. խնդիրներ և լուծումներ» խորագրով համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում աշխատանքային իրավունքի պաշտպանության բարելավմանն ուղղված Ճանապարհային քարտեզը և ձևավորել մշտադիտարկաման աշխատանքային խումբ՝ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ համատեղ:
Հայաստանում կանանց և տղամարդկանց համար հավասար աշխատանքային իրավունքների ապահովման ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացը մեկնարկել է «Inspired+Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և «Եվրոպական համագործակցություն հանուն ժողովրդավարության» եվրոպական կազմակերպությունների միությունը, Համաշխարհային առաջնորդական դաշինք Մադրիդի ակումբի և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:
«Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում» միջազգային համաժողով, նվիրված ՀՀ հարկային օրենսգրքում սպասվող փոփոխություններին և միջազգային փորձի ուսումնասիրությանը
ՀԱՄԿ - ից մասնակցում էին ՄԿՈՒԶԱԽ - ի անդամներ ՝ Հայաստանի բուհերի , արդյունաբերության , բանկերի , առևտրի , ագրոաշխատողների ՃՀՄ նախագահներ ՝ Գառնիկ Վաղարշակյանը , Համլետ Դանիելյանը , Լաուրա Հակոբյանը , Շմավոն Մկրտչյանը , Հասմիկ Ջհանգիրյանը : Ծրագրի շրջանակներում մասնակիցները այցելեցին N1 տարածաշրջանային քոլեջ , որտեղ մոտիկից ծանոթացան ձեռք բերված հմտություններին և բավականին տպավորված էին քոլեջի նվաճումներով: Կազմակերպիչներն էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը , Գերմանական գործակցություն , giz , TVET 2018 Skills4business , DUAL Education:
«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել» Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկրի ամենազանգվածային միություններից մեկն է, որին վերջին տարիներին անդամակցում են նաև երիտասարդներ: Սա պարտավորեցնում է արհմիություններին լիարժեք պաշտպանել երիտասարդ աշխատողների իրավունքներն ու շահերը, աջակցել նրանց նախաձեռնություններին ու մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարները բազմիցս կարևորել են արհմիությունների ներսում կադրային փոփոխությունները, առկա կադրերը բանիմաց ու ակտիվ երիտասարդներով փոխարինելու անհրաժեշտությունը, ովքեր իրենց գործունեությամբ էլ ավելի կամրապնդեն արհմիությունների հիմքերը: Վերջին շրջանում հաճախ են հնչում Հայաստանի արհմիությունների գործունեության, դրանց կայացման, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված մտահոգություններ, եղել են նաև արհմիությունները երիտասարդացնելու, այլընտրանքային արհմիություններ ստեղծելու առաջարկներ: Պարզելու համար, թե իրականում հայ երիտասարդը որքան է կարևորում արհմիության դերն ու երիտասարդության ներկայացվածությունն արհմիության շարքերում, «Իրատեսը» զրույցի հրավիրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ ԴԻԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
-Հանրության շրջանում կարծրացած կարծիք կա, թե արհմիությունները խորհրդային ժամանակների մնացուկներից են, որոնք գործում են իներցիայով և անարդյունավետ: Երիտասարդները մեծ մասամբ անտեղյակ են արհմիությունների գործունեությանը: Չե՞ք կարծում, որ նրանց անտեղյակության պատճառը արհմիությունների ակտիվ գործունեության բացակայությունն է:
-Համամիտ եմ, որ ոչ բոլոր երիտասարդները պատկերացում ունեն արհեստակցական միությունների մասին: Անձամբ ես, մինչև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում աշխատելը, ընդհանուր պատկերացում ունեի արհմիությունների մասին, այն էլ՝ ծնողներիս պատմելով: Միայն աշխատանքի ընթացքում ծանոթանալով խորհրդային տարիների և Հայաստանի անկախացումից հետո արհմիությունների պատմությանն ու գործունեությանը, հասկացա, թե որքան կարևոր է արհմիությունների դերը աշխատողների շահերի և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում հատկապես, երբ տեղեկացա ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժին դիմած քաղաքացիների բողոքներին, գործնական առումով մասնակցեցի նրանց աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման գործընթացին:
Ցավոք, բացի այն, որ երիտասարդներից շատերն անտեղյակ են արհմիությունների գործունեությանը և հաճախ խոստովանում են, որ արհմիություններին դիմելու խորհուրդ են տվել ծանոթները, նրանք անգամ տեղեկություն չունեն աշխատանքային պայմանագրի մասին: Շատերն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի, ինչի պատճառով հաճախ հայտնվում են բարդ իրավիճակում: Իսկ եթե աշխատողը չունի աշխատանքային պայմանագիր, նա չի կարող օգտվել աշխատանքային օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից, արտոնություններից և արհմիությանն անդամակցելու իր սահմանադրական իրավունքից: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ մեր բաժին դիմած աշխատողներին տրվում է անվճար իրավաբանական խոհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կազմվում է նաև դիմում, հայցադիմում, բաժինը երբեմն էլ դատական ատյաններում ներկայացնում և պաշտպանում է աշխատողի շահերը: Աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով ՀԱՄԿ-ին դիմող քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանում են նաև ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքի «Հարցրեք-պատասխանենք» բաժնից:
-Իսկ ի՞նչ է արվում երիտասարդներին արհմիության շարքերում ներգրավելու ուղղությամբ:
-Հայտնի խոսք է, որ եթե իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես, ուստի արհմիությունների կոնֆեդերացիան երիտասարդներին արհմիության շարքերում ներգրավելու համար իրականացնում է իրազեկման աշխատանքներ: Կազմակերպվում են արտագնա սեմինարներ՝ հաճախ Երևանից դուրս, որպեսզի երիտասարդները կարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում և գիտելիքների հետ մեկտեղ ձեռք բերեն նոր ընկերներ: Երիտասարդներն իրազեկվում են արհմիության նպատակների, գործունեության և, իհարկե, արհմիությանն անդամակցելու կարգի մասին: Բացի այդ, ՀԱՄԿ-ի խորհրդին կից գործում է 12-հոգանոց երիտասարդական հանձնաժողով, որն ակտիվորեն համագործակցում է աշխատող երիտասարդների հետ: Ի դեպ, իրազեկման լայն հնարավորություն է նաև համացանցը:
-Աշխատավորների օրվա տոնակատարությունից բացի արհմիությունները նշում են նաև Արժանապատիվ աշխատանքի օրը: Ո՞րն եք համարում արժանապատիվ աշխատանք, և ո՞րն է արժանապատիվ աշխատավարձի շեմը:
-Դեռ Զիգմունդ Ֆրոյդն է ասել, որ աշխատանքը մարդու կապն է իրականության հետ, հետևաբար յուրաքանչյուրը պետք է ունենա աշխատանք և այն էլ՝ արժանապատիվ աշխատանք: Իմ համոզմամբ՝ արժանապատիվ աշխատանքն այն աշխատանքն է, որը մարդուն հնարավորություն է տալիս ապրելու արժանապատիվ կյանքով, այսինքն, ունենալու այնպիսի վարձատրություն, որով կհոգա իր և իր ընտանիքի անդամների կարիքները: Ի դեպ, կարիքներ ասելով նկատի ունեմ ոչ միայն օրվա հացի վաստակը, այլև մարդավայել կենցաղային պայմաններ ապահովելը, վճարովի բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը, հանգիստը կազմակերպելու համար առաջարկվող ծառայություններից օգտվելը և մի շարք այլ հնարավորություններ, որոնք իրականում աշխատողների մեծ մասի համար մնում են անհասանելի: Եթե մարդն աշխատող է և պետք է ամեն օր գնա աշխատանքի, սնվի, գումար ծախսի հանգստանալու և լիցքաթափվելու վրա, բնականաբար նրա ակնկալած աշխատավարձը շատ ավելին է: Կարծում եմ, արժանապատիվ է համարվում այն աշխատավարձը, որն աշխատողին կբավարարի վերոնշյալ կարիքները հոգալու համար: Դա կարող է լինել 200 հազար դրամ և ավելի աշխատավարձը:
Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է նաև աշխատողի համար արժանապատիվ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակում, ամենօրյա և շաբաթական հանգստի ապահովում: Հայաստանում այսօր առկա են գործազրկության բարձր ցուցանիշ ու աշխատողների շրջանում աղքատության մակարդակի աճ, ինչը մտահոգիչ է, սակայն այս բացասական երևույթների դեմ պայքարում մեծ հույսեր եմ կապում նոր իշխանությունների հետ, հավատում եմ, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվեն աշխատողների աշխատանքային պայմանները, և կունենանք իրապես արժանապատիվ աշխատանք:
-Ո՞ր դեպքում Հայաստանի արհմիությունները կհամարվեն ուժեղ:
-Առհասարակ, արհմիություններն ուժեղ են իրենց սկզբնական կազմակերպություններով, անդամների քանակով և համախմբվածությամբ: Եվ ուրեմն, ուժեղ դառնալու համար հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել: Արհմիությունները կուժեղանան նաև այն դեպքում, երբ ունենան լրատվամիջոց, որպեսզի կարողանան ավելի լայնամասշտաբ լուսաբանել իրենց գործունեությունը:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագիծը:
Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը /նախագծի համահեղինակ/ առաջարկում էր սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորությունը, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: Այսպիսով անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք և ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:
Ներկայացված նախագծի շուրջ եղել են քննարկումներ ինչպես ՀԱՄԿ-ում, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ներկայացվել են ՀԱՄԿ-ի առաջարկությունները:
Նախագիծը 2-րդ անգամ քննարկվեց ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ որոշում կայացվեց նախագծով նախատեսված փոփոխությունը փոխարինել ՀԱՄԿ-ի կողմից առաջարկված լրացումով, որի արդյունքում ՀՀ "Արհմիությունների մասին" օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացվեց նոր խմբագրությամբ. "Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ /անդամներ/ կարող են լինել նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները":
ՀՀ Վարչապետին ուղղված Ձեր 08.08.2014թ. N ԲԱՄ-37 գրությունը Վարչապետի 13.08.2018թ. N 02/14.10/24510-18 հանձնարարականով ուղարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն , որում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկացնում ենք.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը , որպես սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթներն իրականացնող մարմին, մշտապես պատրաստ է Ձեր հետ համագործակցությանը, այդ թվում՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովում Ձեր կողմից բարձրացված հարցերը լսելու և քննարկելու տեսանկյունից :
Ձեր գրությամբ նշված սոցիալական գործընկերության զարգացման, կոլեկտիվ պայմանագրի կնքման անհրաժեշտության խնդիրների մասով հարկ ենք համարում նշել, որ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրում պայմանագրի կողմերը նախատեսել են ճյուղային և կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի կնքման գործընթացներին աջակցման միջոցառումը:
Նշված միջոցառման շրջանակներում կարող են քննարկվել Ձեր կողմից գրությամբ բարձրացված խնդիրներին համապատասխան լուծումների առաջադրման հարցերը:
Միաժամանակ հարկ է նկատել , որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ( այսուհետ՝ Օրենսգիրք ) , ինչպես նաև « Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը ( այսուհետ՝ Օրենք ) ընդունվել են Հհ կողմից վավերացված Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի ( այսուհետ՝ Խարտիա ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության ( այսուհետ՝ ԱՄԿ ) կոնվենցիաների պահանջներին համապատասխան :
Մասնավորապես.
«Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված է , որ աշխատողները և գործատուները , առանց որևէ տարբերության իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ , ինչպես նաև անդամակցելու այդպիսի կազմակերպություններին ՝ վերջիններիս կանոնադրություններին ենթարկվելու միակ պայմանով , առանց նախնական թույլտվության:
Օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն ՝ իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով գործատուները և աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ազատորեն միավորվել ՝ ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ:
Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է , որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների ( առնվազն երեք աշխատողի ) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի ( համաժողովի , համագումարի ) որոշմամբ :
Այսինքն , թե′ միջազգային պայմանագրերի , թե′ ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ արհմիության հիմնադրումը պետք է կատարվի կամավորության սկզբունքի հիման վրա:.
Հետևաբար , որևէ մեկն իրավասու չէ ստիպելու կազմակերպության աշխատողներին որպիսզի նրանք հիմնեն արհմիություն:
Հարկ է նշել նաև , որ ՀՀ գործող օրենսդրությունը արհեստակցական միությունների կայացմանը խոչընդոտող դրույթներ չի պարունակում:
Սակայն միաժամանակ պետք է փաստել , որ ՀՀ-ում դեռևս խնդիրներ կան արհիություններիդերի , վերջիններիս նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման , ճյուղային , տարածքային և կազմակերպության մակարդակում հզորացման հարցերում :
Նշված խնդիրների համատեքստում կարևորվում է արհմիությունների էության և դերի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը : Որոշ դեպքերում մարդիկ արհմիություններին չեն անդամակցում զուտ այն պատճառով , որ հստակ պատկերացում չունեն արհմիության էության , վերջինիս գործառույթների ու գործունեության նպատակների վերաբերյալ:
Շատ դեպքերու օբյեկտիվ իրավիճակներից է բխում այն հարցը , որ կազմակերպությունում գտնվող արհմիությունը չի կարողանում բարձրացնել աշխատողների խնդիրները , լսելի դարձնել նրանց ձայնը:
Գտնում ենք , որ արհմիությունների զարգացման առաջնահերթ պայմաններից են նրանց անկախությունը , նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձրացումը , ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները , աշխատողները ամեն մի փոքր խնդրի դեպքում ստիպված չեն լինի դատարան դիմելու և չի առաջանա փաստաբանների վճարովի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն:
Միաժամանակ , ինչպես և նշվեց վերևում , հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոնշյալ խնդիրներին համապատասխան լուծումների առաջադրման հարցը:
Ինչ վերաբերվում է բանկերին կամ վարկային կազմակերպություններին վարկեր տրամադրման մոտեցումների վերանայման հարցին , ապա տեղեկացնում ենք , որ նշված հարցի քննարկման նպատակով Ձեր գրությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ուղարկվել է ՀՀ կենտրոնական բանկ : Վերջինիս դիրքորոշումը ստանալուց հետո ՝ Ձեզ այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի :
Հարգանքով՝ Ա. Ուդումյան
Աշխատանքի և զբաղվածության վարչություն
Մեծարգո պարոն Փաշինյան
Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը ստեղծվել է 1977թ. և որպես Ճյուղային գրանցվել է ՀՀ Պետ.ռեգիստրում 2002թ. մարտի 28-ին/մանրամասներին կարող եք ծանոթանալ կայք էջում UGBFRA.AM /:
Հավատարիմ լինելով իր կոչմանը և պարտականություններին Ճյուղային արհմիությունը սկսած 1997 թ. կազմակերպել և կազմակերպում է սոցիոլոգիական հարցումներ, հանդիպումներ , ուսումնասիրություններ, կապված համակարգի աշխատողներին հուզող խնդիրների ՝ աշխատանքային երկկողմանի հարաբերությունների , աշխատանքային պայմանների, զին.ծառայող ունեցող ծառայության ընթացքի,թոշակառուների անօգնական վիճակի, մանկահասակ երեխաներ ունեցող աշխատող երիտասարդ մայրերի մտահոգությունների, հաշվանդամ երեխաներ ունեցող ընտանիքների խնդիրների, ՀՀ աշխատանքային Օրենսգրքի իրազեկման, հանգստի և կուլտուր –մասսայական միջոցառումների իրականացման հետ:
Ի սկզբանե տեղեկացնենք,որ ՃՀՄ գործելակերպը բնավ ուղղված չէ գործատուի աշխատանքները խոչընդոտելուն, այլ հակառակը նպատակը մեկն է ՝ ճիշտ կառուցելով երկկողմանի աշխատանքային հարաբերություններ փորձում է լինել աշխատողի կողքին, ապահովելով նրա արդյունավետ աշխատանքը:
Հատկապես մտահոգիչ են վերջին տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները, որից պարզ է դառնում , որ համակարգում կան լուռջ բացթողումներ,կապված աշխատանքային հարաբերությունների քաղաքակիրթ ընթացքի, աշխատողների անկաշկանդ անդամ լինելու, արհմիություն ստեղծելու, կոլեկտիվ պայմանագիր կնքելու , գործատուների միակողմանի գործելակերպի,լրացուցիչ աշխատաժամի վարձատրման, ընդմիջման օգտագործման, հանգստի կազմակերպման և այլն:
Այսօրվա համակարգի աշխատողների մեծ մասը աշխատում է վախի և բարոյա-հոգեբանական ճնշված մթնոլորտում, որտեղ աշխատողը ծպտուն հանելու իրավունք չունի իրեն հուզող այս կամ այն հարցի վերաբերյալ, բացակայում է սոցիալական գործընկերության գաղափարը,ինչն էլ հնարավորություն չի տալիս ՃՀՄ կողմից ի հայտ բերած բացթողումները եռակողմ քննության առժանացնել , հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:
Գործատուները բացասական մոտեցում ունեն արհմիության ստեղծման և անդամության վերաբերյալ, որը չի բխում ոչ Պետության կողմից վավերացված կոնվենցիաների պահանջներից, , ոչ էլ ՀՀ Աշխատանքային և Արհմիությունների մասին օրենքներից , քանզի չկա արհմիություն, չկա կոլեկտիվ պայմանագիր, չկա երաշխավորված վաղվա աշխատանք, կա միայն հզոր զարգացած համակարգ ու չկայացած երկկողմանի աշխատանքային հարաբերություններ:
Ճյուղային Արհմիության նպատակն է համախմբել համակարգի աշխատողներին մի գաղափարի շուրջ և հետաքրքիր դարձնել նրանց յուրաքանչյուր օրը, անել այն ամենը , ինչը կնպաստի անհօգ, արդյունավետ աշխատանքին, բանկի զարգացմանը և բարեկեցիկ կյանքի ապահովմանը և եթե փոխվի ՀՀ Կառավարության տեսլականը և ռազմավարական մոտեցումները արհմիությունների զարգացման ուղղությամբ և այն բանկերին կամ վարկային կազմակերպություններին , որտեղ չկա արհմիություն և չկա ՃՀՄ հետ համագործակցություն վերանայվի վարկերի տրամադրման մոտեցումները, քանի որ եթե աշխատողը, որի միջոցով են իրականացվում բոլոր աշխատանքները չունի վաղվա երաշխիք այդ գործատուն էլ թող չունենա լիարժեք ֆինանսավորում և միայն այդ դեպքում ՃՀՄ հնարավորություն կունենա ևս կայանալու և զարգանալու: Կանխավ հայտնում ենք խորին շնորհակալություն և լիահույս, որ Ձեր աջակցությամբ արհմիությանը կընձեռվի հնարավորություն լիառժեք ապահովել աշխատող մարդու իրավունքները:
Հարգանքով՝ Լաուրա Հակոբյան ՃՀՄ նախագահ
08.08.2018 թ.
018 թ. հուլիսի 31-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող "Կառուցողական երկխոսության հանձնառություն" ծրագրի շրջանակներում Էրեբունի պլազա հյուրանոցում տեղի ունեցավ "Արեստակցական միությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկխոսության համաժողով"-ը: Ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել հասարակական կազմակերպությունների ազդեցությունը հանրային գործընթացների վրա:
Համաժողովի օրակարգում "Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ" թեմայով քննարկումն էր, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների նախագահներ և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների մասնագետներ:
"Իրավաբանական հայկական ասոցիացիա" ՀԿ նախագահ, "Կառուցողական երկխոսության հանձնառություն" ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում կարևորեց հանրային վերահսկողության իրականացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ցանցերի ստեղծումը, կառավարության ու ՏԻՄ-երի հետ կառուցողական ու կայուն երկխոսության կառուցումը: Կ.Զադոյանն իր խոսքում նշեց նաև, որ արհեստակցական միությունների գործունեության ոլորտում անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ընթացքում առաջարկված լուծումների ու առաջարկությունների ամբողջական փաթեթը կներկայացվի կառավարությանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը արդիական համարելով համաժողովի թեման նշեց, որ երկխոսությունը կհանգեցնի ժողովրդավարության նոր դրույթների ձևավորմանն ու ամրապնդմանը: < Կոնֆեդերացիան հանդիսանալով քաղաքացիական հասարակության հիմնական գործող կառույցներից մեկը, իր գործունեությունը ծավալում է համաձայն "Արհմիությունների մասին" գործող օրենքի՝ պաշտպանելով իր կազմում գործող արհմիութենական կառույցների արհմիության անդամների սոցիալական և իրավական շահերը: ՀԱՄԿ-ը լինելով Պանեվրոպական արհմիությունների լիարժեք անդամ իրականացնում է լրջագույն աշխատանք թե՝ կազմակերպություններում, թե՝ այն կառույցներում, որոնց հետ համագործակցում է>, -իր ելույթում ասաց ՀԱՄԿ-ի նախագահը:
Է.Թումասյանը նշեց նաև, որ "Արհմիությունների մասին" օրենքի համաձայն արհմիություններներն անկախ են պետական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական և հասարակական կազմակերպություններից, ուստի "Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ" թեմայով համաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կլինեին, եթե կազմակերպիչները նախապես հանդիպեին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահների հետ՝ կոնֆեդերացիայի գործունեության մասին համապարփակ պատկերացում կազմելու համար: Այնուհանդերձ, Է.Թումասյանը համոզմունք հայտնեց, որ շարունակական հանդիպում-քննարկումների արդյուքնում կվերացվեն արհմիությունների գործունեության մեջ առկա բացթողումներն ու թերությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի համոզմամբ արհմիությունները մարդկային, ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների առումով հզորացման կարիք ունեն, քանի որ նոր կառավարության տեսլականը կարևորում է անկախ ու հզոր արհմիությունների գոյությունը: Իր ելույթում Ա. Ուդումյանն արհմիությունների զարգացման առաջնահերթ պայմաններից կարևորեց նրանց անկախությունը, արհմիությունների հանդեպ վստահության մակարդակի բարձացումը, որի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները:
Համաժողովի մասնակիցներին ծանոթացնելով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքին և գործունեությանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանն այնուհետև անդրադառնալով արհմիություններին ուղղված քննադատություններին նշեց, որ ի շահ աշխատողների իրավունքների արհմիություններն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքի և օրինականության շրջանակներում:
Անդրադանալով Հայաստանում արհմիութենական շարժման պատմության, ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանը կարևորեց սոցիալական պայքարը, արհմիությունների գործունեության թափանցիկությունը, որոնցով կարելի է գնահատել արհմիությունների աշխատանքը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչների նախաձեռնությունը Գ. Վաղարշակյանը նշեց, որ այն կառուցողական երկխոսության միջոցով հանրապետությունում առկա խնդիրների քննարկման հարթակ է:
Համաժողովի քննարկումների ամփոփման արդյունքները փաստեցին տեսադաշտում առկա մի շարք խնդիրների առկայությունը, ինչպիսիք են արհմիություն-գործատու երկխոսության բացակայությունը, մարզային ձևաչափով սեմինարների անցկացումը, իրազեկվածության ցածր մակարդակը, տեսչական մարմնի գործառույթների սահմանափակումն ու այլ խնդիրներ մշտապես պետք է գտնվեն շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում:
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Նիստի առաջին հատվածում, հաշվի առնելով, որ անդամների մի մասն առաջին անգամ էր մասնակցում նիստին, նախատեսված էր ճանաչողական հատված: Համառոտ ներկայացվեցին հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մասնակիցների գործառույթներն ու դերը հանձնաժողովում:
Նոր նախարարի նշանակումից հետո առաջին անգամ գումարված նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ նոր Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակահարմարության հարցն էր: Քննարկման ընթացքում հնչեցին ինչպես պայմանագիրը երկարացնելու, այնպես էլ նորը կնքելու տեսակետներ:
Մասնավորապես, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առաջարկեց կնքել նոր պայմանագիր, իսկ հանձնաժողովի նախագահությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել ՀՀ կառավարություն:
Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ այս կապակցությամբ առարկություններ չունի և առաջարկեց հանձնաժողովին լիազորել Գագիկ Մակարյանին քննարկելու հարցը ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։
Հանձնաժողովի քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանն առնչվող խնդիրներին։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը անդամներին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված նախարարության մոտեցումները: Որոշում կայացվեց առաջարկվող լուծման տարբերակների վերաբերյալ ստանալ նաև անդամների գրավոր առաջարկությունները և ներկայացնել ՀՀ կառավարություն:
Հանձնաժողովի նիստի վերջին հարցը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի քննարկմանը: Անդամները բարձրաձայնեցին համաձայնագրով նախատեսվող գործողությունների կարևորությունը։ ՀՀ ԱՍՀՆ միաջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի իրականացման ընթացակարգերի աշխատանքային տարբերակն արդեն իսկ պատրաստ է և մինչ բուլղարական կողմին ներկայացնելը կուղարկվի հանձնաժողովի անդամներին՝ կարծիքների և դիտարկումնների հավաքագրման ու լրամշակման համար։
2018թ.ապրիլի 13-ին տեղի ունեցավ Ճյուղային Արհմիության տարեկան հաշվետվությունը , որտեղ քննարկվեց 2017թ ընթացքում կատարված աշխատանքները :
2018թ. հունվարի 27-ին " Բանակի օրվա" առթիվ Հայաստանի բանկերի և ֆին-վարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց ինկասատորների հանդիպումը ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ պրն. Միքայել Փիլիպոսյանի և աշխատանքային իրավունքների մասնագետ պրն. Տիգրան Կիրակոսյանի հետ, որի ընթացքում ինկասատորները անկաշկանդ իրենց հուզող աշխատանքային հարցերը ուղղեցին իրավաբաններին, որոնց կողմից ստացան սպառիչ պատշաճ պատասխաններ:
2018թ. հունվարի 12-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության գործադիր տնօրեն պրն. Սեյրան Սարգսյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ:
2017թ. Հոկտեմբերի 17-19ը մեկնարկեց եռօրյա աշխատաժողով դասընթաց “ GSP+ երկրներում հիմարար միջազգային կոնվենցիաների կիրառման մշտադիտարկման բարելավում և կիրարկման արդյունավետության բարձրացում ” խորագրով , որի կազմակերպիչներն էին ՝ “ խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ” և “ Equal Rights Trust ” կազմակերպությունները , որին մասնակցում էր ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը :
Աշխատաժողով-դասընթացի նպատակն է խորապես ուսումնասիրել Արտոնությունների ընդհանրացված համակարգի ( GSP+ ) գնահատման մեխանիզմները , Միացյալ ազգերի կազմակերպության , Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնական կոնվեցիաները , ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջարկությունները , խտրականության դեմ պայքարի ոլորտում ՀՀ առկա կարգավորումները և զարգացումները:
2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:
Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:
Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Արցախի հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավտուհի Ղահրամանյանը:
Մինչ համագումարի աշխատանքին անցնելը Ա.Վարդևանյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը համագումարին, Ն. Պոդշիբյակինան ներկայացրեց Արհմիությունների համադաշնության ուղերձը համագումարին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Մակարյանը:
Շնորհավորական ուղերձներ են ստացվել Մոլդովայի Արհմիությունների Ազգային կոնֆեդերացիայից և Արցախի Հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայից:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքերի մասին հաշվետվությունը ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսի Ավագյանը:
Համագումարում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արհմիութենական կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, <Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը, <Կիլիկիա գարեջրի գործարան> ՓԲԸ-ի արհմկոմի նախագահ Ալվարդ Սարգսյանը, <Նաիրիտ գործարան> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Հրաչիկ Թադևոսյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, լսվեց նաև մանդատային հանձնաժողովի նախագահ Էլեն Մանասերյանի զեկուցումը:
Համագումարը հաստատեց <Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա> արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 2017-2022 թթ. գործունեության ծրագիրը:
Համագումարն ընդունեց Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված հայտարարություն:
Համագումարը միաձայն ՀԱՄԿ-ի նախագահ ընտրեց Էդուարդ Թումասյանին, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանին և Խաչիկ Առաքելյանին: Ձևավորվեցին նաև ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինները և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ գալիք 5 տարիներին կոնֆեդերացիան գործընկերային փոխադարձ հանդուրժողականությամբ և արհմիութենական միասնական համերաշխությամբ իր գործունեությունը կնպատակաուղղի արհմիության անդամների աշխատանքային շահերի պաշտպանության, սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
2017թ. օգոստոսի 27-ին <<Մարմարիկ>> հ/տ Հայինկասացիա> ՓԲԸ և Հայաստանի բանկերի և ֆին.վարկային կազմ. ճյուղային արհմիության համատեղ ջանքերով կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում, նվիրված ՀՀ անկախության տոնի 26-ամյակին: Միջոցառման նպատակն էր մոտիկից ծանոթանալ <<Հայինկասացիա>> ՓԲԸ աշխատակիցների, ինկասատորների ֆիզիկական ունակությունների, տեսական գիտելիքների, կրակային և մասնագիտական պատրաստվածությանը, ինչպես նաև հավուր պատշաճի կաղմակերպել նրանց 1-օրյա հանգիստը այդ գեղատեսիլ վայրում:
Ծրագիրը բաղմաբովանդակ էր ՝ մրցույթներ և արշավ դեպի <<Տաք ջուր>>:
Անցկացվեցին մի շարք մրցույթներ՝
1. Ավտոմեքենայի վարում / հաղթողներ՝
Օհանյան Աշոտ , Հակոբյան Սերոբ, Պողոսյան Սամվել
2 . Ավտոդողի փոխանակում՝
Միքայելյան Հրաչիկ,Պողոսյան Սամվել, Բադեյան Վարդան :
3. Ինքնաձիգի քանդում , հավաքում՝
Հակոբյան Սերոբ, Սարգսյան Վալերի, Խաչատրյան Շավարշ:
4. Ատրճանակի քանդում, հավաքում՝
Գրիգորյան Տիգրան, Օհանյան Աշոտ,Կարապետյան Տիգրան:
5. Ծանրաքարի բարձրացում ՝
Գրիգորյան Տիգրան,Պողոսյան Սամվել, Միքայելյան Հրաչիկ:
6. Հրդեհ-կրակմարիչի օգտագործում՝
Օհանյան Տիգրան, Բադեյան Վարդան, Գրիգորյան Տիգրան:
Ստեղծված էր մրցույթային հանձնաժողով ՝նախագահ Արտավազդ Խալաթյան, անդամներ ՝Գրիշա Բաբաջանյան, Արմեն Հովհաննիսյան, որոնք պատվով ամփոփեցին մրցույթի արդյունքները և հաղթողներին՝ ինկասատորներին հանձնեցին պատվոգրեր, իսկ ակտիվ մասնակիցներին՝ ինկասատոր, ընտանիքի անդամ, հրավիրված- շնորհակալագրեր:
Ներկաների ոգևորությունը և աշխույժությունը ակնհայտ էր,որի արդյունքում առաջարկեցին նմանատիպ ջերմ միջոցառումները ավանդույթ դարձնել և առիթ երբեմնի հանդիպման և միմ յանց հետ շփվելու:
2017 թ. մայիսի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացավ 2-րդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին 17 երկրներից ժամանած բանկերի, ֆինանսավարկային և ապահովագրական ճյուղային արհմիությունների պատվիրակությունները, այդ թվում նաև Հայաստանի 3 հոգանոց պատվիրակությունը :
Կոնֆերանսի թեման էր ՝ " Բանկերի, ֆինանսավարկային և ապահովագրական արհմիությունները և աշխարհի աշխատանքի ապագան" :
Կոնֆերանսը ընթացավ ջերմ, քաղաքակիրթ և գործնական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր խնդիրներ, կապված արհմիության զարգացման հետ, ինչպես նաև երեք պետությունների ՝ Հայաստան, Մոլդովա, Թուրքիա բանկերի , ֆինանսավարկային և ապահովագրական կազմ. ճյուղային արհմիությունների առաջնորդները պարգևատրվեցին կրծքանշանով ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից հաստատված և երկրի արհմիությունների ֆեդերացիայի որոշմամբ Բելառուսի արհմիության հիմնադրման 100 ամյակին նվիրված :
Կոնֆերանսի ծրագրի համաձայն կայացան մի շարք հանդիպումներ, ասուլիսներ, այցելություններ Բելառուսի Արհմիությունների Ֆեդերացիայում, Բելառուսբանկում և արհմիություններին պատկանող՝ միջազգային համալսարան " МИТСО ", մշակույթի պալատ, " ԿՐԻՆԻՑԱ " առողջարան և այլ մշակութային և պատմատեսարժան վայրեր:
Այսօր կյանքից հեռացավ Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հիմնադիր՝ Իսահակ Աբասի Իսահակյանը,որը երկար տարիներ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ երբևիցե չկորցրեց իր իսկական դեմքը, մնալով մեծատառով Մարդ և մեր բոլորի համար օրինակելի:
Անգնահատելի է նրա ներդրումը համակարգի և Ճյուղային Արհմիության զարգացման գործում, որի ամբասիր և անմնացորդ աշխատանքի շնորհիվ լուծվել են բազմաթիվ խնդիրներ,կապված համակարգի աշխատողների և չաշխատող թոշակառուների հետ:
Նա անմնացորդ նվիրված էր իր ընտանիքին և ընկերներին, յուրահատուկ հետաքրքիր և բարի մարդ էր, որի ապրած յուրաքանչյուր օրը երջանկություն էր պարգևում շրջապատող մարդկանց:
Ճյուղային Արհմիության ողջ անձնակազմը և համակարգի թոշակառուները խորը վշտով ցավակցում են ԻՍԱՀԱԿ ԱԲԱՍԻ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին:
Աստված հոգիտ լուսավորի բարի մարդ : Նրա վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում :
ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյան
2017թ. փետրվարի 2-ին ՀՀ Կենտրոնական Բանկում Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային Արհմիության նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանու ներքո կայացավ միջբանկային օրացույցների մրցույթ, որին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Արցախ, Հայբիզնես, Ամերիա, Հայէկոնոմ, Պրոմեթեյ, Արդշին, Կոնվերս, ԱրմՍվիս, HSBC, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ և Ինեկո բանկերը և Ֆինքա , Կամուրջ ՈւՎԿ-ները::
Մրցույթի հանձնաժողովի կազմը հետևյալն էր՝ նախագահ՝ Նահապետյան Դավիթ , անդամներ՝ Հակոբյան Լաուրա, Պետրոսյան Ռազմիկ, Ղահրամանյան Հասմիկ, Քելլեյան Հարութ, Մանուկյան Արմինե, Թորգոմյան Նորայր:
Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր կազմակերպության մարքեթինգի բաժնի պատասխանատու մասնագետը ներկայացրեց իրենց պատի և սեղանի օրացույցները, որից հետո բոլոր մասնակիցները լրացրեցին մրցույթի չափանիշների վերաբերյալ հարցաշար՝ թեմատիկա, գեղագիտական ձևավորում և պրակտիկ օգտագործում:
Գնահատումը կատարվեց 5 բալանոց չափանիշով , որից հետո ժյուրիի կողմից ամփոփվեցին արդյունքները և հաղթողներ ճանաչվեցին՝
Առաջին տեղ Արցախբանկ
Երկրորդ տեղ՝ Պրոմեթեյ Բանկ և Կամուրջ ՈՒՎԿ
Երրորդ տեղ՝ Անելիք Բանկ և Արդշինբանկ
Սեղանի օրացույց՝
Լավագույնը ճանաչվեց ՀՀ Կենտրոնական Բանկինը
Ժյուրիի համակրանքին արժանացավ Ամերիաբանկինը:
Միջոցառումը անցավ ջերմ գործնական մթնոլորտում և մասնակիցները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու ու կիսվելու իրենց աշխատանքային հարցերի շուրջ:
Միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու կապակցությամբ Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին:
2017թ. հունվարի 13-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ:
2016թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԿԲ կայացավ ՃՀՄ Գործկոմի նիստը , որտեղ հաստատվեց ՃՀՄ 2017 թ. Աշխատանքային Պլանը , նախահաշիվը:
2016 թ նոյեմբերի 24-ին " Փարիզ " հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 4-րդ հաշվետու - վերընտրական Համագումարը , որին մասնակցում էին ՝ ՀՀ Բանկերի Միության նախագահ Սամվել Ճզմաչյանը , ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը , ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը , ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը , ՀՀ Վարկային Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը , " Արեգակ " ՈՒՎԿ -ի տնօրեն Մարիամ Եսայանը :
Համագումարին ջերմ ուղերձ էին հղել ՝ Բելառուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը , Ագրոաշխատողների , Պետհիմնարկների , Գիտության Կրթության , Թեթև արդյունաբերության Ճյուղային Արհմիությունների նախագահները:
Հաշվետու զեկուցումներով հանդես եկան ՝ՃՀՄ Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գ. Միրզախանյանը: Ըստ էության արտահայտվեցին ՝ Ս. Ճզմաչյանը, Է. Թումասյանը, Լ. Սարգսյանը, Խ. Հակոբյան , Ս. Դավթյանը, որոնք նշեցին, որ կատարվել է բավականին աշխատանք և առաջարկեցին կատարված աշխատանքները գնահատել բավարար, ինչպես նաև առաջարկեցին նորընտիր Գործկոմին ավելի հետևողականություն ցուցաբերել արհմիության շարքերը էլ ավելի ստվարացնելու ուղղությամբ և աշխատանքներ տանել Ճյուղային Արհմիության և ՀՀ Բանկերի Միության միջև համագործակցության Համաձայնագրի կնքման կապակցությամբ:
Համագումարում միաձայն , հինգ տարի ժամկետով Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը :
Համագումարը հաստատեց նաև 2016-2020 թթ ՃՀՄ Գործնական Ծրագիրը:
Հանդիպման ընթացքում երկու կարևոր կառույցների ներկայացուցիչները կիսվեցին իրենց պատկերացումներով արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ, քննարկեցին հետագա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև փորձեցին համագործակցության եզրեր գտնել և աջակցել Ճյուղային Արհմիության զարգացմանը:
Իր խոսքի մեջ ՀՀ ԲՄ նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը, կարևորելով Ճյուղային Արհմիության դերն ու նշանակությունը համակարգի աշխատողների կյանքում, հույս հայտնեց , որ իրենց կողմից պատշաճ գործունեություն կծավալվի Ճյուղային Արհմիությանը օգնելու իրականացնել այն, ինչին կոչված են, ինչը Կանոնադրության պահանջ է , ի շահ համակարգի աշխատողների վաղվա երաշխավորված աշխատանքի և անհոգ կյանքի :
2016թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ բանկերի և ֆին. վարկային Ճուղային Արհմիությունը "Փարիզ" հյուրանոցում կազմակերպեց գործնական հանդիպում – սեմինար "Աշխատանքային իրավունքներ , օրենսդրական փոփոխություններ" թեմայով, որը վարում էր " Տեմպուս " սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ ՝ բարձրակարգ մասնագետ Տիրուհի Նազարեթյանը : Սեմինարի նպատակն էր էլ ավելի ամրապնդել արհմիություն-աշխատող կապը, ապահովել աշխատողների աշխատանքային հարաբերությունների իրազեկվածությունը, փոխադարձ հարգանքի մթնոլորտը և շփման եզրերը :
Մասնակիցներն էին ՝ Անելիք , Հայբիզնես , ՎՏԲ - Հայաստան , Հայէկոնոմ , Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Պրոմեթեյ բանկերի , Հայինկասացիայի , ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության աշխատակիցները : Բացի նյութի ներկայացումից, հարց ու պատասխանի միջոցով դուրս բերվեցին մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող աշխատանքային օրենսդրության խնդիրները, տրվեցին համապատասխան լուծման եղանակներ և օրինակներ, ինչպես նաև կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, որը էլ ավելի աշխույժացրեց մասնակիցներին:
Միջոցառման վերջում նրանց տրվեցին մասնակցության վկայականներ :
Օգոստոսի 20-ին Ճյուղային Արհմիության առաքելության իրականացման շրջանակներում ,,Տեմպուս,, սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն Հ/Կ-ի հետ միասն Ծաղկաձորի ,,Ոսկե աշխարհ,, հանգստյան տանը կազմակերպվեց սեմինար-թրենինգ “ՀՀ Աշխատանքային օրենսդրության գործնական նշանակություն ունեցող դրույթների պարզաբանում” թեմայով, որի նպատակն էր աջակցել մասնակիցների գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Բացի նյութի ներկայացումից, հարց ու պատասխանի միջոցով դուրս բերվեցին մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող աշխատանքային օրենդրության խնդիրները, տրվեցին այդ խնդիրներին համապատասխան լուծման եղանակներ և օրինակներ, ինչպես նաև կազմակերպվեցին գործնական խաղեր: Միջոցառման արդյունավետ իրականացմանը նպաստեց նաև ,,Ֆան Թրեվլ,, ընկերությունը, որի հստակ և կազմակերպված աշխատանքի արդյունքում մասնակիցները օգտվեցին նաև հանգստյան տան հանգստի և ժամանցի պայմաններից: Միջոցառման վերջում մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ:
2016թ. հուլիսի 16-17-ը Աղվերանի "Պարկ Ռեզորթ" հ/հ Ճյուղային Արհմիությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների բարձրակարգ մասնագետ Սերգեյ Բիձյանի հետ կազմակերպեց սեմինար ՝ "արտակարգ իրավիճակներում համակարգի աշխատողների իրազեկվածությունը" թեմայով և արշավ դեպի "Իշխանավանք" : Միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՀՀ ԿԲ, ՀՀ ԲՄ, Անելիք , Հայէկանոմ , Ակբա-Կրեդիտ, ՎՏԲ Հայաստան բանկերի և Հայինկասացիայի աշխատողները :
Հարցադրումները շատ էին կապված բնական աղետների և արտակարգ դեպքերի հետ :
Մասնակիցների հարցերին սպառիչ պատասխան տվեց ԱԻՆ մասնագետ Սերգեյ Բիձյանը, կարևորելով աշխատողների իրազեկվածությունը արտակարգ իրավիճակում : Կազմակերպվեցին նաև խաղեր ՝ պարանքաշուկ , մագլցում և այլն , որն էլ ավելի աշխույժացրեց մասնակիցներին:
Մթնոլորտը շատ ուրախ էր և հետաքրքիր, միաժամանակ հանգստանալով բնության այդ հրաշալի անկյունում:
2016թ. հունիսի 1-ին ՃՀՄ համակարգի երեխաները մասնակցեցին տոնական միջոցառման , որը կազմակերպվել էր Գոյ երեխաների զարգացման կենտրոնում: Ջերմ տոնական մթնոլորտում երեխաները ուրախ նկարում էին, ավազի հետ խաղում , մասնակցում կենտրոնի կողմից կազմակորպված հետաքրքիր խաղերին:
Մայիսի 24-ին կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը, Հասմիկ Ջհանգիրյանը, Լաուրա Հակոբյանը և աշխատակազմի բաժնի պետեր Կարինե Մադոյանը, Միքայել Փիլիպոսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝
1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացում: Տեսչության գործառույթների բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերների համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, ԱՄԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությամբ:
2. Հայաստանի գործատուների հանրապետական միության Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքների կոնֆերանսում քննարկման ընթացքում արված առաջարկությունների օգտագործումը հետագա բարեփոխումների ընթացքում:
3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում և քննարկում:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկույցը:
Քննարկման արդյունքում որոշվել է հանձնարարել տեսչությանը աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով մշակել առաջարկություններ և քննարկելուց հետո ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:
Բարձրացվեց նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 155, 184,187 կոնվենցիաների վավերացման հարցը: Որոշվեց ուսումնասիրել և քննարկել նշված կոնվենցիաների վավերացման նպատակահարմարությունը:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց թե ինչպես կարելի է հետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքները:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները:
Ըստ նեկայացված նախագծի մինչև 180 ժամ արտաժամյա աշխատանքի առավելագույն տևողության չափը և աշխատանքի չնորմավորված օրով աշխատողների համար ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը առաջարկվում է ուժը կորցրած համարել, իսկ հատուկ ընդմիջումներ, ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդ հատկացնելու, արտաժամյա և գիշերային, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքերը կատարելու համար աշխատողին վճարվող հավելման չափը և հատկացման կարգն ու պայմանները առաջարկվում է թողնել կողմերի համաձայնությանը:
Պետական աշխատողների համար թվարկված հավելումների կարգն ու չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից, դրանով իսկ անհավասար պայմաններ կստեղծվի պետական բնագավառում աշխատողի և ոչ պետական աշխատողի միջև:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծով վատթարացվում է աշխատողների իրավական վիճակը և առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, ուստի քննարկումների արդյունքում ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին նախագծով ներկայացված փոփոխություններին:
2016թ. Մայիսի 19-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2015թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2016թ. Գործնական Ծրագիրը:
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման 24-ամյակը:
2016 թ. մարտի 30-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի տարեկան հաշվետվությունը 2015 թ. գործունեության մասին:
Նիստի ընթացքում լսվեց նաև ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսյա Ավագյանի ՀԱՄԿ-ի 2015 թ. բյուջեի կատարողականի մասին, ինչպես նաև ՀԱՄԿ-ի խորհրդի, ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
2016թ. Մարտի 24 – ին ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց սեմինար , որին մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ , Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ , Ամերիա , Պրոմեթեյ , Կոնվերս , Ինեկո , Անելիք , Արմսվիս , Հայբիզնես , ՎՏԲ – Հայաստան , Հայէկոնոմ բանկերի , Հայինկասացիայի , ՀՀ Բանկերի Միության , ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության , Էքսպրես – Կրեդիտ ՈՒՎԿ , ՓՄՁ – ներդրումների ՈՒՎԿ աշխատակիցները:
Սեմինարը վարում էր հմուտ մասնագետ Վարազդատ Դանիելյանը , որն մանրամասն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում առկա փոփոխությունները և լրացումները:
Ընթացքում մասնակիցներին բաժանվեց հարցաթերթիկներ , որի նպատակն էր տեղեկանալ իրենց կարծիքների ՝ սեմինարի , նյութի մատուցման մատչելիության և առաջիկայում կազմակերպվելիք սեմինարի վերաբերյալ :
Վերջում տրվեցին թեմային առնչվող բլից հարցեր և ճիշտ պատասխանողները ստացան մրցանակներ:
2016թ. մարտի 2-ին Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրինության նախաձեռնությամբ և ՃՀՄ մասնակցությամբ կազմակերպվեց նախադեպը չունեցող կանանց հրաձգության մրցույթ, որին մասնակցում էին ՝ ՃՀՄ, Հայինկասացիայի և ՀՀ ԿԲ , ՀՀ ԲՄ, ՀՀ ՎԿՄ, Անելիք բանկի, ՎՏԲ – Հայաստան բանկի աշխատող կանայք: Տոնական միջոցառումը բավականին հետաքրքիր և անակնկալներով լի էր:
Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ըստ զբաղեցրած տեղերի Հայինկասացիա ՓԲԸ աշխատակիցները՝
1-ին տեղը Նազարեթյան Լալա
2-րդ տեղը Մկրտչյան Տաթևիկ
3-րդ տեղը Ծատրյան Լաուրա
Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր և նվերներ:
Շնորհակալագրեր ստացան նաև մնացած մասնակիցները: Միջոցառումը ավելի աշխույժ երանգ ստացավ "Հայինկասացիա" ՓԲԸ աշխատակիցների երեխաների կողմից կազմակերպված համերգի շնորհիվ: Մասնակիցների ոգևորությունը այնքան մեծ էր , որ այն դեռ երկար կմնա մասնակիցների հիշողություններում:
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրինությանը աշխատողների՝ հատկապես աշխատող կանանց հանդեպ ցուցաբերած հարգալից և հոգատար վերաբերմունքի համար:
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ ԿԲ դրամի թանգարանում կայացավ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույցների մրցույթի ամփոփ միջոցառումը , որը կազմակերպել էր Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանավորությամբ:
Հանձնաժողովի կազմն էր ՝ նախագահ պրն. Օլեգ Աղասյան, անդամներ ՝Դավիթ Նահապետյան , Իսահակ Իսահակյան, Լաուրա Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Անգելիկա Ոսկանյան, Հարութ Քելլեյան , Լուիզա Կիրակոսյան, Նորայր Թորգոմյան:
Օրացույցներ էին ներկայացրել ՝ ՀՀ ԿԲ , Պրոմեթեյ, Անելիք, Ամերիա, Զարգացման Հայկական, Արցախ, Արմսվիս, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Հայէկոնոմ, Արդշին,Կոնվերս, Հայբիզնես, Ինեկո, HSBC բանկերը , ինչպես նաև Գլաձոր , Կամուրջ , Ֆինքա ՈՒՎԿ - ները:
Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ՝
Պատի օրացույցի կտրվածքով ՝
1-ին տեղը " Պրոմեթեյբանկ " ՍՊԸ
2-րդ տեղը ՀՀ Կենտրոնական Բանկ
3-րդ տեղը " Արցախբանկ " ՓԲԸ
Մրցույթի հանձնաժողովի կողմից ընտրվեցին լրացուցիչ՝
"Համակրելի" - "Զարգացման Հայկական բանկ" ԲԲԸ
Սեղանի պրակտիկ օգտագործման ՝ " HSBC բանկ" ՓԲԸ
Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, ներկաները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու , դրամի պատմությանը ծանոթանալու , թանգարանի տնօրինության կողմից հյուրասիրվելու և ջերմ խոսքեր փոխանակելու :
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար :
2016թ. Փետրվարի 6-ին ՞Բանակի Օրվա՞ առթիվ Ճյուղային Արհմիությունը ՞Իզաբել՞ շնորհալիների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում զինծառայողների հետ, որոնց համար ցուցադրվեց ջերմ տոնական համերգ , որը այնքան հետաքրքիր էր , որ զինվորները կատարումների ներքո միանում պարում և ուրախանում էին:
Հանդիպումը անցավ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում , որը հնարավորություն տվեց մեզ մոտիկից ծանոթանալ զինվորների առօրյային և նրանց հուզող խնդիրներին: :
Այցելության նպատակն էր բանակ – հասարակություն կապի ամրապնդումը:
Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՞Իզաբել՞ կենտրոնին և հույս հայտնում , որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Ինչպես նաև շնորհակալություն զորամասի հրամանատարությանը ջերմ ընդունելության համար:
2016թ. Հուվարի 28-ին ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանի հրավերով ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց անչափ հետաքրքիր միջոցառմանը նվիրված ՞Բանակի Օրվան՞:
Միջոցառումը անցկացվեց Հանրապետական դոսաֆի հետ համատեղ ՝ նրա տարածքում:
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ հասարակությանը ինկասատորների մարտական պատրաստվածությունն և զգոնությունը:
Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում հրավերի համար մաղթելով աշխատանքային նորանոր նվաճումներ և անվտանգ աշխատանք:
2016թ. հունվարի 13-ին կայացավ ջերմ տոնական հանդիպում Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանի և ՀՀ ԿԲ նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանի հետ, որի ընթացքում ԱՄԱՆՈՐԻ առթիվ միմյանց շնորհավորանքից բացի քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման, ինչպես նաև հետագա համագործակցության էլ ավելի ամրապնդման հետ :
2015 դեկտեմբերի 25-ին կայացավ «Հայինկասացիա» ՓԲԸ 2015-ի ամանորյա ամփոփիչ միջոցառումը, ներկայացվեցին սահմանված անվանակարգերում հաղթողների անուններն և հանձնվեցին մրցանակները:
Մեր զրուցակիցն է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանը:
- Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակի էր ուղղված այսօրվա հավաքը:
- Առաջին անգամ ենք փորձ անում նման միջոցառման: Այսօր հավաքվել ենք՝ հանրագումարի բերելու «Հայինկասացիա» ՓԲԸ-ի 2015-ի աշխատանքային գործնեության արդյունքները և հավուր պատշաճի արժեվորելու և գնահատելու ինչպես մեր կոլեկտիվի աշխատանքային գործունեությունը, այնպես էլ այն գործարար փոխհարաբերությունները մեր հանրապետության բանկերի և կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքային կայուն վիճակ և նոր հեռանկարներ են բացում մեզ համար: Հրավիրել ենք մտավորականների ազատ հանձնաժողով, ներկայացրել ենք որոշակի չափորոշիչներ մեր աշխատանքի վերաբերյալ, և այդ չափորոշիչների հաշվին նրանք կարողացել են մրցանակներն ըստ արժանվույն գնահատել:
- Ովքե՞ր են Ձեր գործընկերները և ի՞նչ անվանակարգերում եք մրցանակներ շնորհել:
- Մեր գործընկերներից գլխավոր մրցանակը ստացել է «ՎՏԲ Հայաստան» բանկը, երկար ժամանակ համագործակցում ենք և այն ամենամեծն է ցանցում: «Ապահով ձեռքերում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը: «Պետություն և հասարակություն» անվանակարգում՝ ՀՀ Կենտրոնական բանկը, որը հմտորեն կազմակերպում և կարգավորում է ՀՀ դրամաշրջանառությունը, կարգավորում և ապահովվում է Հանրապետության բանկային համակարգի կայունությունը, իրացվելիությունը: «Ճանաչիր նվիրյալին» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արդշինբանկը»` որպես վաղեմի, վստահելի և հուսալի գործընկեր: «Նոր մտածողություն» անվանակարգում՝ «Ամերիաբանկն»` իր գործունեության ընթացքում նոր մոտեցումներ ցուցաբերելու համար: «Ժողովրդի համակրանք» անվանակարգում հաղթող է դարձել «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ն` ոչ միայն հայկական շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու, այլ նաև մեզ համար հեռանկարային գործընկեր լինելու համար: «Հեռանկարներ» անվանակարգում մրցանակ է շնորհվել «Ինեկոբանկ»-ին: «Խոսք և գործ» անվանակարգում հաղթող է դարձել «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ն, «Հուսալի գործընկեր» անվանակարգում` «Հայբիզնեսբանկը», «Հանուն Աշխատողի» անվանակարգում` Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: «Ինկասացիայի գործին գիտակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յունիբանկ» ԲԲԸ ինկասացիոն ծառայությունն՝ արագ արձագանքելու, ճիշտ և ճկուն որոշումներ կայացնելու համար: «Ինկասացիա առանց սահմանի» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մելլաթ բանկ» ՓԲԸ տարածաշրջանում միջազգային նոր հեռանկարներ և ուղիներ ստեղծելու համար: «Խոսքին հավատարիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Անելիք բանկը»` խոսքը՝ գործ, գաղափարներն` իրական դարձնելու համար: «Նա կլուծի քո խնդիրները» անվանակարգում հաղթող է դարձել Վիվա Սել-ՄՏՍ-ը: «Համագործակցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել ԱԳԲԱ-Կրեդիտ Ագիրկոլ Բանկին` ինչպես փոխշահավետ առաջարկների ընդունման, այնպես էլ առաջադրման համար: Բացի վերը նշված մրցանակներից շնորհակալագրեր կհանձնենք «Հայինկասացիա» ՓԲԸ մի շարք գործընկերների` «Արցախբանկ» ՓԲԸ-ին, «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Ֆաստ-կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Մոբի Դրամ» ՓԲԸ-ին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Աթենք» Մսի վերամշակման կոմբինատ ՍՊԸ-ին, «Ադամիում» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը՝ 2015թ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հետ ակտիվ և արդյունավետ աշխատանքային համագործակցության համար:
- Ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար:
- Մենք կայուն պահպանեցինք նախորդ տարվա ցուցանիշները: Աշխատել ենք, որ տարվա կտրվածքով, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում ապահովել մեր աշխատողների և սոցիալական, և տիպիկ կենցաղային, և բարոյահոգեբանական վիճակները: Մենք կարողացել ենք մեր աշխատողների աշխատավարձը բարձրացնել 50-60 տոկոսով: Մեր աշխատակիցներն օգտվում են և սոցիալական փաթեթներից, և բժշկական բոլոր հնարավորություններից, նրանք ապահովագրված են կյանքի առողջության և մնացած հարցերով: 2015թ. աշխարհաքաղաքական, տնտեսական բարդություններ են եղել, որոնք որոշակի դժվարություններ են ստեղծել մեր գործունեության համար: Յուրաքանչյուր աշխատանք ունի նաև իր սայթաքումները, որոնք եղել են և կարող են լինել, բայց գլոբալ առումով, մեր աշխատողները կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և պատվով կատարել իրենց առջև դրված պարտավորությունները:
- Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը: Ի՞նչ գործունեություն է իրականացնում:
- Սովետական միությունն իրավահաջորդ է «Հայինկասացիա» ՓԲԸ-ին, և 1998-ից կոչվել է «Հայինկասացիա»: Գործում է ամբողջ Հանրապետությունով մեկ, իր գործունեությունը հիմնականում տանում է կանխիկ դրամի շրջանառության ուղղությամբ: Ընկերությունում 220 մարդ է աշխատում, աշխատանքները կազմակերպվում են պլանավորված ձևով, համաձայնեցված պայմանագրերի շրջանակներում: Աշխատում ենք հիմնականում բանկերի հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների, որտեղ դրամաշրջանառությունն անհրաժեշտություն է, որտեղ պետք են արհեստավարժ ինկասատորներ: Ինկասացիան, որպես այդպիսին, կարծես արյունատար անոթ լինի, այն Հանրապետությունով մեկ տարածվում է, և կարգավորում հիմնականում դրամաշրջանառությունն ու ապահովում խաղաղ դրամաշրջանառության կշռույթը: Բնական է, մենք գտնվում ենք շատ ռիսկային գոտում, բայց, մենք մեր աշխատանքն այնպես ենք կազմակերպում, որ արդեն իսկ ձևավորված արհեստավարժ մասնագետների միջոցով կարողանում ենք ապահով ձևով հասցնել բոլոր ֆինանսական շարժերը: Անկախ նրանից՝ ձմեռ է, ցուրտ է, երկրաշարժ է, թե պատերազմ, մենք աշխատում ենք օր ու գիշեր, ամեն ինչ անում ենք, որ ամեն բան հստակ և ժամանակին հասնի տեղ: Այսօր բարելավված են մեր պայմանները, համապատասխանեցված են միջազգային չափանիշներին: Վերջին տարիների ընթացքում 25-30 մեքենա ենք փոխել, չկա մեքենա, որը զրահապատ չլինի: Օգտագործում ենք տեխնիկական բոլոր հնարավորությունները:
- Ինչի՞ կարիք ունի ընկերությունը:
- Ընկերությունը խնդիր ունի միայն ու միայն մարդկային ճիշտ փոխհարաբերությունների: Ընկերությունը աշխատում և վերլուծում է իր բոլոր դժվարությունները, և Կենտրոնական բանկի հետ համատեղ բոլոր դժվարությունները հաղթահարում ենք:
- Ամփոփելով՝ ինչ կցանկանայիք ավելացնել, պարոն Սարգսյան:
- 2016 թվականի համար ակնկալում եմ մեր երկրին խաղաղություն, թող մեր երկիրը բարգավաճի իր տնտեսական ցուցանիշներով, սոցիալ կենցաղային, մշակութային և մնացած բոլոր հարցերով: Ցանկանում եմ մեր ժողովրդին խաղաղ և արևշատ կյանք:
՞Բանկի Աշխատակցի օրվա՞ 22/11 - ին ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց միջբանկային հրաձգության մրցույթ , որին մասնակցում էին ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ , Հայէկոնոմ , Հայբիզնես , Ինեկո , ԲՏԱ , Պրոմեթեյ , Կոնվերս , Արդշին Բանկերի և Հայինկասացիայի թիմերը:
Միջոցառումը հետաքրքրեց մասնակիցներին , բոլորը շատ ոգևորված էին և նպատակաուղղված հաղթանակի:
Միջոցառման մասնագիտական աշխատանքները շատ հմտորեն և անաչառ ղեկավարում էր ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ պրն. Գրիշա Բաբաջանյանը , որին Ճյուղային Արհմիությունը հայտնում է իր շնորհակալությունը:
Միջոցառման վերջում պարզ դարձան հաղթող թիմերը՝
I-ին տեղը գրավեց ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ ինկասատորների թիմը:
II-րդ տեղը գրավեց ՞Կոնվերսբանկ՞ ՓԲԸ ինկասատորների թիմը:
III-րդ տեղը գրավեց ՞Հայէկոնոմբանկ՞ ԲԲԸ անվտանգության աշխատողների թիմը:
Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին Ճյուղային Արհմիությանը ընձեռած հնարավորության համար , որը էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը ի շահ համակարգի աշխատողների:
2015թ. նոյեմբերի 20-ին ՎՏԲ - Հայաստան բանկի արհկոմը (նախագահ Միհրան Կիվրիկյան) աշխատողների առօրյան փոքր ի շատե աշխուժացնելու նպատակով ջերմ տոնական միջոցառում էր կազմակերպել ՞Ֆորում՞ ռեստորանում , որին հրավիրված էր նաև ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը : Միջոցառումը լի էր անակնկալներով և ուրախ պահերով:
Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՎՏԲ - Հայաստան բանկի արհմիության առաջնորդին և հույս հայտնում , որ այսպիսի ուրախ և հետաքրքիր պահեր բանկի արհմիության անդամների համար կլինեն շարունակական , որն էլ գրավականը կլինի արդյունավետ աշխատանքի:
«Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի լավագույն մասնագետ» թեմայով մրցույթում առաջին տեղը գրավել է Հայէկոնոմբանկի աշխատակցուհի Գայանե Հովհաննիսյանը:
Մրցույթի երկրորդ տեղը կիսել են Հայէկոնոմբանկի եւ «Ֆինքա» ՈւՎԿ աշխատակիցներ Արուս Զուրաբյանը եւ Կատյա Մանվելյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վարկային կազմակերպությունների Միության աշխատակցուհի Լենա Մամիկոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախաձեռնությամբ եւ ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ այսօր կազմակերպված մրցույթին մասնակցել են ոլորտի մի շարք աշխատակիցներ:
Մրցույթին մասնակցել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Հայբիզնեսբանկը, Հայաստանի վարկային կազմակերպությունների Միությունը, «Ֆինքա» ՈւՎԿ, «Արեգակ»ՈւՎԿ եւ «Հայինկասացիան» ՓԲԸ:
Մասնակիցներին բաժանվել է ԿԲ մասնագետների կազմած 25 հարցից բաղկացած հարցաթերթիկներ : Արդյունքում 25-բալանոց սանդղակով ժյուրին գնահատել է մասնակիցներին:
Հաղթողները մրցանակների են արժանացել ՀՀ ԿԲ-ի եւ ՃՀՄ-ի կողմից:
Ժյուրիի նախագահ Օլեգ Աղասյանը շնորհավորել է մասնակիցներին Բանկի աշխատողի օրվա առթիվ եւ հույս հայտնել, որ նման մրցույթները շարունակական բնույթ կկրեն: ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն էլ նշել է, որ միջոցառման հիմնական նպատակը բանկերի աշխատակիցների միջեւ նոր շփման եզրեր ստեղծելն է:
Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի, Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը սեպտեմբերի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար՝ «Իրավական ասպեկտները սկզբնական արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ճյուղային հանրապետական միությունների արհկոմների նախագահներ, ՀԱՄԿ-ի բաժնի վարիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա հանգամանալից ներկայացրեց արհմիությունների առջև ծառացած հիմնահարցերը, կարևորեց սոցիալական գործընկերության ուղղությամբ ձեռքբերումները, համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում իրականացված բարեփոխումները:
Զեկուցումով հանդես եկավ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիփոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, կարևորեց գործատու–արհմիություն սոցիալական երկխոսությունը և աշխատանքային օրենսգրքի պահանջների ապահովման անհրաժեշտությունը գործատու-արհմիություն հարաբերություններում: Պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ Կարինե Մադոյանը: Ներկայացրեց աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրները աշխատատեղերում: Մասնակիցների հետ անցկացրեց գործնական խաղ:
Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց նման սեմինարների անցկացման անհրաժեշտությունը և արհմիութենական շինարարության գործում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերը և նշանակությունը:
2015թ. Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ արհեստակցական կազմակերպության հաշվետու- վերընտրական ժողովը , որը անցավ ջերմ , անկեղծ մթնոլորտում:
Քննարկվեցին մի շարք խնդիրներ , կապված աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ:
Ընտրության արդյունքում միաձայն արհկոմի նախագահ վերընտրվեց Արմեն Հովհաննիսյանը: Մի շարք աշխատողներ արժանացան պատվոգրերի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված ՃՀՄ զարգացման, ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը:
2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը:
Թանկացումներ եղել են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է "Աշխատավարձի ինդեքսավորման մասին" օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր օրենքով չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:
Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող 114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ վարձավճարներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական լարվածությունը զսպող մեխանիզմների անհրաժեշտությունը:
2015թ. մայիսի 25-29-ը Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հրավերով Երևանում էր գտնվում Բելառուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսական կազմակերպությունների Ճյուղային Արհմիության 4 հոգանոց պատվիրակությունը՝ ՃՀՄ նախագահ Լիխտարովիչ Ալեքսանդր, Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի Խնայբանկի միացյալ արհկոմի նախագահ Վասիլի Գրեկը, Ճյուղային Արհմիության միջազգային կապերի բաժնի վարիչ Դարյա Իվաշկոն:
Ընդունելության Ծրագիրը բազմաբովանդակ էր և շատ հետաքրքիր:
25/05-2015թ.- կայացան հանդիպումներ ՀՀ Կենտրոնական Բանկի, Անելիք Բանկի, Հայինկասացիայի կոլեկտիվների հետ: Հյուրերը մոտիկից ծանոթացան աշխատողների առօրյային քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության զարգացման հետ :
26/05-2015թ. - "Էրեբունի Պլազա" հ/հ "Արգիշտի " սրահում կայացավ "Կլոր սեղան" Հայաստանի և Բելառուսի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որի թեման էր ՝ " Համակարգի Ճյուղային Արհմիությունների գործունեության առանձնահատկությունները,կապված աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հետ" :
Բացման խոսքով հանդես եկավ ՝ ՀԱՄԿ-ի նախագահ պրն. Էդուարդ Թումասյանը, որից հետո ներկաներին ջերմ ողջյունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեփան Սուխարենկոն :
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՝ ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության նախագահ Արմեն Գաբրիելյանը, ՀՀ Բանկերի Միության աշխատակազմի ղեկավար Անգելիկա Տեր-Մինասյանը, բանկերի և վարկային կազմակերպությունների արհկոմի նախագահներ: Միջոցառումն անցավ ջերմ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության աշխատանքների հետագա զարգացման և միջազգային կապերի ամրապնդման հետ:
27/05-2015թ. - Օրը սկսվեց եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Ծիծեռնակաբերդ այցելությամբ, այնուհետև պատվիրակությունը հյուրընկալվեց Դիլիջանի ՀՀ Կենտրոնական Բանկի ուսումնական Կենտրոնում, որից հետո մեկնեց Սևան:
28/05-2015 - Հյուրերը Ապարան քաղաքում մասնակցեցին Հայաստանի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը :
29/05-2015թ.- Առավոտյան մեկնեցին Խոր Վիրապ, այնտեղից՝ Նորավանք և այնուհետև ք. Ջերմուկ՝ "Հայաթ Փլեյս" հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով :
Ողջ ուղևորության ընթացքում հյուրերը մոտիկից ծանոթացան մեր պատմական արժեքներին և հիացան մեր բնության գողտրիկ անկյուններով , ամենուրեք արժանանալով ջերմ ընդունելության:
2015թ. Մայիսի 9-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից / նախագահ Էդուարդ Թումասյան / կազմակերպված Երթին դեպի Հաղթանակի Զբոսայգի ` Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
2015թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :
2015թ. մարտի 27-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ Խորհրդի նիստ , որի ընթացքում հաստատվեց ՀԱՄԿ-ի 2014թ. բյուջեի կատարողականը և ՀԱՄԿ-ի 2015թ. բյուջեն : Ճյուղային Արհմիության կողմից ՀԱՄԿ-ի Խորհրդի նիստին մասնակցում էին ՝ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը և ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը :
2015թ. մարտի 12-ին կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը ՀՀ Վարկային կազմակերպությունների միության խորհրդի նախագահ պրն. Արմեն Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Ճյուղային Արհմիության զարգացման , ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ :
2015թ. Փետրվարի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2014թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2015թ. Գործնական Ծրագիրը:
2015թ. փետրվարի 20-ին կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը "Անելիք Բանկի" ՓԲԸ վարչության նախագահ պրն. Ներսես Կարամանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Ճյուղային Արհմիության զարգացման , ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ :
2015 թ. փետրվարի 19-ին ՀՀ Կենտրոնական Բանկի դրամի թանգարանում կայացավ միջբանկային օրացույցների մրցույթի ամփոփ միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանավորությամբ:
Հանձնաժողովի կազմն էր ՝ նախագահ պրն. Օլեգ Աղասյան, անդամներ ՝ Իսահակ Իսահակյան, Լաուրա Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Անգելիկա Ոսկանյան, Անդրանիկ Սիմոնյան, Սոնա Բեգլարյան, Կարեն Կոմենդարյան, Եվա Գրիգորյան:
Օրացույցներ էին ներկայացրել ՝ Պրոմետեյ, Անելիք, Ամերիա, Զարգացման Հայկական, Արարատ, Արմսվիս, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Հայէկոնոմ, Արդշին,Կոնվերս, Հայբիզնես, Ինեկո, ՊրոԿրեդիտ, HSBC բանկերը և Ֆինքա ՈՒՎԿ :
Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ՝
Պատի օրացույցի կտրվածքով ՝
1-ին տեղը " ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ " ՓԲԸ
2-րդ տեղը " ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ " ԲԲԸ
3-րդ տեղը " ԱՐԱՐԱՏԲԱՆԿ " ԲԲԸ
Սեղանի օրացույցի կտրվածքով ՝
1-ին տեղը " ՖԻՆՔԱ " ՈՒՎԿ
2-րդ տեղը " ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ " ՓԲԸ
3-րդ տեղը " HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ " ՓԲԸ
Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, ներկաները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու և ջերմ խոսքեր փոխանակելու :
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագասհ պրն. Արթուր Ջավադյանին :
ՃՀՄ պատվիրակությունը նախագահ Լաուրա Հակոբյանի ղեկավարությամբ հանդիպեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ : Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
ՃՀՄ պատվիրակության խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշեց , որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես, կին պատգամավորների ուշադրության կենտրոնում , և բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն հայտնեց:
Ճյուղային արհմիության պատվիրակությունը կարևորեց կոլեկտիվ պայմանագրի կնքման գործընթացը , որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ ` բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ , ՀՀ կառավարության , Կենտրոնական բանկի , Բանկերի միության և Ճյուղային Արհմիության ներկայացուցիչների մասնակցությամբ ` կոլեկտիվ պայմանագրի հարցի քննարկման նպատակով:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանն ու աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին վերաբերող հարցեր:
Ս/թ դեկտեմբերի 18-ին 17 բանկերի և 4 վարկային կազմակերպությունների իրավաբանների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին հյուրընկալել էր Հայաստանի Բանկերի Ճյուղային Արհմիությունը :
Գործող աշխատանքային օրենսդրության կիրարկման հարցերի շուրջ բուռն բանավեճ էր ծավալվել ՀՀ Առողջապահության նախարարի աշխատանքային իրավահարաբերությունների գծով խերհրդական Վարազդատ Դանիելյանի, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանի, ՀԱՄԿ - ի Իրավաբանական Բաժնի պետ Միքայել Փիլիպոսայի , ՀԱՄԿ-ի ՈՒսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանի և Ֆինանսաբանկային համակարգի մասնագետների միջև: Նրանք փորձում էին տարընթերցումներով և տարընկալումներով աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների կիրառման այնպիսի լուծումներ առաջարկել , որոնք կնպաստեն ներդաշնակ աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորմանը:
Պորոն Դանիյելյանը ներկա մասնագետների մասնագիտական ունակությունների գնահատման համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի հակասող հոդվածների իրավաչափ կիրառության շուրջ անցկացրեց մրցույթ, որի համար սահմանված մրցանակը շնորհվեց “Արեգակ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարիչ Արմենուհի Հայրապետյանին:
Վերջում մասանկիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին հաջորդ հանդիպման վերաբերյալ ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջիկայում կատարվող փոփոխությունների քննարկման նպատակով :
2014թ նոյեմբերի 22-ին “ Բանկային աշխատակցի օրվա ” առթիվ Ճյուղային Արհմիությունը համատեղ “ Հայինկասացիա ” ՓԲԸ հետ կազմակերպեց միջբանկային հրաձգության մրցույթ , որին մասնակցում էին հետևյալ թիմերը ` “ Հայինկասացիա ” ՓԲԸ , ՀՀ ԿԲ , Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ , Հայէկոնոմ , Անելիք , Արդշինինվեստ , Պրոմեթեյ , ԲՏԱ , ՎՏԲ – Հայաստան , Հայբիզնես , Արարատ , բանկերը : Միջոցառումը անցավ ջերմ տոնական մթնոլորտում :
Հաղթող թիմերն են `
1-ին տեղը Հայինկասացիան ՓԲԸ
2-րդ տեղը Պրոմեթեյ բանկ
3-րդ տեղը ՀՀ կենտրոնական բանկ
Անհատական մրցույթում հաղթող ճանաչվեցին `
1-ին տեղ Հայէկանոմբանկ - Իրիցյան Պողոս
2-րդ տեղ Հայինկասացիա - Պետրոսյան Արա
3-րդ տեղ Հայինկասացիա - Ղուկասյան Ռադիկ
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում “ Հայինկասացիա ” ՓԲԸ տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին մշտական աջակցության և մրցույթը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:
Սույն թվի նոյեմբերի 20-ին “Հայաթ ” հ/հ –ում “Բանկի աշխատողի օրվա” առթիվ (22/11/) Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց մրցույթ Հայաստանի պետական բանկի և Արհմիությունների ստեղծման պատմության մասին , որին մասնակցում էին բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողներ, ՀԱՄԿԻ ղեկավարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մրցույթն անցավ բարձր մակարդակով և աշխույժ ու ջերմ մթնոլորտում , որի արդյունքում
1-ին տեղը զբաղեցրեց Անելիք բանկը
2-րդ տեղը զբաղեցրեց Հայինկասացիան
3-րդ տեղը զբաղեցրեց Հայէկոնոմբանկը
Հաղթողներին Օլեգ Աղասյանը արժանացրեց մրցանակների:
Մրցույթին ներկա էր նաև Դրամի նշանի հեղինակ պրն. Կ. Կոմենդարյանը , որն իր հարուստ տեղեկություններով և դրամի նշանի մասին մանրակրկիտ մեկնաբանություններով արժանացավ ներկաների դրվատանքին:
2014 թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ քննարկում "ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, որից հետո Վ. Դանիելյանն անդարդարձավ ՀԱՄԿ-ի ներկայացրած առաջարկություններին նշելով, որ դրանք առայժմ գտնվում են քննարկման փուլում:
Պայամանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
2014թ Սեպտեմբերի 19-ին “Հյաթթ” հյուրանոցի դահլիճում ՀՀ Անկախության օրվա առթիվ Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ուղղորդվելով Կենտրոնական Բանկի որդեգրած ծրագրով անցկացրեց “Կենսաթոշակային բարեփոխումների” իրազեկվացության վերաբերյալ համաբանկային թիմային մրցույթ , որին մասնակցում էին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Կոնվերս , Պրո Կրեդիտ , Ամերիա , Հայէկոնոմ բանկերի , Գլոբալ Կրեդիտ , Գլաձոր , Ագբա Լիզինգ , Ազգային Հիփոթեկային վարկային կազմակերպությունների և Հայինկասացիայի թիմերը:
Արդյունքների ամփոփումից պարզվեց , որ Կոնվերս բանկի և Ազգային Հիփոթեկային ընկերության թիմերը հավաքելով առավելագույն 20 միավոր զբաղեցրին պատվավոր առաջին տեղը , մեկ միավորով վերջիններիս զիջեց Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմը ` զբաղեցնելով երկրորդ տեղը:
Բոլոր մասնակից թիմերը ստացան մասնակցության վկայականներ:
2014 թ. հուլիսի 5-ին Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային Արհմիությունը Աղվերանի «Պարկ Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կազմակերպեց հերթական միջոցառումը, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության օրվան և ի տարբերություն նախորդների՝ առանձնահատուկ էր նրանով , որ նպատակ ուներ մրցույթի միջոցով ստուգել համակարգի աշխատողների գիտելիքները ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի դրույթների, սոցիալական գործընկերության և արհմիութենական գործառույթների վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Կոնվերս, Արցախ, Հայէկոնոմ, ՎՏԲ-Հայաստան բանկերի, Գլաձոր ՈՒՎԿ –ի և Հայինկասացիայի աշխատողները:
Հանձնաժողովի կազմը հետևյալն էր ՝
Նախագահ ՝ Միքայել Փիլիպոսյան – ՀԱՄԿ –ի իրավաբանական բաժնի պետ
Անդամներ՝ Գառնիկ Վաղարշակյան – ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար
Լաուրա Հակոբյան - ՃՀՄ նախագահ
Աննա Դարբինյան - Գլաձոր ՈՒՎԿ տնօրեն
Հրանուշ Մուխսենց - ՀՀ Կենտրոնական Բանկ
Մասնակիցները լրացնելով 20 հարցից բաղկացած թեստերը ցույց տվեցին իրենց գիտելիքներն ՀՀ Աաշխատանքային Օրենսգրքի վերաբերյալ:
Մրցույթն անցավ ակտիվ պայքարի և ջերմ մթնոլորտում , որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Կոնվերս» բանկի , երկրորդը՝ «Հայէկոնոմ» բանկի, երրորդը՝ «Հայինկասացիա»-ի թիմը :
Հանձնաժողովի անդամները մրցանակներ տրամադրեցին առաջին երեք տեղը գրաված թիմերին:
Հանձնաժողովի անդամ, ՀԱՄԿ պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց և բոլորին մաղթեց նորանոր հաջողություններ:
Իսկ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը հավաստիացրեց, որ առաջիկայում կազմակերպություններում կանցկացվեն սեմինարներ , մրցույթում ի հայտ եկած բացերը պարզաբանելու նպատակով :
Ուշադրությունից դուրս չմնացին նաև լրագրողն երը , որոնց տկն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց՝ նվիրելով «Հայաստանի Հանրապետության Հուշադրամներ» գիրքը:
Մրցույթի մասնակիցների համար կազմակերպվեց նաև էսկուրսիա դեպի Բջնիի եկեղեցի:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր անդամ 20 Ճյուղային հանրապետական միությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված շուրջ 200 հազարից ավելի արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և բնակչության զգալի հատվածի կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը: Անցած տարվա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դեռ չմարսած՝ առաջիկայում սպասվում են նոր թանկացումներ:
Ինչպես արդեն հայտնի է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
Թանկացումներ եղել են նաև գազի սակագնի քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է, օրինակ "Աշխատավարձի ինդեքսավորման մասին" ՀՀ օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Մի քանի հազար դրամով բարձրացված նվազագույն աշխատավարձը, որը հիմքում չունի ոչ մի հաշվարկ, անկարող է ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:
Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 հազարից ավելի կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող ավելի քան 100 հազար ընտանիքները:
Փաստորեն, ամբողջ բեռը տեղափոխվում է աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ուսերի վրա: Արդյոք մարդիկ ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու բնակարանային մյուս վարձավճարներին:
Առկա սոցիալական ծանր պայմաններում ՀԱՄԿ-ը անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
2014թ. մայիսի 16-ին Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը այցելեց Անելիք Բանկի Շենգավիթ մ/ճ նորընտիր արհկոմի նախագահ Զաքար Զաքարյանի հետ հանդիպելու նպատակով, որի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված արհմիութենական աշխատանքների աշխուժացման , ինչպես նաև բանկի զարգացման հետ:
2014թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :
2014թ.-ին փետրվարի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի դրամի թանգարանում ՀՀ Բանկերի և Ֆինվարկ. Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպվեց միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքներով մրցանակաբաշխություն:
Հանձնաժողովի կազմը հետևյալն էր`
1. Օլեգ Աղասյան – ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ
2. Լաուրա Հակոբյան – ՃՀՄ նախագահ
3. Անգելիկա Ոսկանյան – ՀՀ Բանկերի Միության նախագահի օգնական
4. Միհրան Կիվրիկյան – ՎՏԲ – Հայաստան Բանկի արհկոմ
5. Ռազմիկ Պետրոսյան – ՀՀ ԿԲ արհկոմ
6. Հարություն Քելլեյան – Արցախ Բանկի անձնակազմի կառավարման դեպարտամենտի տնօրեն
7. Գուրգեն Հարությունյան – Հայէկոնոմբանկի մարկետինգի դեպարտամենտի տնօրեն
Միջոցառմանը ներկա էին ` ՀԱՄԿ – անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վեներա Գրիգորյանը, հայ – բրիտանական գործարարության պալատի տնօրեն Արմինե Իսրայելյանը, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու Իսահակ Իսահակյանը , ՃՀՄ գործկոմի անդամ Ռուբեն Օհանջանյանը:
Օրացույցներ էին ներկայացրել` ԱԿԲԱ- Կրեդիտ –Ագրիկոլ, Առէկսիմ, Անելիք, Արարատ, ԲՏԱ, Արցախ, Ինեկո, Հայէկոնոմ, Հայբիզնես, Կոնվերս, Պրոմեթեյ, Ամերիա, Զարգացման Հայկական, Արդշինինվեստ, HSBC բանկերը:
Միջոցառման նպատակն էր` անմիջական շփում համակարգի երիտասարդ աշխատողների հետ, հետագա համագործակցության ակնկալիքով:
Միջոցառումը շատ հետաքրքիր էր նաև նարանով, որ մասնակիցները մոտիկից ծանոթացան դրամի պատմությանը:
Այնուհետև հաղթող երեք բանկերի ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահ պարոն Օլեգ Աղասյանի կողմից հանձնվեցին` դիպլոմներ, նվերներ, քաղցր փողեր շոկոլադե տուփեր, ինչպես նաև մյուս մասնակից 13 բանկերին` շնորհակալագրեր և քաղցր փողերի շոկոլադե տուփեր:
I. Տեղում ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ
II. Տեղում Հայէկոնոմ բանկ
III. Տեղում Արցախ բանկ
Մամուլի արձագանքը միջոցառման մասին http://armenpress.am/arm/news/751615/kb-um-texi-unecav-mijbankayin-oracuycneri-mrcuyti.html
2014 թ. հունվարի 16-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության աշխատասենյակում կայացավ հանդիպում ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանի, Հայ- Բրիտանական գործարարության պալատի տնօրեն Արմինե Իսրայելյանի և ՀԱՄԿԻ –ի անդամ կազմ. հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վեներա Գրիգորանի հետ:
Հանդիպման ընդացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված ՃՀՄ զարգացման հետ:
2014թ. հունվարի 13-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ:
2013թ. դեկտեմբերի 19 –ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի տարեվերջյան նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2013թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2014թ. Գործնական Ծրագիրը:
2013 թ. Նոյեմբերի 14-ին Էրեբունի Պլազա հյուրանոցում կայացավ Համաժողով “Աշխատողի հմտությունը` գործատուի հաջողության գրավական” Ցկյանս ուսումնառությունը որպես աշխատաշուկայի զարգացման գործիք, որի նպատակն է` անձանց կարողությունների բարելավման ու պաշտոնական ճանաչման միջոցով նպաստել աշխատուժի արդյունավետության ու կայունության և գործատուի մրցունակության բարձրացման պրակտիկայի արմատավորման: Համաժաղավի կազմակերպիչն է ` Ցկյանս ուսումնառության Հայաստանյան Լիգա նախագահ Ս. Ավագյան:
ՀԱՄԿ-ից մասնակցում էին` ՀԱՄԿ-ի Աշխատանքի պաշտ. բաժնի պետ Կ Մադոյանը, Ուվկ-ի տնօրեն ՀՀ Բուհերի ՃՀՄ նախագահ Գ. Վաղարշակյանը , ՀՀ Ագրոարդ. ՃՀՄ նախագահ Հ. Ջհանգիրյանը , ՀՀ Բանկերի և ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լ. Հակոբյանը , ՀՀ Գիտության և կրթության ՃՀՄ նախագահ Գ. Ղարիբյանը , ՀՀ առևտրի և սննդի ՃՀՄ նախագահ Շ. Մկրտչյանը , ՀՀ ռադիո էլեկտր. ՃՀՄ նախագահ Կ. Ավետիսյանը:
Համաժողովը ընթացավ ջերմ աշխատանքային մթնոլորտում և հետագա արդյունավետ աշխատանքի ակնկալիքով:
2013թ. հոկտեմբերի 30-ին "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի հրավերով Երևան էին ժամանել Ռուսաստանի, Ղրղստանի, Տաջիկստանի ինկասացիաների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր , կապված համագործակցության շրջանակները ընդլայնելու հետ, որը անցավ շատ քաղաքակիրթ և կառուցողական մթնոլորտում:
Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայաստանի Բանկերի և ֆինվ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը:
2013 հոկտեմբերի 21-ին Ճյուղային Արհմիություն էին այցելել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգողներ` Լիանա Բադալյանը և Յուլիա Բլեսիուսը(Կովկասյան գրասենյակ):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և նոր ուսումնական ծրագրերի իրականացման հետ:
Հանդիպումը շատ արդյունավետ էր հետագա ջերմ համագործակցության ակնկալիքով:
2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեցին` 2013թ. ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատողների միջև անցկացված սոց. հարցման արդյունքների և Բելառուսի Հանրապետությունից Բանկերի Ճյուղային Արհմիության պատվիրակության ընդունելության և ճանապարհելու մասին:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, հարցման հիմնական նպատակն էր՝ պարզել գործատու-աշխատող փոխհարաբերությունների վիճակը եւ դրանից բխող աշխատանքային, սոցիալական, իրավական պաշտպանության ապահովման մակարդակը:
Լաուրա Հակոբյանի փոխանցմամբ, հարցումն անցկացնելու համար Ճյուղային Արհմիությունը դիմել էր բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների ղեկավարներին: Արդյունքում՝ դրական պատասխան էր ստացվել 11 առեւտրային բանկերից, 3 ՈՒՎԿ-ից, ՀՀ Կենտրոնական բանկից եւ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից:
Ինչպես վկայում են հարցման արդյունքները, մասնակիցների 92,6 %-ը գոհ են ղեկավարների հարգալից վերաբերմունքից, 83,1 %-ը`աշխատանքային պայմաններից, 54,7 % -ը` երկկողմանի աշխատանքային պայմանագրերից, 55,3 %-ը`առողջապահության ապահովագրությունից, 71,8%-ը` ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին աշխատողների ներգրավումից :
Լաուրա Հակոբյանի համոզմամբ, աշխատակիցների իրավունքների եւ սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանությունը ենթադրում է մի շարք համալիր միջոցառումների իրագործում: Դա հնարավորություն կտա ֆինանսական կառույցների աշխատակիցներին տեղեկանալ սեփական իրավունքների ու պարտավորությունների մասին, բացատրել ոլորտում կատարված փոփոխությունները եւ, ի վերջո, կարգավորել այն խնդիրները, որոնց լուծումն աշխատակցի իրավասությունների մեջ չէ:
«Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կառույցն այս առումով մի փոքր կաղում է: Առաջիկայում փորձելու ենք ներգրավել բանկերի ղեկավարներին, եւ մեր եղած միջոցներով լուծել նշված խնդիրները: Համատեղ եւ քաղաքակիրթ աշխատանքի միջոցով կարող ենք աշխատողին հասցնել իր իրավունքներն ու պարտավորությունները: Արդյունավետ աշխատանքն այնտեղ է, որտեղ աշխատողն անհոգ է»,- կարծում է ՃՀՄ-ի ղեկավարը:
Լաուրա Հակոբյանի խոսքերով, կառույցն այսօր գործ ունի գրագետ ղեկավարների հետ. «Երբ մենք ասում ենք, որ սա օրենքի պահանջ է, նրանք ընդունում են, ինչը նախկինում հաճախ այդպես չէր: Ղեկավարները զգում են, որ ՃՀՄ-ն օգնողի դերում է, եւ բավական մեծ հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանանք զրուցել աշխատակիցների հետ՝ անմիջական շփումը նպաստում է ավելի լավ տեղեկանալ ոլորտում առկա խնդիրներին»:
Միեւնույն ժամանակ, միշտ չէ, երբ համակարգի աշխատակիցներն անկեղծ են իրենց հուզող հարցերը բարձրաձայնելիս: «Անկախ կառույցի անունից հարցադրումներ անելու ժամանակ զգում ենք, որ աշխատակիցների մոտ կաշկանդվածություն կա, ինչը թույլ չի տալիս լիարժեք օգնել նրանց: Շատ կարեւոր է, երբ աշխատողն իմանա, որ կա մի կառույց, որի հետ կարող է քննարկել իրեն հուզող հարցերն ու լուծումներ ստանալ»,-ասում է միության նախագահը:
Նրա փոխանցմամբ, վերջին հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների մի շարք աշխատողներ այսօր խնդիր ունեն աշխատավարձի անհամապատասխանության, ընդմիջման եւ արձակուրդների հետ, որոշ կառույցներում աշխատում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, սակայն հավելյալ չեն վարձատրվում: Կան բանկեր, որտեղ չկա առողջության ապահովագրություն կամ աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթ: «Սրանք ճյուղային արհմիության խնդիրներ են, որոնց մասին պետք է անկեղծ խոսեն աշխատակիցները: Վերջիններիս գնահատված լինելու մակարդակն առայժմ այն չէ, որը մենք կցանկանայինք ունենալ: Բանկում աշխատելը բավական բարդ է, լարված եւ պատասխանատու, բանկի աշխատողն ուղղակիորեն նպաստում է պետության զարգացմանը, սակայն, ցավոք, նրա գնահատումը լիարժեք չէ», - ասում է Լաուրա Հակոբյանը:
Այսպես, հարցվածների 63,8 %-ը դժգոհություն է հայտնել կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձի անհամապատասխանության, 76,1 % -ը` սոցիալական փաթեթների բացակայության, 56,4%-ը` գնաճի հետ կապված աշխատավարձի ինդեքսավորման բացակայության վերաբերյալ:
Լաուրա Հակոբյանի խոսքերով, ներկայումս ՃՀՄ-ն իր գերխնդիրն է համարում կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, ինչն առավել հեշտ ու հստակ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունները, սոցիալական գործընկերության գաղափարի զարգացումը:
«Կառույցն աշխատանք է տանում նաեւ կրճատված աշխատակիցների հետ` նրանց համար կազմակերպելով տարբեր ուղղություններով վերապատրաստման դասընթացներ` փորձելով վերջիններիս զբաղվածության հարցը լուծել մեկ այլ կառույցում», - եզրափակել է Լաուրա Հակոբյանը:
2013 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը ջերմ ընդունելություն կազմակերպեց ՀՀ Բանկերի Արհմիության Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի, ՃՀՄ Գործկոմի անդամներ ՝ պրն. Իսահակ Իսահակյանի, պրն. Լյուդվիգ Սարգսյանի հետ:
Ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման հետ :
2013թ. սեպտեմբերի 23-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց "Աշխատանքի տեղավորման գործակալությունների մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը : Կազմակերպիչներն էին` ՀՀ Սահմանադրական դատարանից` Վլադիմիր Հովհաննիսյանը , Տիրայր Վարդազարյանը, ԱՄԿ-ի ներկայացուցիչը:
Հրավիրված էին նաև ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, Ագրոարդ Ճյուղային Արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիաննա Բադալյանը:
2013թ. սեպտեմբերի 13-ին "Արեգակ" ՈւՎԿ-ը սիրահարների այգում պատշաճ մակարդակով նշեց իր գործունեության 15 ամյակը, որին հրավիրված էր նաև ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը: Միջոցառումը շատ հետաքրքիր էր և ուրախ, որի ընթացքում հանձնվեցին պատվոգրեր ուսանողներին և ջերմ հյուրասիրության ներքո ՈՒՎԿ տնօրեն տիկին Մարիամ Եսայանի կողմից կտրվեց ավանդական տորթը:
2013թ. սեպտեմբերի 4-ին կայացավ աշխատանքային հանդիպում ճյուղային արհմիության նախագահի և Ամերիա բանկի աշխատողների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության զարգացման և աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանության հետ: Հանդիպումը արդյունավետ էր, հետագա համագործակցության ակնկալիքով:
2013թ. Օգոստոսի 29-ին ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության աշխատասենյակում կայացավ ջերմ միձոցառում, որի ընթացքում ՀԱՄԿ նախագահ պրն. Է. Թումասյանի կողմից “Պատվոգիր” հանձնվեց ՃՀՄ-ի ներկայացմամբ “Հայինկասացիա” ՓԲԸ տնօրեն պրն. Լյուդվիգ Հայրիկի Սարգսյանին, որը իր ղեկավարած կոլեկտիվի համար վերջին երեք տարիների ընթացքում մշակել և կենսագործել է բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որը վկայում է այն մասին, որ ՀՀ-ում շատ չեն այն կազմակերպությունները, որտեղ բարձր է գնահատվում և արժևորվում մարդկային գործոնը, յուրաքանչյուր աշխատող օգտվում է սոց. փաթեթից և ապահովագրված է նրա առողջությունը և կյանքը:
Միջոցառմանը մասնակցում էին` ՀԱՄԿ նախագահ Է. Թումասյանը, տեղակալ Ա. Առաքելյանը, ՃՀՄ նախագահ Լ. Հակոբյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Ի. Իսահակյանը, “Հայինկասացիա” ՓԲԸ տնօրեն Լ. Սարգսյանը, իր ընկեր Ս. Սարգսյանը և ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռ. Պետրոսյանը:
Վերջում ներկաները ի սրտե շնորհավորեցին Լյուդվիգ Սարգսյանին, ցանկանալով նրան առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ և երջանկություն:
2013 թ.. հուլիսի 15-ից – 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության կողմից մեկնարկեց սոց.հարցում համակարգի աշխատողների շրջանում, որի կապակցությամբ ս.թ. հուլիսի 15-ին ՀՀ տարածքում գտնվող բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին ուղղարկված են հարցաթերթիկները, որոնք պետք է վերադարձվեն ՃՀՄ ս.թ. հուլիսի 26-ին:
Ամփոփումից հետո արդյունքները կտեղադրվեն մեր էջում:
2013թ. հուլիսի 16-17 Ծաղկաձորի “Ծաղկահովիտ” հյուրանոցում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը կազմակերպել էր "ՀԱՄԿ-ի բարեփոխումները և աշխատանքային պայմանագիրը" թեմայով սեմինար, որին մասնակցում էին ճյուղային հանրապետական միությունների ու ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը կարևորեց նմանատիպ սեմինարների և արհմիությունների միջազգային շարժման մեր հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
Սեմինարի երկօրյա աշխատանքներին մասնակցում էր Արհմիությունների միջազգային համադաշնության Համաեվրոպական տարածքային խորհրդի խորհրդատու Անտոն Լեպպիկը (Բրյուսել): Նա հանգամանորեն ներկայացրեց արհմիութենական միջազգային կառույցը, նրա դերն ու նշանակությունը արհմիութենական շարժման գործընթացում:
Թեմայի շրջանակներում զեկուցումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, բաժնի վարիչներ Մ.Փիլիպոսյանը և Կ.Մադոյանը: Սեմինարն ընթացավ կարծիքների ազատ փոխանակման և հետաքրքիր քննարկման մթնոլորտում: Միջոցառման ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը հույս հայտնեց, որ նման քննարկումները էլ ավելի կնպաստեն արհմիությունների գործունեության ակտիվացմանը:
2013թ. հունիսի 4–ին կայացավ Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական Քոլեջի Կառավարման Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Քոլեջի հետագա գործունեության զարգացման հետ :
2013թ. մայիսի 11-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանի հրավերով մասնակցեց “21-րդ դարի առաջնորդներ” Հ/Կ կողմից /տնօրեն Գայանե Սարգսյան/ կազմակերպված Ֆորումին, որի թեման էր` “Աշխատանքի իրավունքների խախտումներն ու պաշտպանությունը ՀՀ-ում”: Ֆորումը ընթացավ հետաքրքիր երկխոսության մթնոլորտում, երիտասարդների աշխույժ հարցադրումներով լի:
2013 թ. Մայիսի 8-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց տոնական միջոցառում Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից Բուգդան Մելքումյանի և Շուշիի ազատագրման մասնակից Ռուբեն Օհանջանյանի համար:
2013թ. Մայիսի 9-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ գործկոմի անդամ Ռուբեն Օհանջանյանը մասնակցեցին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից / նախագահ Էդուարդ Թումասյան / կազմակերպված Երթին դեպի Հաղթանակի Զբոսայգի ` Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:
2013թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :
2013թ. ապրիլի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ պրն. Անդրանիկ Գրիգորյանի և բաժնի պետ Լիգիա Ղազարյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված համակարգի աշխատողների սոց. փաթեթների ձևավորման և առողջության ապահովագրության խնդիրների հետ: Հանդիպումը անցավ քաղաքակիրթ, կառուցողական մթնոլորտում,որի համար Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պարոն Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և միաժամանակ հույս հայտնում, որ համատեղ աշխատանքների շնորհիվ իրենց դրական լուժումները կստատան համակարգի աշխատողներին հուզող բազմաթիվ խնդիրներ:
2013թ. ապրիլի 15-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասսո” սրահում կայացավ միջազգային գիտաժողով ` “Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները” խորագրով, որին մասնակցում էր նաև ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ` Կորեական հիմնադրամը և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր ` բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները:
2013թ. Ապրիլի 10-ին կայացավ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ֆին. տնօրեն Նաիրա Գևորգյանի և ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանի հետ, որի ընթացքում ՃՀՄ կողմից հանձնվեց ս.թ. մարտի 30-31-ին Աղվերանի ՞Park Resort՞ հյուրանոցում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կայացած ՞Սոցիալական գործընկերությունը Հայաստանում՞ թեմայով սեմինարի հաշվետվությունը , ինչպես նաև քննարկվեցին Ճյուղային Արհմիության զարգացմանը ուղղված հետագա համագործակցության ուղիները: Ճյուղային Արհմիությունը իր խորհին շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը ընձեռած հնարավորության համար:
2013թ. Մարտի 30-31-ը Աղվերանի ՞Park Resort Aghveran՞ հյուրանոցում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ /ծրագրի ղեկավար Լիաննա Բադալյան/ կազմակերպեց սեմինար՝ ՞Սոցիալական գործընկերությունը Հայաստանում՝ Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ՞ թեմայով, որը վարում էին բարձրակարգ թրեյներներ՝ Տիրուհի Նազարեթյանը, Նարեկ Ներսիսյանը:
Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Առէկսիմ, Զարգացման Հայկական, Պրոմեթեյ, Արդշինինվեստ, Հայէկոնոմ, ՎՏԲ-Հայաստան, Ամերիա բանկերից, ինչպես նաև Արեգակ, Գլաձոր, Էքսպրես-Կրեդիտ Ունիվերսալ վարկային կազմակերպություններից և Հայինկասացիայից:
Ուսուցումը շատ հետաքրքիր էր և բովանդակալից: Մասնակիցների ակտիվությունը ակնհայտ էր սեմինարի ողջ ընթացքում: Թրեյներների հմտության շնորհիվ մասնակիցները սպառիչ պատասխաններ ստացան իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Վերջում սեմինարի բոլոր մասնակիցներին հանձնվեց վկայական: Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հարտնում ՖԷՀ հիմնադրամի ղեկավարությանը ֆինանսական աջակցության համար:
2013թ. մարտի 28-ին ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի /նախագահ Գառնիկ Վաղարշակյան / աջակցությամբ ի նպաստ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության աշխատանքներին, համակարգի աշխատողների մասնակցությամբ կայացավ հանդիպում ՀՀ ԱՊՏ-ի իրավական վերահսկողության բանժնի պետ պրն. Վարազդատ Դանիելյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները և իրենց կողմից ստուգումների արդյունքում առկա խախտումների վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում ձեռք բերվեց երկողմանի պայմանավորվածություն համակարգի աշխատողների կողմից ԱՊՏ ներկայացված դիմում-բողոքների հիման վրա ստուգումների և դրանց վերջնական արդյունքների քննարկմանը մասնակից դարձնել նաև Ճյուղային Արհմիությանը և տեղի արհկոմին, նպատակ ունենալով համատեղ աշխատանքի շնորհիվ ռեալ լուծումներ ապահովելու,քանզի արհմիության հիմնական նպատակն է աշխատանքային օրենսդրության ոլորտում գործատու-աշխատող հարաբերություններում ներդաշնակ գործելը: Մասնակիցների հարցադրումները բազմաբովանդակ էին և արդիական :
Միջոցառումը անցավ աշխույժ և յուրաքանչյուրը ստացավ սպառիչ պատասխան :
Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում ՀԱՄԿ-ի նախագահին և ՈՒՀԿ տնօրենին ընձեռած հնարավորության համար:
2013թ. մարտի 21-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեց 2012 թ. ընթացքում ՃՀՄ կատարված աշխատանքների մասին և հաստատվեց 2013թ. Գործնական Ծրագիրը:
2013թ. մարտի 12-ին ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի կողմից / տնօրեն Գառնիկ Վաղարշակյան/ կազմակերպվեց սեմինար – խորհրդակցություն , որն իր մեջ ներառում էր 2013թ. Հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկվող եկամտի, ն րա հաշվարկման մեխանիզմի, աշխատավարձի և հարկման բազայի նոր կառուցվածքի, գործատուի և աշխատողների պարտականությունների, էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման, անհատական հաշիվների գրանցման կարգի, նույնականացման քարտի էլ. ստորագրության կիրառման ընթացակարգի մասին հարցերը, որոնք մանրակրկիտ պարզաբանվեցին դասախոսներ ` Աշոտ Սեմերջյանի, Անահիտ Դիլանյանի և Աշխեն Պապոյանի կողմից և ընթացան բուռն քննարկումներով:
Ճյուղային Արհմիության կողմից սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ` Հասմիկ Սահակյանը-ՃՀՄ հաշվապահ, Նարինե Գաբրիելյանը-“ՎՏԲ-Հայաստան Բանկ” հաշվապահ, Անահիտ Հովհաննիսյանը- Հայինկասացիա գործադիր տնօրենի տեղակալ, Արտավազդ Խալաթյանը- Հայինկասացիա ֆինանսական տնօրեն, որոնք ևս գոհունակություն արտահայտեցին սեմինարի աշխատանքների վերաբերյալ: Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանին ՃՀՄ ընձեռած հնարավորության համար :
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ԿԲ Խորհրդի և ՃՀՄ Գործկոմի անդամ պրն. Օլեգ Աղասյանի մոտ կայացավ աշխատանքային հանդիպում,որին մասնակցում էին` Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիաննա Բադալյանը, ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վեներա Գրիգորյանը, ՃՀՄ Գործկոմի անդամներ ` Իսահակ Իսահակյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված ՃՀՄ զարգացման հետ, մասնավորապես Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից հատկացվելիք ֆինանսական աջակցությունը, ուղղված “Արդյունավետ Բանակցություններ” թեմայով սեմինարի կազմակերպմանը:
2013թ. փետրվարի 8-ին ՀԱՄԿ-ի դահլիճում ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպվեց մրցանակաբաշխություն միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքներով :
Հանձնաժողովի կազմը հետևյալն էր` Աղասյան Օլեգ - նախագահ- ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ անդամներ` Իսահակյան Իսահակ-ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու , Պետրոսյան ՌազմիՀՀ ԿԲ արհկոմ, Գևորգյան Եղսիկ- ՀՀ ԿԲ աշխատակազմի ներքին հսկող, Հակոբյան Լաուրա- ՃՀՄ նախագահ :
Միջոցառմանը ներկա էին ` ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի բաժնի վարիչ Վեներա Գրիգորյանը, ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ Ագրոարդ. ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ Առևտրի և սննդի ՃՀՄ նախագահ Շմավոն Մկրտչյանը, ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը, Անելիք բանկի Կենտրոն մ/ճ արհկոմ Ռուբեն Օհանջանյանը, Արցախ բանկի արհկոմի նախագահ Անուշ Շահրամանյանը, Բանկերի և Հայինկասացիա ՓԲԸ մարկետինգի աշխատակիցները:
Օրացույցներ էին ներկայացրել ` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Առէկսիմ, Արմսվիս, Անելիք, Արարատ, ԲՏԱ, Արցախ , Ինեկո, Հայէկոնոմ, Հայբիզնես, Կոնվերս, Պրոմեթեյ, Ամերիա, Զարգացման Հայկական, Արդշինինվեստ, Էյչ-Էս-Բի-Սի, ՎՏԲ-Հայաստան բանկերը, Հայինկասացիա ՓԲԸ, Էքսպրես-Կրեդիտ ՈՒՎԿ կազմակերպությունները:
Միջոցառման նպատակն էր ` անմիջական շփում համակարգի երիտասարդ աշխատողների հետ, հետագա համագործակցության ակնկալիքով: Պարզվեց,որ միջոցառումը սպասված էր և շատ հետաքրքրեց մասնակիցներին, որոնք հույս հայտնեցին այն ավանդույթ դարձնել:
Այնուհետև Ճյուղային Արհմիության կողմից ջերմ ուրախ մթնոլորտում դիպլոմներ և մրցանակներ հանձնվեցին `
1. Առէկսիմբանկ - իմաստավորված ձևավորման համար
2. Ամերիաբանկ - իմաստավորված ձևավորման համար
3. Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ - գեղագիտական ձևավորման համար
4. Պրոմեթեյ - գեղագիտական ձևավորման համար
5. Անելիք բանկ - գեղագիտական ձևավորման համար
6. Արցախ բանկ - գեղագիտական ձևավորման համար
7. Էյչ-Էս-Բի-Սի բանկ - գեղագիտական ձևավորման համար
8. ՊրոԿրեդիտ բանկ - գեղագիտական ձևավորման համար
9. Արարատբանկ - ճանաչողական զարգացման համար
10. Կոնվերսբանկ - ճանաչողական զարգացման համար
11. Հայինկասացիա ՓԲԸ պրակտիկ և հարմարավետ ձևավորման համար:
Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների Ճյուղային Արհմիությունը Ամանորի և բանակի օրվա կապակցությամբ տոնական ջերմ մթնոլորտում կազմակերպեց հանդիպում անդամակցող բանկերի արհմիության նախագահների հետ, որոնց թվում կային նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ:
2012 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Ագրոարդյունաբերական կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ տկն. Հասմիկ Ջհանգիրյանի հրավերով ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց եկամտահարկի և էլեկտրոնային ստորագրության հետ կապված սեմինար խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ ՊԵԿ-ի գլխ. մասնագետ Աշոտ Սեմերջյանը: Սեմինարը շատ արդիական էր, բարձրացված հարցերը խիստ կարևոր և պրն. Ա. Սեմերջյանի կողմից տրված սպառիչ պատասխանները գոհացրեց սեմինարի մասնակիցներին:
2012թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը հանդիպեց ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Աշոտ Օսիպյանի և գործադիր տնօրեն պրն. Սեյրան Սարգսյանի հետ: Այցելության նպատակն էր` սոցիալական գործընկերության շրջանակներում ամրագրել փոխշահավետ համագործակցություն, ձևավորել միասնական կառուցողական աշխատանք ի շահ համակարգի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության:
2012 թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը հանդիպեց “Անելիք “ բանկի նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանի հետ: Հանդիպման նպատակն էր ` “Անելիք” բանկի նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանին հանձնել ՃՀՄ Պատվոգիր և հուշանվեր “Բանկի Աշխատողի Օրվա”, արհմիության զարգացման գործում ներդրած բարձր ավանդի և Ճյուղային Արհմիության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Ընթացքում քննարկվեցին նաև մի շարք աշխատանքային հարցեր , կապված աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ:
2012թ. նոյեմբերի 26-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասո” սրահում կայացավ “Աշխատանքային իրավունքների ձեռնարկ. Հարցեր և պատասխաններ” գրքի շնորհանդեսը և աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների և խնդիրների վերաբերյալ կլոր – սեղան քննարկում:
Ծրագիրը իրականացվել է “ Ազատ հասարակություն” իրավապաշտպան երիտասարդական ՀԿ-ի /APR Group/ կողմից ` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է եղել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ուղեցույցի ստեղծման միջոցով նպաստել ՀՀ քաղաքացիների /աշխատողների ` իրենց իսկ աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը` աշխատողներին ծանոթացնելով օրենքով նախատեսված իրենց հիմնական իրավունքներին, դրանով իսկ նաև բարձրացնել աշխատողների շահագրգրվածությունը հետամուտ լինելու սեփական իրավունքների պաշտպանության հարցում: Միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը:
2012 թ. նոյոմբերի 23-ին կայացավ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի 3-րդ Համագումարը,որին հրավիրված և մասնակցում էին նաև ՀՀ նախագահի և ՀՀ Կառավարության աշխատակազմերի ներկայացուցիչները: Համագումարը սկսվեց ՀՀ վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանի ուղերձի ընթերձմամ , որից հետո հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ պրն. Էդուարդ Թումասյանը, որը ներկայացրեց անցած հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքներր ` նշելով ինչպես դրականը,այնպես էլ չհաջողվացը: Ելույթներով հանդես եկան նաև պատվիրակները, որոնք իրենց ելույթներում արտահայտեցին կատարված աշխատանքի տարբեր գնահատականներ: Համագումարի ավարտին փակ գաղտնի քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ վերընտրվեց Էդուարդ Թումասյանը, տեղակալներ ` Խաչիկ Առաքելյանը և Բորիս Խարատյանը:
2012 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանի աջակցությամբ ջերմ տոնական մթնոլորտում նշվեց “ Բանկային Աշխատողի Օրը”: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Բանկերի Միության, ՀՀ տարածքում գործող բանկերի ղեկավարները, ինչպես նաև ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամները: Միջոցառումը ավելի հետաքրքիր դարձավ , երբ ուրախ տոնական մթնոլորտում ՀՀ ԿԲ , ՀՀ ԲՄ կողմից հանձնվեցին Պատվոգրեր և հուշանվերներ բանկային համակարգի 2012 թ. ընթացքում ընտրված լավագույն աշխատողներին, իսկ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանին հաճելի անակնկալ մատուցվեց ` ՀՀ ԿԲ նախագահի կողմից իրեն հանձնվեց Պատվոգիր և հուշանվեր ՃՀՄ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Ճյուղային Արհմիության կողմից ևս հանձնվեցին Պատվոգրեր և հուշանվերներ երեք աշխատակիցներին, որոնք բանկային համակարգում աշխատել են 50 տարի և մինչ օրս էլ շարունակում են `
1. ՀՀ Կենտրոնական Բանկ - Իսահակյան Իսահակ
2. “Անելիք” բանկ - Սուլեյմանյան Գալինա
3. “ ՎՏԲ-Հայաստան” բանկ - Քարամյան Բորիկ
Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանին հրավերի և ընձեռած հնարավորության համար և ցանկանում է առողջություն և նորանոր աշխատանքային նվաճումներ:
2012թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը ՀՀ Ագրոարդյունաբերական Ճյուղային Արհմիության հրավերով մասնակցեց “Սոցիալական գործընկերություն ` արդյունավետ բանակցություններ” թեմայով ծրագրի ամփոփ կլոր սեղանին: Ծրագրի նպատակն էր սեմինարների/ թրեյնիգների / միջոցով նպաստել գործատու-արհմիություն կոլեկտիվ բանակցությունների կայացմանը: Միջոցառման ընդացքում կնքվեցին կոլեկտիվ պայմանագրեր ծրագրի արդյունքում ընտրված կազմակերպությունների գործատուների և արհմիությունների միջև:
2012թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը “Բանկի Աշխատողի Օրվա” 22/11 նախօրերին հանդիպեց Զարգացման Հայկական Բանկի արհկոմի նախագահ Գայանե Գևորգյանի և “ՎՏԲ-Հայաստան “ բանկի “Շենգավիթ” մ/ճ արհկոմի նախագահ Էլլադա Հովսեփյանի հետ, նպատակ ունենալով համատեղ ջանքերով ավելացնելու անդամների թիվը և եզրեր գտնելու կոլեկտիվ պայմանագրի կնքման հարցում:
2012 թ. նոյեմբերի 6-ին “Բանկի Աշխատողի Օրվա “ / 22/11 / նախօրերին Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը հանդիպեց “ՎՏԲ-Հայաստան” բանկի արհկոմի նախագահ Միհրան Կիվրիկյանի հետ, նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալու իրեն հուզող աշխատանքային խնդիրներին:
2012թ. հոկտեմբերի 31-ին “Խնայողության Համաշխարհային Օրվա “ կապակցությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, ՀՀ Ֆինանսական Հաշտարարի և ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և ՀՀ բանկերի աջակցությամբ ԷՔՍՊՈ ցուցահանդես էր կազմակերպվել Հյուսիսային Պողոտայում, որտեղ ներկայացված էին բանկերի բուկլետները և օրվա հետ կապված անակնկալները :
Ցուցահանդեսի մասնակիցներից էին ` ՀՀ Բանկերի և Ֆինվարկային, ՀՀ ագրոարդյունաբերության, ՀՀ առևտրի և սննդի Ճյուղային Արհմիության նախագահները, որոնց շատ հետաքրքրեց բանկերի կողմից առաջարկվող խնայողության պայմանները:
2012 թ. հոկտեմբերի 30-ին “Բանկի աշխատողի օրվա “ /նոյեմբերի 22-ի/ նախօրերին ՀՀ Բանկերի և Ֆինվարկ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը հանդիպեց “Անելիք” բանկի արհկոմի նախագահ Անդրանիկ Սիմոնյանի և աշխատողների հետ ` նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին:
2012թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միության հրավերով մասնակցեց “ ՀՀ ՎԿՄ անդամ կազմակերպությունների գործունեության սոցիալական ներգործության “ զեկույցի հանդիսավոր ներկայացմանը:
2012 թ. հոկտեմբերի 07-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը իր արհմիության ակտիվի հետ մասնակցեց ՀԱՄԿ-ի կողմից կազմակերպված “Արժանապատիվ Աշխատանքի” միջազգային օրվան նվիրված երթին, որն անցկացվեց Հ.Թումանյան փողոց- Հյուսիսային պողոտա խաչմերուկից Աբովյան փողոցով դեպի Ստ.Շահումյանի անվան հրապարակ, այնուհետև Վ. Սարգսյան փողոցով դեպի ՀԱՄԿ-ի շենք:
2012 թ. սեպտեմբերի 29-ին “Բանկի աշխատողի օրվա “ /նոյեմբերի 22-ի/ նախօրերին ՀՀ Բանկերի և Ֆինվարկ. ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը հանդիպեց “Անելիք” բանկի “Կենտրոնական” մ/ճ աշխատողների հետ ` նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին:
2012թ. հուլիսի 21-ին ՀԱՄԿ-ի նախագահ պրն. Էդուարդ Թումասյանը մեծ հանդիսավորությամբ հանձնեց ԱՀՀ-ի “Հոբելյանական Պատվոգիր” ՀԱՄԿ-ի նախկին վերստուգիչ հանձնաժողովի նախագահ պրն. Իսահակ Իսահակյանին և ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ տկն Լաուրա Հակոբյանին ` արհմիութենական շարժման համերաշխության և միասնության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, հասարակության շրջանում արհմիությունների դերի բարձրացման համար և Արհմիությունների համընդհանուր համադաշնության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
2012 թ. հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց 1-օրյա ակտիվ հանգիստ Հանքավանի “ Մարմարիկ “ հ/տ, որին մասնակցում էին ` Անելիք, ՎՏԲ-Հայաստան , Ամերիա, ՀՀ Կենտրոնական Բանկի ինչպես նաև Էքսպրես-Կրեդիտ ՈՒՎԿ, Հայինկասացիայի աշխատողները: Օրը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով ` ՀՀ արտակարգ իրավիճակների Նախարարության բարձրակարգ փրկարարներ ` Սերգեյ Բիձյանի և Կիմ Ալվրցյանի մասնակցությամբ կազմակերպվեց արշավ դեպի Հանքավանի “ Տաք Ջուր “ և մրցույթներ ` պարանձգում, գետանցում էստաֆետային վազք: Մթնոլորտը շատ աշխույճ էր , մասնակիցները ոգևորված և ուրախ էին, պայքարը թեժ էր: Նշված մրցույթներում հաղթողներ ճանաչվեցին ` Անելիք, ՎՏԲ-Հայաստան բանկերի, Հայինկասացիայի աշխատողների թիմերը : Հաղթողներին , ինչպես նաև ակտիվ մասնակիցներին հանձնվեցին Պատվոգրեր և նվերներ
2012 թ. հունիսի 26-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասսո” դահլիճում “Միջազգային իրավունքի հայկական ընկերություն” հասարակական կազմակերպությունը “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր “ՀՀ աշխատանքային իրավահարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների վերլուծությունը և դրանց բարեփոխմանն ուղղված առաջարկություններ” գրքի շնորհանդես-քննարկում, որին հրավիրված էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿԻ ՈՒՀԿ-Ի տնօրեն Լևոն Խաչատրյանը, ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Էլեն Մանասերյանը,ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը, Ագրոարդյունաբերական Ճյուղային արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, Մշակույթի և ԶԼՄ –ների Ճյուղային Արհմիության նախագահ Ժանետտա Թորոսյանը: Սույն ուսումնասիրության նպատակն է աջակցել ՀՀ ԱԺ և ՀՀ Կառավարությանը աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող ազգային օրենսդրությունը բարեփոխելու և դրանք միջազգային պայմանագրային պարտավորություններին համապատասխանեցնելու գործում, նաև կարող է օգնել աշխատանքային վեճեր քննող դատական և իրավակիրառ այլ մարմիններին իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում:
Միջոցառման կազմակերպիչ- պատասխանատուներն էին ` “Միջազգային իրավունքի հայկական ընկերության “ խորհրդի նախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը, “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի պատասխանատու մասնագետ Լիաննա Բադալյանը, “Ամերիա” ընկերությունների խումբ , իրավաբան Տիրայր Վարդազարյանը, “Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության” գործադիր տնօրեն, ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիաննա Հակոբյանը:
Միջոցառումը անցավ շատ հետաքրքիր, արդյունավետ , լի առաջարկություններով, որոնք հետագայում կխմբագրվեն և կուղարկվեն ՀՀ Ազգային Ժողով և ՀՀ Կառավարություն:
Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը , մասնակցությամբ `ՀՀ Ագրոարդ, Առևտրի և Սննդի, Առողջապահության, Կրթության և Գիտության, Երկաթուղայինների, Պարենի և Սննդի Ճյուղային Արհմիությունների նախագահների, ինչպես նաև `ՀՀ Կենտրոնական, Անելիք, Արցախ բանկերի արհկոմի նախագահների,“Հայինկասացիայի” և ‘Գլաձոր” ՈւՎԿ տնօրենների ֆինանսական աջակցությամբ 2012թ. հունիսի 1-ին “Երեխաների պաշտպանության օրվա “ առթիվ կազմակերպեց ԱԿՑԻԱ Շենգավիթ համայնքի 127 մանկապարտեզին ֆինանսական աջակցություն ձուցաբերելու նպատակով , փոխանցելով նրա հ/հ իրենց կողմից հատկացված համեստ միջոցները: Ակցիայի մասնակիցները խիստ կարևորելով երեխաների վաղվա պայծառ ապագան գտնում են, որ պատվախնդիր մոտեցում է պետք ցուցաբերել կրթական օջախներին , որոնք դրա կարիքն այսօր շատ ունեն և յուրաքանչյուրիս փոքր ներդրումը անշուշտ կօգնի մանուկներին պարգևել լիարժեք ժպիտներ, նաև այն,որ երեխաներին դեռ փոքր հասակից պետք է իրազեկել իրենց իրավունքների մասին:
Ակցիայի մասնակիցները 2012 թ. հունիսի 1-ին այցելեցին նաև 127 մանկապարտեզ, որպիսզի ավելի մոտիկից շփվեն երեխաների հետ և նրանց հանձնեն տոնական նվերները:
127 մանկապարտեզի բակն այսօր յուրահատուկ տեսք ուներ `ծառերը, եղևնիները, խաղողի ու վարդի թփերը զարդարված էին փուչիկներով, խաղալիքներով, ցուցադրված էին երեխաների ձեռքի աշխատանքները: Ծառի տակ նստած երկու բժիշկներն էլ ուշադիր հետևում էին խաղացող,ճոճանակների ու սղարանների վրայով վեր ու վար անող երեխաներին:
Անցկացվեց նաև սպարտակիադա: Մթնոլորտը շատ աշխույժ էր և շատ հետաքրքիր:
Երբ երեխաներին հարցնում ենք,ինչ եք ցանկանում,նրանք արդեն այս տարիքում արագ,միանգամից պատասխանում են խաղաղություն եմ ուզում, ուզում եմ պապայիս ու մամայիս հետ լինեմ:Մեզանից է կախված նրանց խաղաղության ապահովումն ու այս ցանկությունների իրագործումը, այսօր մանկապարտեզի բակում դիմելով ներկա ծնողներին, հյուրերին ասաց մանկապարտեզի տնօրեն տիկին Մարգարիտա Ալեքսանյանը, որը 120 սան ունի և պարծենում է երեխաների արտասանած ամեն մի տողի, ձեռքի ամեն մի շարժումի, ամեն մի քայլի համար, մարդ , որը 17 տարուց ավել անմնացորդ նվիրված է իր ազգանվեր գործին, չնայած մանկապարտեզի այս անմխիթար վիճակին:
Մնում է հույս հայտնենք, որ ՀՀ Կառավարության առաջիկա ծրագրերում տեղ կգտնի նաև 127 մանկապարտեզի վերանորոգումը ,որը հնարավորություն կտա մանկապարտեզի տնօրենին, դաստիարակներին աշխատել արժանապատիվ պայմաններում և կրթել վաղվա լիարժեք սերունդ:
2012 թ. մայիսի 26-ին Հայատանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունում ՃՀՄ Գործկոմի անդամների մասնակցությամբ կայացավ ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի 35-ամյա արհմիութենական ակտիվ գործունեությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում նրան հանձնվեց ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ստորագրված “ՊԱՏՎՈԳԻՐ “ և ՃՀՄ Գործկոմի անդամների կողմից հուշանվեր :
Ներկաները ջերմորեն շնորհավորեցին իրենց գործընկերոջը , ցանկանալով նրան առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ ի շահ համակարգի աշխատողների անհոգ կյանքի , վաղվա արժանապատիվ ապագայի և արհմիութենական շարժման զարգացմանը :
2012 թ. մայիսի 15-17-ը Ծաղկաձորում կայացավ ՀԱՄԿ-ի գենդերային հանձնաժողովի սեմինարը ` “Գենդերային հավասարությունը “ թեմայով,որը վարում էին ` ԱՄԿ Մոսկովյան գրասենյակի Հարավ Եվրոպական և կենտրոնական Ասիայի երկրների աշխատավորների գործունեության ծրագրերի ասիստենտ Լյուդմիլա Ուսկովան և Միջազգային Արհմիությունների Կոնֆեդերացիայի համաեվրոպական ռեգիոնալ խորհրդի խորհրդատու Օլգա Նիկոլաեն:
Սեմինարի աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամ Ռուբեն Օհանջանյանը:
2011 թ. մայիսի 9-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը մասնակցեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից կազմակերպված Հաղթանակի զբոսայգում Պատերազմի զոհվածների Հուշահամալիրի ծաղկեպսակի դրման արարողությանը:
2012 թ. մայիսի 8-ին ՀՀ Բանկերի Միության հրավերով Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց բանկերի կառավարիչների և գլխավոր հաշվապահների որակավորման քննության ընթացքին:
Քննությանը ներկա էին թվով 9 մասնակիցներ, որոնք գրանցման համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո հրավիրվեցին տեսթավորման համակարգչային սրահ, որպիսզի մասնակցեն երկու ժամ տևողությամբ քննությանը, որը ընդանում էր հանգիստ, անկաշկանդ մթնոլորտում:
2012 թ. մարտի 22-ից – 24-ը Աղվերանի “Ոսկե Գետակ” պանսիոնատում կայացավ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության փորձագետ Հուբերտ Կամբյեի 2011 թ. դեկտեմբերի 7-ից- 9-ը ՀԱՄԿ-ում ՃՀՄ-ների հետ կայացած հանդիպումների արդյունքում նրա կողմից կազմած հաշվետվության քննարկումը, որին մասնակցում էին ` ՀԱՄԿ-ի նախագահը, տեղակալը, պատասխատանու քարտուղարը, ՃՀՄ-ների նախագահները, ԱՄԿ-ի Մոսկվայի գրասենյակի գլխավոր մասնագետ Սերգիուս Գլավացկասը:
Պրն. Հուբերտ Կամբյեի հաշվետվությունը ՀԱՄԿ-ի ներքին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ էր, որի կապակցությամբ նրա կողմից ներկայացվեցին նաև առաջարկություններ ի նպաստ ՀԱՄԿ-ի հետագա գործունեությանը ,որոնք վիճահարույց էին և լրացուցիչ քննարկման կարիք ունեն:
2012թ. հունվարի 26-ին ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական Կենտրոնը /ղեկավար Լևոն Խաչատրյան/ Ճյուղային Արհմիության աշխատանքներին աջակցելու նպատակով բանկային և ֆինվարկային կազմակ. աշխատողների համար կազմակերպեց սեմինար “ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի” խնդրահարույց հարցերի շուրջ, որը վարում էր ՀՀ Աշխատանքի Պետական Տեսչության բարձրակարգ մասնագետ, իրավաբանական և վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը:
Սեմինարին մասնակցում էին ` ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության, Հայինկասացիայի, Անելիք , ՎՏԲ- Հայաստան, Արցախ, Զարգացման Հայկական, Պրոմեթեյ, Հայէկոնոմ, Արդշինինվեստ, Հայբիզնես, Արարատ բանկերի, Էքսպրես-Կրեդիտ և Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակ. աշխատողները:
Հարցերը բազմաբովանդակ էին : Սեմինարը շատ արդիական էր և անցավ շատ աշխույժ: Յուրաքանչյուր հարց տվող մասնակիցը ստացավ սպառիչ պատասխան իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ:
2012թ. հունվարի 19-ին կայացավ հանդիպում ՀՀ Բանկերի և ֆինվարկ. կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանի և Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն պրն. Արմեն Նալջյանի միջև, որի ընթացքում ՃՀՄ շնորհավորեց Հայէկոնոմբանկի 20 ամյակի կապակցությամբ նաև քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման հետ:
2012թ. հունվարի 13-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Աշոտ Օսիպյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ: