ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2014 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

2014թ. հունվարի 13-ին Ամանորի առթիվ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը պատշաճ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների համար: Տոնական ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորելուց բացի քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Ճյուղային Արհմիության զարգացման և համակարգի աշխատողների աշխատանքային շահերի ռեալ պաշտպանվածության հետ:

2014 թ. հունվարի 16-ին –հանդիպում Հայ- Բրիտանական գործարարության պալատի տնօրենի հետ:

2014 թ. հունվարի 16-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության աշխատասենյակում կայացավ հանդիպում ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանի, Հայ- Բրիտանական գործարարության պալատի տնօրեն Արմինե Իսրայելյանի և ՀԱՄԿԻ –ի անդամ կազմ. հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վեներա Գրիգորանի հետ:

Հանդիպման ընդացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված ՃՀՄ զարգացման հետ:

2014թ. փետրվարի 26-ին մրցանակաբաշխություն միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքում:

2014թ.-ին փետրվարի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի դրամի թանգարանում ՀՀ Բանկերի և Ֆինվարկ. Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպվեց միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքներով մրցանակաբաշխություն:

Հանձնաժողովի կազմը հետևյալն էր`

1. Օլեգ Աղասյան – ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ

2. Լաուրա Հակոբյան – ՃՀՄ նախագահ

3. Անգելիկա Ոսկանյան – ՀՀ Բանկերի Միության նախագահի օգնական

4. Միհրան Կիվրիկյան – ՎՏԲ – Հայաստան Բանկի արհկոմ

5. Ռազմիկ Պետրոսյան – ՀՀ ԿԲ արհկոմ

6. Հարություն Քելլեյան – Արցախ Բանկի անձնակազմի կառավարման դեպարտամենտի տնօրեն

7. Գուրգեն Հարությունյան – Հայէկոնոմբանկի մարկետինգի դեպարտամենտի տնօրեն

Միջոցառմանը ներկա էին ` ՀԱՄԿ – անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վեներա Գրիգորյանը, հայ – բրիտանական գործարարության պալատի տնօրեն Արմինե Իսրայելյանը, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու Իսահակ Իսահակյանը , ՃՀՄ գործկոմի անդամ Ռուբեն Օհանջանյանը:

Օրացույցներ էին ներկայացրել` ԱԿԲԱ- Կրեդիտ –Ագրիկոլ, Առէկսիմ, Անելիք, Արարատ, ԲՏԱ, Արցախ, Ինեկո, Հայէկոնոմ, Հայբիզնես, Կոնվերս, Պրոմեթեյ, Ամերիա, Զարգացման Հայկական, Արդշինինվեստ, HSBC բանկերը:

Միջոցառման նպատակն էր` անմիջական շփում համակարգի երիտասարդ աշխատողների հետ, հետագա համագործակցության ակնկալիքով:

Միջոցառումը շատ հետաքրքիր էր նաև նարանով, որ մասնակիցները մոտիկից ծանոթացան դրամի պատմությանը:

Այնուհետև հաղթող երեք բանկերի ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահ պարոն Օլեգ Աղասյանի կողմից հանձնվեցին` դիպլոմներ, նվերներ, քաղցր փողեր շոկոլադե տուփեր, ինչպես նաև մյուս մասնակից 13 բանկերին` շնորհակալագրեր և քաղցր փողերի շոկոլադե տուփեր:

I. Տեղում ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ

II. Տեղում Հայէկոնոմ բանկ

III. Տեղում Արցախ բանկ

Մամուլի արձագանքը միջոցառման մասին http://armenpress.am/arm/news/751615/kb-um-texi-unecav-mijbankayin-oracuycneri-mrcuyti.html

2014թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2014 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդը/ նախագահ Իսահակ Իսահակյան/ ` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի, ՎՏԲ Հայաստան բանկի նախագահ Յուրի Գուսևի, Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի, ինչպես նաև` Անելիք, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Արմսվիս, Էյչ-Էս-Բի-Սի, Կոնվերս, Առէքսիմ բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 57 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա - 4 , ՎՏԲ Հայաստան - 29 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն և սննդամթերքի փաթեթ:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2014թ. 1-ը Մայիսի - Տոնական երթ

2014թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :

2014թ. մայիսի 16-ին Հանդիպում Անելիք Բանկի Շենգավիթ մ/ճ նորընտիր արհկոմի նախագահի հետ

2014թ. մայիսի 16-ին Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը այցելեց Անելիք Բանկի Շենգավիթ մ/ճ նորընտիր արհկոմի նախագահ Զաքար Զաքարյանի հետ հանդիպելու նպատակով, որի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված արհմիութենական աշխատանքների աշխուժացման , ինչպես նաև բանկի զարգացման հետ:

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հայտարարությունը էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ.

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր անդամ 20 Ճյուղային հանրապետական միությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված շուրջ 200 հազարից ավելի արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:

Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և բնակչության զգալի հատվածի կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը: Անցած տարվա գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը դեռ չմարսած՝ առաջիկայում սպասվում են նոր թանկացումներ:

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Թանկացումներ եղել են նաև գազի սակագնի քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է, օրինակ "Աշխատավարձի ինդեքսավորման մասին" ՀՀ օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Մի քանի հազար դրամով բարձրացված նվազագույն աշխատավարձը, որը հիմքում չունի ոչ մի հաշվարկ, անկարող է ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:

Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 հազարից ավելի կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող ավելի քան 100 հազար ընտանիքները:

Փաստորեն, ամբողջ բեռը տեղափոխվում է աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ուսերի վրա: Արդյոք մարդիկ ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու բնակարանային մյուս վարձավճարներին:

Առկա սոցիալական ծանր պայմաններում ՀԱՄԿ-ը անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

2014 թ. հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության Օրվա առթիվ ՃՀՄ միջոցառումը Աղվերանի "Պարկ Ռեզորթ" հյուրանոցային համալիրում:

2014 թ. հուլիսի 5-ին Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային Արհմիությունը Աղվերանի «Պարկ Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կազմակերպեց հերթական միջոցառումը, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության օրվան և ի տարբերություն նախորդների՝ առանձնահատուկ էր նրանով , որ նպատակ ուներ մրցույթի միջոցով ստուգել համակարգի աշխատողների գիտելիքները ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի դրույթների, սոցիալական գործընկերության և արհմիութենական գործառույթների վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ, Անելիք, Կոնվերս, Արցախ, Հայէկոնոմ, ՎՏԲ-Հայաստան բանկերի, Գլաձոր ՈՒՎԿ –ի և Հայինկասացիայի աշխատողները:

Հանձնաժողովի կազմը հետևյալն էր ՝

Նախագահ ՝ Միքայել Փիլիպոսյան – ՀԱՄԿ –ի իրավաբանական բաժնի պետ

Անդամներ՝ Գառնիկ Վաղարշակյան – ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Լաուրա Հակոբյան - ՃՀՄ նախագահ

Աննա Դարբինյան - Գլաձոր ՈՒՎԿ տնօրեն

Հրանուշ Մուխսենց - ՀՀ Կենտրոնական Բանկ

Մասնակիցները լրացնելով 20 հարցից բաղկացած թեստերը ցույց տվեցին իրենց գիտելիքներն ՀՀ Աաշխատանքային Օրենսգրքի վերաբերյալ:

Մրցույթն անցավ ակտիվ պայքարի և ջերմ մթնոլորտում , որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Կոնվերս» բանկի , երկրորդը՝ «Հայէկոնոմ» բանկի, երրորդը՝ «Հայինկասացիա»-ի թիմը :

Հանձնաժողովի անդամները մրցանակներ տրամադրեցին առաջին երեք տեղը գրաված թիմերին:

Հանձնաժողովի անդամ, ՀԱՄԿ պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց և բոլորին մաղթեց նորանոր հաջողություններ:

Իսկ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը հավաստիացրեց, որ առաջիկայում կազմակերպություններում կանցկացվեն սեմինարներ , մրցույթում ի հայտ եկած բացերը պարզաբանելու նպատակով :

Ուշադրությունից դուրս չմնացին նաև լրագրողն երը , որոնց տկն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց՝ նվիրելով «Հայաստանի Հանրապետության Հուշադրամներ» գիրքը:

Մրցույթի մասնակիցների համար կազմակերպվեց նաև էսկուրսիա դեպի Բջնիի եկեղեցի:

ՀԱՐՑԱՇԱՐ

Միջոցառում անկախության օրվա առթիվ

2014թ Սեպտեմբերի 19-ին “Հյաթթ” հյուրանոցի դահլիճում ՀՀ Անկախության օրվա առթիվ Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ուղղորդվելով Կենտրոնական Բանկի որդեգրած ծրագրով անցկացրեց “Կենսաթոշակային բարեփոխումների” իրազեկվացության վերաբերյալ համաբանկային թիմային մրցույթ , որին մասնակցում էին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Կոնվերս , Պրո Կրեդիտ , Ամերիա , Հայէկոնոմ բանկերի , Գլոբալ Կրեդիտ , Գլաձոր , Ագբա Լիզինգ , Ազգային Հիփոթեկային վարկային կազմակերպությունների և Հայինկասացիայի թիմերը:

Արդյունքների ամփոփումից պարզվեց , որ Կոնվերս բանկի և Ազգային Հիփոթեկային ընկերության թիմերը հավաքելով առավելագույն 20 միավոր զբաղեցրին պատվավոր առաջին տեղը , մեկ միավորով վերջիններիս զիջեց Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմը ` զբաղեցնելով երկրորդ տեղը:

Բոլոր մասնակից թիմերը ստացան մասնակցության վկայականներ:

Աշխատանքային քննարկում ՀԱՄԿ-ում

2014 թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ քննարկում "ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, որից հետո Վ. Դանիելյանն անդարդարձավ ՀԱՄԿ-ի ներկայացրած առաջարկություններին նշելով, որ դրանք առայժմ գտնվում են քննարկման փուլում:

Պայամանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

2014թ. նոյեմբերի 19-ին ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/ առթիվ համակարգի թոշակառուների համար կազմակերպվեց տոնական միջոցառում

19/11-2014 թ կայացավ միջոցառում ՀՀ ԿԲ 26 և Ամերիա բանկի 5 թոշակառուների համար: Տոնական ջերմ միջոցառման ընթացքում թոշակառուները ստացան դրամական օգնություն , իրենց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ինչպես նաև Անելիք , HSBC, Ինեկո, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Արմսվիս , Կոնվերս, Յունի , ԶՀԲ , Արցախ բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցության շնորհիվ յուրաքանչյուր թոշակառու ստացավ սննդամթերքի փաթեթ ` ձեթ, շաքարավազ , խտացրած կաթ, զեյթուն, թռչնի կաթ շոկոլադե տուփ:

Այս ամենը ընթացավ տոնական ջերմ մթնոլորտում և պատշաճ հյուրասիրության ներքո , որի համար Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում աջակից բանկերի ղեկավարներին, ցանկանլով նորանոր աշխատանքային հաջողություններ:

2014թ. նոյեմբերի 20-ին կայացավ տոնական միջոցառում , նվիրված ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/

Սույն թվի նոյեմբերի 20-ին “Հայաթ ” հ/հ –ում “Բանկի աշխատողի օրվա” առթիվ (22/11/) Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց մրցույթ Հայաստանի պետական բանկի և Արհմիությունների ստեղծման պատմության մասին , որին մասնակցում էին բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողներ, ՀԱՄԿԻ ղեկավարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Մրցույթն անցավ բարձր մակարդակով և աշխույժ ու ջերմ մթնոլորտում , որի արդյունքում

1-ին տեղը զբաղեցրեց Անելիք բանկը

2-րդ տեղը զբաղեցրեց Հայինկասացիան

3-րդ տեղը զբաղեցրեց Հայէկոնոմբանկը

Հաղթողներին Օլեգ Աղասյանը արժանացրեց մրցանակների:

Մրցույթին ներկա էր նաև Դրամի նշանի հեղինակ պրն. Կ. Կոմենդարյանը , որն իր հարուստ տեղեկություններով և դրամի նշանի մասին մանրակրկիտ մեկնաբանություններով արժանացավ ներկաների դրվատանքին:

Հրաձգության մրցույթ “ Բանկային աշխատակցի օրվա ” (22/11) առթիվ:

2014թ նոյեմբերի 22-ին “ Բանկային աշխատակցի օրվա ” առթիվ Ճյուղային Արհմիությունը համատեղ “ Հայինկասացիա ” ՓԲԸ հետ կազմակերպեց միջբանկային հրաձգության մրցույթ , որին մասնակցում էին հետևյալ թիմերը ` “ Հայինկասացիա ” ՓԲԸ , ՀՀ ԿԲ , Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ , Հայէկոնոմ , Անելիք , Արդշինինվեստ , Պրոմեթեյ , ԲՏԱ , ՎՏԲ – Հայաստան , Հայբիզնես , Արարատ , բանկերը : Միջոցառումը անցավ ջերմ տոնական մթնոլորտում :

Հաղթող թիմերն են `

1-ին տեղը Հայինկասացիան ՓԲԸ

2-րդ տեղը Պրոմեթեյ բանկ

3-րդ տեղը ՀՀ կենտրոնական բանկ

Անհատական մրցույթում հաղթող ճանաչվեցին `

1-ին տեղ Հայէկանոմբանկ - Իրիցյան Պողոս

2-րդ տեղ Հայինկասացիա - Պետրոսյան Արա

3-րդ տեղ Հայինկասացիա - Ղուկասյան Ռադիկ

Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում “ Հայինկասացիա ” ՓԲԸ տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին մշտական աջակցության և մրցույթը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Ս/թ դեկտեմբերի 18-ին 17 բանկերի և 4 վարկային կազմակերպությունների իրավաբանների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին հյուրընկալել էր Հայաստանի Բանկերի Ճյուղային Արհմիությունը :

Գործող աշխատանքային օրենսդրության կիրարկման հարցերի շուրջ բուռն բանավեճ էր ծավալվել ՀՀ Առողջապահության նախարարի աշխատանքային իրավահարաբերությունների գծով խերհրդական Վարազդատ Դանիելյանի, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանի, ՀԱՄԿ - ի Իրավաբանական Բաժնի պետ Միքայել Փիլիպոսայի , ՀԱՄԿ-ի ՈՒսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանի և Ֆինանսաբանկային համակարգի մասնագետների միջև: Նրանք փորձում էին տարընթերցումներով և տարընկալումներով աշխատանքային օրենսդրության մի շարք դրույթների կիրառման այնպիսի լուծումներ առաջարկել , որոնք կնպաստեն ներդաշնակ աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորմանը:

Պորոն Դանիյելյանը ներկա մասնագետների մասնագիտական ունակությունների գնահատման համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի հակասող հոդվածների իրավաչափ կիրառության շուրջ անցկացրեց մրցույթ, որի համար սահմանված մրցանակը շնորհվեց “Արեգակ” ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարիչ Արմենուհի Հայրապետյանին:

Վերջում մասանկիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին հաջորդ հանդիպման վերաբերյալ ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջիկայում կատարվող փոփոխությունների քննարկման նպատակով :

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.