ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2016 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

2016թ. հունվարի 13-ին կայացավ տոնական հանդիպում ՀՀ ԿԲ-ում:

2016թ. հունվարի 13-ին կայացավ ջերմ տոնական հանդիպում Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանի և ՀՀ ԿԲ նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանի հետ, որի ընթացքում ԱՄԱՆՈՐԻ առթիվ միմյանց շնորհավորանքից բացի քննարկվեցին մի շարք խնդիրներ, կապված Ճյուղային Արհմիության զարգացման, ինչպես նաև հետագա համագործակցության էլ ավելի ամրապնդման հետ :

2016թ. Հունվարի 28-ին ՞Հայինկասացիան՞ յուրովի նշեց ՞Բանակի Օրը՞

2016թ. Հուվարի 28-ին ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանի հրավերով ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց անչափ հետաքրքիր միջոցառմանը նվիրված ՞Բանակի Օրվան՞:

Միջոցառումը անցկացվեց Հանրապետական դոսաֆի հետ համատեղ ՝ նրա տարածքում:

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ հասարակությանը ինկասատորների մարտական պատրաստվածությունն և զգոնությունը:

Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում հրավերի համար մաղթելով աշխատանքային նորանոր նվաճումներ և անվտանգ աշխատանք:

2016թ. Փետրվարի 6-ին հանդիպում զինծառայողների հետ

2016թ. Փետրվարի 6-ին ՞Բանակի Օրվա՞ առթիվ Ճյուղային Արհմիությունը ՞Իզաբել՞ շնորհալիների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում զինծառայողների հետ, որոնց համար ցուցադրվեց ջերմ տոնական համերգ , որը այնքան հետաքրքիր էր , որ զինվորները կատարումների ներքո միանում պարում և ուրախանում էին:

Հանդիպումը անցավ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում , որը հնարավորություն տվեց մեզ մոտիկից ծանոթանալ զինվորների առօրյային և նրանց հուզող խնդիրներին: :

Այցելության նպատակն էր բանակ – հասարակություն կապի ամրապնդումը:

Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՞Իզաբել՞ կենտրոնին և հույս հայտնում , որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Ինչպես նաև շնորհակալություն զորամասի հրամանատարությանը ջերմ ընդունելության համար:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ ԿԲ դրամի թանգարանում կայացավ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույցների ամփոփ միջոցառում:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ ԿԲ դրամի թանգարանում կայացավ ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույցների մրցույթի ամփոփ միջոցառումը , որը կազմակերպել էր Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանավորությամբ:

Հանձնաժողովի կազմն էր ՝ նախագահ պրն. Օլեգ Աղասյան, անդամներ ՝Դավիթ Նահապետյան , Իսահակ Իսահակյան, Լաուրա Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Անգելիկա Ոսկանյան, Հարութ Քելլեյան , Լուիզա Կիրակոսյան, Նորայր Թորգոմյան:

Օրացույցներ էին ներկայացրել ՝ ՀՀ ԿԲ , Պրոմեթեյ, Անելիք, Ամերիա, Զարգացման Հայկական, Արցախ, Արմսվիս, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Հայէկոնոմ, Արդշին,Կոնվերս, Հայբիզնես, Ինեկո, HSBC բանկերը , ինչպես նաև Գլաձոր , Կամուրջ , Ֆինքա ՈՒՎԿ - ները:

Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ՝

Պատի օրացույցի կտրվածքով ՝

1-ին տեղը " Պրոմեթեյբանկ " ՍՊԸ

2-րդ տեղը ՀՀ Կենտրոնական Բանկ

3-րդ տեղը " Արցախբանկ " ՓԲԸ

Մրցույթի հանձնաժողովի կողմից ընտրվեցին լրացուցիչ՝

"Համակրելի" - "Զարգացման Հայկական բանկ" ԲԲԸ

Սեղանի պրակտիկ օգտագործման ՝ " HSBC բանկ" ՓԲԸ

Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, ներկաները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու , դրամի պատմությանը ծանոթանալու , թանգարանի տնօրինության կողմից հյուրասիրվելու և ջերմ խոսքեր փոխանակելու :

Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար :

02.03.2016թ. Երբ ղեկավարը տիրապետում է ղեկավարելու արվեստին անակնկալներ միշտ լինում են:

2016թ. մարտի 2-ին Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրինության նախաձեռնությամբ և ՃՀՄ մասնակցությամբ կազմակերպվեց նախադեպը չունեցող կանանց հրաձգության մրցույթ, որին մասնակցում էին ՝ ՃՀՄ, Հայինկասացիայի և ՀՀ ԿԲ , ՀՀ ԲՄ, ՀՀ ՎԿՄ, Անելիք բանկի, ՎՏԲ – Հայաստան բանկի աշխատող կանայք: Տոնական միջոցառումը բավականին հետաքրքիր և անակնկալներով լի էր:

Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ըստ զբաղեցրած տեղերի Հայինկասացիա ՓԲԸ աշխատակիցները՝

1-ին տեղը Նազարեթյան Լալա

2-րդ տեղը Մկրտչյան Տաթևիկ

3-րդ տեղը Ծատրյան Լաուրա

Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր և նվերներ:

Շնորհակալագրեր ստացան նաև մնացած մասնակիցները: Միջոցառումը ավելի աշխույժ երանգ ստացավ "Հայինկասացիա" ՓԲԸ աշխատակիցների երեխաների կողմից կազմակերպված համերգի շնորհիվ: Մասնակիցների ոգևորությունը այնքան մեծ էր , որ այն դեռ երկար կմնա մասնակիցների հիշողություններում:

Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում "Հայինկասացիա" ՓԲԸ տնօրինությանը աշխատողների՝ հատկապես աշխատող կանանց հանդեպ ցուցաբերած հարգալից և հոգատար վերաբերմունքի համար:

2016թ. Մարտի 24-ին կայացավ սեմինար “ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում 2015թ. 22/10 – ին կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ”:

2016թ. Մարտի 24 – ին ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց սեմինար , որին մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ , Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ , Ամերիա , Պրոմեթեյ , Կոնվերս , Ինեկո , Անելիք , Արմսվիս , Հայբիզնես , ՎՏԲ – Հայաստան , Հայէկոնոմ բանկերի , Հայինկասացիայի , ՀՀ Բանկերի Միության , ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության , Էքսպրես – Կրեդիտ ՈՒՎԿ , ՓՄՁ – ներդրումների ՈՒՎԿ աշխատակիցները:

Սեմինարը վարում էր հմուտ մասնագետ Վարազդատ Դանիելյանը , որն մանրամասն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում առկա փոփոխությունները և լրացումները:

Ընթացքում մասնակիցներին բաժանվեց հարցաթերթիկներ , որի նպատակն էր տեղեկանալ իրենց կարծիքների ՝ սեմինարի , նյութի մատուցման մատչելիության և առաջիկայում կազմակերպվելիք սեմինարի վերաբերյալ :

Վերջում տրվեցին թեմային առնչվող բլից հարցեր և ճիշտ պատասխանողները ստացան մրցանակներ:

2016 թ. մարտի 30-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը:

2016 թ. մարտի 30-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի տարեկան հաշվետվությունը 2015 թ. գործունեության մասին:

Նիստի ընթացքում լսվեց նաև ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսյա Ավագյանի ՀԱՄԿ-ի 2015 թ. բյուջեի կատարողականի մասին, ինչպես նաև ՀԱՄԿ-ի խորհրդի, ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

2016թ ապրիլի 7 -ին կայացավ միջոցառում համակարգի կին թոշակառուների համար

2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդի նախագահ Իսահակ Իսահակյանի կողմից` ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանի , Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի , ինչպես նաև` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ , Արմսվիս , Արցախ , Առէկսիմ , Կոնվերս բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 27 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա - 3 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:

Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման 24-ամյակը:

2016թ. Մայիսի 19-ին ՀՀ ԿԲ կայացավ Ճյուղային Արհմիության Գործկոմի նիստը

2016թ. Մայիսի 19-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2015թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2016թ. Գործնական Ծրագիրը:

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Մայիսի 24-ին կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը, Հասմիկ Ջհանգիրյանը, Լաուրա Հակոբյանը և աշխատակազմի բաժնի պետեր Կարինե Մադոյանը, Միքայել Փիլիպոսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացում: Տեսչության գործառույթների բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերների համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, ԱՄԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությամբ:

2. Հայաստանի գործատուների հանրապետական միության Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքների կոնֆերանսում քննարկման ընթացքում արված առաջարկությունների օգտագործումը հետագա բարեփոխումների ընթացքում:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում և քննարկում:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկույցը:

Քննարկման արդյունքում որոշվել է հանձնարարել տեսչությանը աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով մշակել առաջարկություններ և քննարկելուց հետո ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:

Բարձրացվեց նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 155, 184,187 կոնվենցիաների վավերացման հարցը: Որոշվեց ուսումնասիրել և քննարկել նշված կոնվենցիաների վավերացման նպատակահարմարությունը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց թե ինչպես կարելի է հետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքները:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները:

Ըստ նեկայացված նախագծի մինչև 180 ժամ արտաժամյա աշխատանքի առավելագույն տևողության չափը և աշխատանքի չնորմավորված օրով աշխատողների համար ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը առաջարկվում է ուժը կորցրած համարել, իսկ հատուկ ընդմիջումներ, ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդ հատկացնելու, արտաժամյա և գիշերային, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքերը կատարելու համար աշխատողին վճարվող հավելման չափը և հատկացման կարգն ու պայմանները առաջարկվում է թողնել կողմերի համաձայնությանը:

Պետական աշխատողների համար թվարկված հավելումների կարգն ու չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից, դրանով իսկ անհավասար պայմաններ կստեղծվի պետական բնագավառում աշխատողի և ոչ պետական աշխատողի միջև:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծով վատթարացվում է աշխատողների իրավական վիճակը և առաջարկվող փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի դրույթներին, ուստի քննարկումների արդյունքում ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին նախագծով ներկայացված փոփոխություններին:

01/06-2016թ. Միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության օրվան

2016թ. հունիսի 1-ին ՃՀՄ համակարգի երեխաները մասնակցեցին տոնական միջոցառման , որը կազմակերպվել էր Գոյ երեխաների զարգացման կենտրոնում: Ջերմ տոնական մթնոլորտում երեխաները ուրախ նկարում էին, ավազի հետ խաղում , մասնակցում կենտրոնի կողմից կազմակորպված հետաքրքիր խաղերին:

2016թ. հուլիսի 16-17-ը կայացավ սեմինար Աղվերանում:

2016թ. հուլիսի 16-17-ը Աղվերանի "Պարկ Ռեզորթ" հ/հ Ճյուղային Արհմիությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների բարձրակարգ մասնագետ Սերգեյ Բիձյանի հետ կազմակերպեց սեմինար ՝ "արտակարգ իրավիճակներում համակարգի աշխատողների իրազեկվածությունը" թեմայով և արշավ դեպի "Իշխանավանք" : Միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՀՀ ԿԲ, ՀՀ ԲՄ, Անելիք , Հայէկանոմ , Ակբա-Կրեդիտ, ՎՏԲ Հայաստան բանկերի և Հայինկասացիայի աշխատողները :

Հարցադրումները շատ էին կապված բնական աղետների և արտակարգ դեպքերի հետ :

Մասնակիցների հարցերին սպառիչ պատասխան տվեց ԱԻՆ մասնագետ Սերգեյ Բիձյանը, կարևորելով աշխատողների իրազեկվածությունը արտակարգ իրավիճակում : Կազմակերպվեցին նաև խաղեր ՝ պարանքաշուկ , մագլցում և այլն , որն էլ ավելի աշխույժացրեց մասնակիցներին:

Մթնոլորտը շատ ուրախ էր և հետաքրքիր, միաժամանակ հանգստանալով բնության այդ հրաշալի անկյունում:

2016թ. օգոստոսի 20-ին գործնական հանգիստ Ծաղկաձորում

Օգոստոսի 20-ին Ճյուղային Արհմիության առաքելության իրականացման շրջանակներում ,,Տեմպուս,, սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն Հ/Կ-ի հետ միասն Ծաղկաձորի ,,Ոսկե աշխարհ,, հանգստյան տանը կազմակերպվեց սեմինար-թրենինգ “ՀՀ Աշխատանքային օրենսդրության գործնական նշանակություն ունեցող դրույթների պարզաբանում” թեմայով, որի նպատակն էր աջակցել մասնակիցների գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Բացի նյութի ներկայացումից, հարց ու պատասխանի միջոցով դուրս բերվեցին մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող աշխատանքային օրենդրության խնդիրները, տրվեցին այդ խնդիրներին համապատասխան լուծման եղանակներ և օրինակներ, ինչպես նաև կազմակերպվեցին գործնական խաղեր: Միջոցառման արդյունավետ իրականացմանը նպաստեց նաև ,,Ֆան Թրեվլ,, ընկերությունը, որի հստակ և կազմակերպված աշխատանքի արդյունքում մասնակիցները օգտվեցին նաև հանգստյան տան հանգստի և ժամանցի պայմաններից: Միջոցառման վերջում մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ:

2016թ. սեպտեմբերի 29-ին գործնական հանդիպում – սեմինար " Փարիզ" հյուրանոցում

2016թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ բանկերի և ֆին. վարկային Ճուղային Արհմիությունը "Փարիզ" հյուրանոցում կազմակերպեց գործնական հանդիպում – սեմինար "Աշխատանքային իրավունքներ , օրենսդրական փոփոխություններ" թեմայով, որը վարում էր " Տեմպուս " սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ ՝ բարձրակարգ մասնագետ Տիրուհի Նազարեթյանը : Սեմինարի նպատակն էր էլ ավելի ամրապնդել արհմիություն-աշխատող կապը, ապահովել աշխատողների աշխատանքային հարաբերությունների իրազեկվածությունը, փոխադարձ հարգանքի մթնոլորտը և շփման եզրերը :

Մասնակիցներն էին ՝ Անելիք , Հայբիզնես , ՎՏԲ - Հայաստան , Հայէկոնոմ , Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Պրոմեթեյ բանկերի , Հայինկասացիայի , ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության աշխատակիցները : Բացի նյութի ներկայացումից, հարց ու պատասխանի միջոցով դուրս բերվեցին մասնակիցների պրակտիկ աշխատանքում հանդիպող աշխատանքային օրենսդրության խնդիրները, տրվեցին համապատասխան լուծման եղանակներ և օրինակներ, ինչպես նաև կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր, որը էլ ավելի աշխույժացրեց մասնակիցներին:

Միջոցառման վերջում նրանց տրվեցին մասնակցության վկայականներ :

2016 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Բանկերի Միությունը ընդունեց ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամներին, որը նվիրված էր "Արժանապատիվ Աշխատանքի Համաշխարհային Օրվան" հոկտեմբերի 7-ին:

Հանդիպման ընթացքում երկու կարևոր կառույցների ներկայացուցիչները կիսվեցին իրենց պատկերացումներով արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ, քննարկեցին հետագա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև փորձեցին համագործակցության եզրեր գտնել և աջակցել Ճյուղային Արհմիության զարգացմանը:

Իր խոսքի մեջ ՀՀ ԲՄ նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանը, կարևորելով Ճյուղային Արհմիության դերն ու նշանակությունը համակարգի աշխատողների կյանքում, հույս հայտնեց , որ իրենց կողմից պատշաճ գործունեություն կծավալվի Ճյուղային Արհմիությանը օգնելու իրականացնել այն, ինչին կոչված են, ինչը Կանոնադրության պահանջ է , ի շահ համակարգի աշխատողների վաղվա երաշխավորված աշխատանքի և անհոգ կյանքի :

2016թ. նոյեմբերի 18-ին կայացավ ավանդական միջոցառում բանկային համակառգի թոշակառուների համար:

2016թ. նոյեմբերի 18-ին ՛՛Բանկի Աշխատողի Օրվա՛՛ 22/11 առթիվ Ճյուղային Արհմիությանը կից Հոգաբարձուների Խորհրդի /նախագահ Իսահակ Իսահակյան/ նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, Պրոմեթեյ, ԱրմՍվիս, Հայբիզնես, Առէկսիմ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արցախ բանկերի ղեկավարների ֆինանսական աջակցությամբ կայացավ ջերմ տոնական միջոցառում, որի ընթացքում, պատշաճ հյուրասիրության ներքո, ՀՀ Կենտրոնական Բանկի- 25 և Ամերիաբանկի- 3 թոշակառուները ստացան դրամական օգնություն: Միջոցառումը ավելի հետաքրքիր երանգ ստացավ երբ ներս մտան Հայբիզնեսբանկի աշխատակիցները իրենց նվերներով, որը մեծ ոգևորություն և ուրախություն պարգևեց մեր շատ սիրելի թոշակառուներին , որի կապակցությամբ հայտնում ենք խորին շնորհակալություն Հայբիզնեսբանկի նախագահ պրն. Արսեն Միքայելյանին:

Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և բոլոր աջակիցներին, ցանկանալով աշխատանքային նորանոր նվաճումներ:

2016թ. նոյեմբերի 24-ին կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 4-րդ Համագումարը:

2016 թ նոյեմբերի 24-ին " Փարիզ " հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 4-րդ հաշվետու - վերընտրական Համագումարը , որին մասնակցում էին ՝ ՀՀ Բանկերի Միության նախագահ Սամվել Ճզմաչյանը , ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը , ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը , ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը , ՀՀ Վարկային Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը , " Արեգակ " ՈՒՎԿ -ի տնօրեն Մարիամ Եսայանը :

Համագումարին ջերմ ուղերձ էին հղել ՝ Բելառուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը , Ագրոաշխատողների , Պետհիմնարկների , Գիտության Կրթության , Թեթև արդյունաբերության Ճյուղային Արհմիությունների նախագահները:

Հաշվետու զեկուցումներով հանդես եկան ՝ՃՀՄ Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գ. Միրզախանյանը: Ըստ էության արտահայտվեցին ՝ Ս. Ճզմաչյանը, Է. Թումասյանը, Լ. Սարգսյանը, Խ. Հակոբյան , Ս. Դավթյանը, որոնք նշեցին, որ կատարվել է բավականին աշխատանք և առաջարկեցին կատարված աշխատանքները գնահատել բավարար, ինչպես նաև առաջարկեցին նորընտիր Գործկոմին ավելի հետևողականություն ցուցաբերել արհմիության շարքերը էլ ավելի ստվարացնելու ուղղությամբ և աշխատանքներ տանել Ճյուղային Արհմիության և ՀՀ Բանկերի Միության միջև համագործակցության Համաձայնագրի կնքման կապակցությամբ:

Համագումարում միաձայն , հինգ տարի ժամկետով Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը :

Համագումարը հաստատեց նաև 2016-2020 թթ ՃՀՄ Գործնական Ծրագիրը:

2016թ. դեկտեմբերի 14-ին կայացավ ՃՀՄ Գործկոմի նիստը:

2016թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԿԲ կայացավ ՃՀՄ Գործկոմի նիստը , որտեղ հաստատվեց ՃՀՄ 2017 թ. Աշխատանքային Պլանը , նախահաշիվը:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.