ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Սարգսյան Լյուդվիգ Հայրիկի ծնված 1940թ - ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ

09.01.1971թ. - 08.10.1973թ. նշանակվել է Մասիսի շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվար.

08.10.1973թ. - 13.03.1974թ. Մասիսի ժոխկրդբաժնի ֆիսկուկտուրայի մեթոդիստ/p>

13.03.1974 - 30.06.1974թ. ընտրվել է Մասիսի սպորտ կոմիտեի նախագահ

30.06.1974թ. - 25.11.1977թ. ՀՀ կոմկուսի Մասիսի շրջ. կոմիտեյի ազատված քարտուղար

25.11.1977 - 24.081980թ. ՀՀ կոմկուսի Մասիսի շրջ. կոմիտեյի կազմ բաժնի հրահանգիչ

26.08.1980թ. - 11.08.2009թ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում՝ զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝

Կազմակերպված Հանցագործությունների պայքարի գլխավոր վարչության պետ, ԲԽԽՍ վարչության պետ, Հասարակական կարգի ապահովման վարչության պետ, Կոտայքի ՆԳ մարզային վարչության պետ, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ:

17.12.2009թ. - առ այսօր "Հայինկասացիա" ՓԲԸ գործադիր տնօրեն:

2019թ. Նոյեմբերի 21-ին «ՀՀ Ազգային դրամի » և «Բանկային Աշխատակցի Օրը» յուրահատուկ նշվեց թոշակառուների համար:

Ավանդույթը չխաղտվեց նաև այս անգամ և բանկային համակարգի 45 թոշակառուների համար «Բանկային Աշխատակցի Օրվա» առթիվ Ճյուղային Արհմիությունը , ՀՀ ԿԲ , Հայբիզնես , Էվոկա , ԱրմՍվիս , Արցախ , Այդի , Մելլաթ , Կոնվերս , ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկերի և Հայինկասացիայի ֆին. աջակցությամբ կազմակերպեց ջերմ տոնական միջոցառում, որի ընթացքում Հայբիզնեսբանկի անակնկալ այցելությունը նվերներով էլ ավելի աշխույժացրեց և երջանկացրեց նրանց:

2019 թ. ապրիլի 8-ին կայացավ ջերմ տոնական միջոցառում,նվիրված « Մայրության և Գեղեցկության » օրվան:

ՀՀ Կենտրոնական , Ամերիա, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, ԱրմՍվիս, ԱյԴի, Արդշին , Արցախ, Կոնվերս, Հայբիզնես, Մելլաթ բանկերի և Հայինկասացիայի կողմից տրամադրված գումարներով համակարգի 30 կին-թոշակառուի պատշաճ հյուրասիրության և տոնական բարձր տրամադրության ներքո հատկացվեց՝ յուրաքանչյուրին 20000-ական դրամ ֆինանսական օգնություն:

Ավանդական այս հավաքույթները, որոնք կազմակերպվում են տարին երկու անգամ՝ « Մայրության և Գեղեցկության » և « Բանկային Աշխատակցի » օրերի կապակցությամբ, մեծ ոգևորություն է առաջացնում թոշակառուների շրջանում և ավելի բարձրացնում նրանց կենսունակությունը, իմաստավորում և լույս ու ջերմություն հաղորդում նրանց միապաղաղ կյանքին: Մոռացված չլինելու և ներկայիս ղեկավարների կողմից նրանց մասին հոգ տանելու հումանիտար վերաբերմունքը լցնում է թոշակառուների հոգիները խանդավառությամբ և բերկրանքով:

Շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռացել …....

2018թ. Նոյեմբերի 21-ին «ՀՀ Ազգային դրամի 25-ամյակը» և «Բանկային Աշխատակցի Օրը» յուրահատուկ նշվեց թոշակառուների համար:

2018թ. Նոյեմբերի 21-ին « ՀՀ Ազգային Դրամի 25-ամյակի» և «Բանկային Աշխատակցի Օրվա» առթիվ Ճյուղային Արհմիությունը Հոգաբարձուների Խորհրդի հետ համատեղ կազմակերպեց յուրահատուկ տոնական միջոցառում , որի աջակիցներն էին ՝

ՀՀ Կենտրոնական Բանկ, Եվրասիական համագործակցության Ֆինանսաբանկային Ասոցիացիայի ՀՀ ներկայասչություն, Կոնվերս բանկ, Հայինկասացիա,Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, ԱրմՍվիսԲանկ, Էվոկաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ , Արդշինբանկ, Մելլաթ Բանկ, Արցախբանկ:

Միջոցառումը յուրահատուկ էր նրանով , որ թոշակառուները իրենց հասանելիք ֆինանսական աջակցությունը ստացան Կոնվերս Բանկի կողմից հրավիրված քառյակի հրաշալի կատարմամբ ՝ « Արգետինյան տանգոյի» ներքո , վերադարձնելով նրանց հուշերի գիրկը: Միջոցառումը անակնկալներով լի էր : Թոշակառուներին ևս ուրախացրեց Հայբիզնեսբանկի մուտքը տոնական փաթեթներով և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից «Քաղցր փողեր» շոկոլադե տուփերը:

Մթնոլորտը անչափ ուրախ էր և հետաքրքիր , հյուրասիրությունը պատշաճ:

Ճյուղային Արհմիությունը իր և համակարգի թոշակառուների անունից խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած գթասիրության և հարգալից վերաբերմունքի համար և մաղթում քաջառողջություն և նորանոր աշխատանքային նվաճումներ:

06 /04-2018թ. տոնական միջոցառում "Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ: "

2018թ. ապրիլի 6-ին Ճյուղային Արհմիությունը Հոգաբարձուների Խորհրդի( նախագահ Լյուդվիգ Սարգսյան ) հետ համատեղ "Մայրության և Գեղեցկության " օրվա առթիվ կազմակերպեց տոնական միջոցառում ՀՀ Կենտրոնական Բանկի - 25, Ամերիաբանկի -3, Հայինկասացիայի -1 կին-թոշակառուների համար, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ՝ Խաչիկ Առաքելյանը և սոցիալական ծառայության մամլո խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը :

Ընթացքում նրանք հյուրասիրության ջերմ մթնոլորտի ներքո ստացան իրենց ղեկավարների կողմից հատկացված գումարները, ինչպես նաև ՝Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արցախ, ԱրմՍվիս, Կոնվերս, Հայբիզնես , Էվոկա Մելլաթ, Յունի բանկերի ղեկավարների ֆինանսական աջակցության շնորհիվ սննդամթերքի փաթեթի համար նախատեսված գումարը և ուրախ տրամադրությամբ շփվում էին միմյանց հետ և վերհիշում իրենց անցած աշխատանքային ուղին : Բացի այս ամենը թոշակառուներին անչափ ուրախացրեց Հայբիզնեսբանկի անսպասելի մուտքը նվերներով : Պահի ոգևորությունը շատ էր և երջանկությունը լիարժեք:

Ճյուղային Արհմիությունը խորին շնորհակալություն է հայտնում վերը նշված բանկերի ղեկավարներին, մաղթելով առողջություն, հաջողություններ, աշխատանքային նորանոր նվաճումներ, երջանկություն:

2017թ. նոյեմբերի 17-ին կայացավ միջոցառում ՛՛Բանկի Աշխատողի Օրվա՛՛ 22/11 առթիվ

2017թ. նոյեմբերի 17-ին ՛՛Բանկի Աշխատողի Օրվա՛՛ 22/11 առթիվ Ճյուղային Արհմիությանը կից Հոգաբարձուների Խորհրդի /նախագահ պրն. Լյուդվիգ Սարգսյան/ նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, ԱրմՍվիս, Հայբիզնես, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արցախ, Մելլաթ , Էվոկա , Կոնվերս , Յունի , Ամերիա բանկերի և Հայինկասացիայի ղեկավարների ֆինանսական աջակցությամբ կայացավ ջերմ տոնական միջոցառում, որի ընթացքում, պատշաճ հյուրասիրության ներքո, ՀՀ Կենտրոնական Բանկի- 24 , Ամերիաբանկի- 3 և Հայինկասացիայի -1 թոշակառուները ստացան դրամական օգնություն:

Տոնական միջոցառումը ավելի հետաքրքիր դարձավ , երբ ներկաներին ցուցադրվեց 1997թ-ից մինչ այսօր Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպված միջոցառումների նկարները:

Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և բոլոր աջակիցներին, ցանկանալով աշխատանքային նորանոր նվաճումներ:

2017թ. ապրիլի 7-ը յուրահատուկ նշվեց Ճյուղային Արհմիության կողմից:

2017թ. ապրիլի 7-ին ավանդույթի համաձայն կայացավ տոնական ջերմ միջոցառում համակարգի կին-թոշակառուների համար : Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ պրն. Իսահակ Իսահակյանի հիշատակը, որը սկսած 1997թ. անշահախնդիր, պատշաճ և անմնացորդ ղեկավարում էր Հոգաբարձուների Խորհուրդը: Անգնահատելի մեծ է նրա կորուստը , սակայն կյանքը շարունակվում է և ներկաներին ներկայացվեց նրա հետնորդը՝ "Հայինկասացիա" ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանը, որը իր պատկառելի աշխատանքային փորձով պատվով կշարունակի պրն. Ի.Իսահակյանի գործը: Միջոցառման կայացմանը աջակցել են՝ ՀՀ Կենտրոնական, ԱրմՍվիս, Մելլաթ, Արցախ, Հայբիզնես, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Պրոմեթեյ , Ինեկո բանկերի և Հայինկասացիայի ղեկավարները, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ ՝ՀՀ ԿԲ - 25, Ամերիաբանկի - 3, Հայինկիասացիայի- 1 կին- թոշակառուները պատշաճ հյուրասիրության ներքո ստացան ֆինանսական օգնություն: Բացի այն, որ Հայբիզնեսբանկը աջակցել էր ֆինանսապես բոլոր կանանց տոնը շնորհավորելով յուրաքանչյուրին նվիրեց ծաղիկներ և քաղցրավենիքով լի պայուսակներ, որը շատ ոգևորեց և ուրախացրեց թոշակառուներին:

Ճյուղային Արհմիությունը թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Արթուր Ջավադյանին, Հայբիզնեսբանկի նախագահ պրն. Արսեն Միքայելյանին, Հայինկասացիայի տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին, ինչպես նաև ԱրմՍվիս,Ակբա-Կրեդիտ, Մելլաթ, Արցախ, Պրոմեթեյ, Ինեկո բանկերի ղեկավարներին ովքեր անտարբեր չեն անցնում և օգնության ձեռք են մեկնում սոցիալապես խիստ անապահով խավին ՝ թոշակառուներին, ցանկանալով նրանց առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:

2016թ. նոյեմբերի 18-ին կայացավ ավանդական միջոցառում բանկային համակառգի թոշակառուների համար:

2016թ. նոյեմբերի 18-ին ՛՛Բանկի Աշխատողի Օրվա՛՛ 22/11 առթիվ Ճյուղային Արհմիությանը կից Հոգաբարձուների Խորհրդի /նախագահ Իսահակ Իսահակյան/ նախաձեռնությամբ և ՀՀ Կենտրոնական Բանկի, ՀՀ Բանկերի Միության, Պրոմեթեյ, ԱրմՍվիս, Հայբիզնես, Առէկսիմ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արցախ բանկերի ղեկավարների ֆինանսական աջակցությամբ կայացավ ջերմ տոնական միջոցառում, որի ընթացքում, պատշաճ հյուրասիրության ներքո, ՀՀ Կենտրոնական Բանկի- 25 և Ամերիաբանկի- 3 թոշակառուները ստացան դրամական օգնություն: Միջոցառումը ավելի հետաքրքիր երանգ ստացավ երբ ներս մտան Հայբիզնեսբանկի աշխատակիցները իրենց նվերներով, որը մեծ ոգևորություն և ուրախություն պարգևեց մեր շատ սիրելի թոշակառուներին , որի կապակցությամբ հայտնում ենք խորին շնորհակալություն Հայբիզնեսբանկի նախագահ պրն. Արսեն Միքայելյանին:

Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանին մշտական աջակցության համար և բոլոր աջակիցներին, ցանկանալով աշխատանքային նորանոր նվաճումներ:

2016թ ապրիլի 7 -ին կայացավ միջոցառում համակարգի կին թոշակառուների համար

2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդի նախագահ Իսահակ Իսահակյանի կողմից` ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանի , Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի , ինչպես նաև` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ , Արմսվիս , Արցախ , Առէկսիմ , Կոնվերս բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 27 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա - 3 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2015թ. նոյեմբերի 19-ին ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/ առթիվ համակարգի թոշակառուների համար կազմակերպվեց տոնական միջոցառում

18/11-2015 թ ավանդույթի համաձայն ՞Բանկային աշխատակցի՞ օրվա ՞22/11՞ առթիվ Ճյուղային Արմիության Հոգաբարձուների խորհուրդը ՝ նախագահ Իսահակ Իսահակյանը, պատշաճ ուշադրության արժանացրեց համակարգի թոշակառուներին՝ ՀՀ ԿԲ - 27, Ամերիա - 3 , կազմակերպելով տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում յուրաքանչյուրը ստացավ դրամական օգնություն , ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանի , Ամերիաբանկի նախագահ պրն. Արտակ Հանեսյանի , ինչպես նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Արմսվիս , Ինեկո , Առէկսիմ , Կոնվերս բանկերի նախագահների աջակցությամբ:

Ճյուղային Արհմիությաունը թոշակառուների անունից խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին , ցանկանալով նորանոր աշխատանքային ձեռքբերումներ

2015թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2015 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդի նախագահ Իսահակ Իսահակյանի կողմից` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի , Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի , ինչպես նաև` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկի նախագահ Հակոբ Անդրիասյանի, Արմսվիս բանկի նախագահ Գևորգ Մաչանյանի , Ինեկո բանկի նախագահ Ավետիս Բալոյանի , Արցախ բանկի նախագահ Արթուր Մխիթարյանի , Զարգացման Հայկական բանկի արհկոմի նախագահ Գայանե Գևորգյանի ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 28 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 25, Ամերիա - 3 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2014թ. նոյեմբերի 19-ին ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/ առթիվ համակարգի թոշակառուների համար կազմակերպվեց տոնական միջոցառում

19/11-2014 թ կայացավ միջոցառում ՀՀ ԿԲ 26 և Ամերիա բանկի 5 թոշակառուների համար: Տոնական ջերմ միջոցառման ընթացքում թոշակառուները ստացան դրամական օգնություն , իրենց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ինչպես նաև Անելիք , HSBC, Ինեկո, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Արմսվիս , Կոնվերս, Յունի , ԶՀԲ , Արցախ բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցության շնորհիվ յուրաքանչյուր թոշակառու ստացավ սննդամթերքի փաթեթ ` ձեթ, շաքարավազ , խտացրած կաթ, զեյթուն, թռչնի կաթ շոկոլադե տուփ:

Այս ամենը ընթացավ տոնական ջերմ մթնոլորտում և պատշաճ հյուրասիրության ներքո , որի համար Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում աջակից բանկերի ղեկավարներին, ցանկանլով նորանոր աշխատանքային հաջողություններ:

2014թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2014 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդը/ նախագահ Իսահակ Իսահակյան/ ` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի, ՎՏԲ Հայաստան բանկի նախագահ Յուրի Գուսևի, Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի, ինչպես նաև` Անելիք, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Արմսվիս, Էյչ-Էս-Բի-Սի, Կոնվերս, Առէքսիմ բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 57 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա - 4 , ՎՏԲ Հայաստան - 29 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն և սննդամթերքի փաթեթ:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2013թ. նոյեմբերի 19-ին կայացավ տոնական միջոցառում ,նվիրված ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/

2013թ. նոյեմբերի 19-ին <Բանկի Աշխատողի Օրվա> /22/11/ առթիվ ՀԱՄԿ-ի ռեստորանում ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը / նախագահ Իսահակ Իսահակյան / կազմակերպեց ջերմ տոնական միջոցառում համակարգի վաստակաշատ, սոցիալապես խիստ անապահով 62 թոշակառուների համար, որին ներկա էին ՝ ՀԱՄԿ –ի նախագահի տեղակալներ ՝ Խաչիկ Առաքելյանը և Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ- ի ՈՒՀԿ տնօրեր- ՀՀ Բուհերի ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի արհկոմի նախագահ Միհրան Կիվրիկյանը, ՃՀՄ Գործկոմի անդամներ ՝ Էնդել Ստեփանյանը և Ռուբեն Օհանջանյանը: Միջոցառման կարգախոսն էր ՝ "Ով չի հիշում անցյալը` չի գնահատում ներկան, չի կառուցում ապագան " :

Անհերքելի փաստ է , որ այսօրվա երիտասարդը կենսաթոշակային տարիքին հասնելիս վստահ պետք է լինի, որ չի ապրի թշվառության մեջ, ինչպես ներկայիս կենսաթոշակառուները, որոնց ժամանակ չի եղել կուտակային ֆոնդիր գաղափարը: Ճյուղային Արհմիությունը ցավով է նշում այն փաստը, որ կենսաթոշակառուների գերակշռող մասը համակարգում աշխատել է 50 տարուց ավել բավականին պատասխանատու պաշտոններում և այսօր չունի ապրուստի մինիմալ պայմաններ և հայտնվել է աղքատության շեմին:

ՃՀՄ Հոգաբարձուների խորհուրդը նամակով դիմել էր ՀՀ գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներին ֆինանսական աջակցության ակնկալիքով,որին առանց հապաղելու արձագանքել են ՝ ՀՀ ԿԲ, ՎՏԲ-Հայաստան, Ամերիա, Արմսվիս, Կոնվերս, Անելիք, Մելլաթ, Արցախ, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Առէկսիմ, ԶՀԲ, Էյչ-Էս-Բի Սի բանկերի և Արեգակ, Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ –ների ղեկավարները :

ՀՀ ԿԲ 25 թոշակառուները իրենց բանկի ղեկավար պրն. Արթուր Ջավադյանի կողմից հատկացված գումարից ստացան 40.000 –ական դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկի 30 թոշակառու իրենց բանկի ղեկավար Յուրի Գուսևի կողմից հատկացված գումարից ստացան 30.000-ական դրամ , Ամերիա բանկի 7 թոշակառու իրենց բանկի ղեկավար Արտակ Հանեսյանի կողմից հատկացված գումարից ստացան 30.000 -ական դր. :

Միաժամանակ կենսաթոշակառուններին հատկացվեց 6000 դրամ արժողությամբ սննդամթերքի փաթեթ: Տոնական միջոցառումը սկսվեց ՃՀՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանի ելույթով: Իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին ներկաներին մյուս մասնակիցները : Հնչեցին նաև շնորհակալական խոսքեր ուղղված կազմակերպիչներին: Հատկապես ներկաները շատ ոգևորվեցին տոների հետ առնչվող տորթի շքեղ տեսքով , որը կտրվեց համակարքի ակսակալ – Հոգաբարձուների Խորհրդի նախագահ պրն. Իսահակ Իսահակյանի կողմից, որից հետո բաժանվեց բոլոր ներկաներին :

Ճյուղային Արհմիությունը և Հոգաբարձուների Խորհուրդը իր երախտիքի խոսքն է հղում բոլոր այն ղեկավարներին, որոնք բարձր են գնահատում մարդկային գործոնը, անտարբեր չեն անցնում ուշադրության և աջակցության կարիք ունեցող համակարգի վաստակաշատ և իրենց գործին անմնացորդ նվիրված աշխատողների կողքով և միաժամանակ ցանկանում առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ, անսահման երջանկություն:

2013թ. ապրիլի 8-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2013 թ. ապրիլի 8-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդը/ նախագահ Իսահակ Իսահակյան/ ` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի և Ամերիաբանկի արհկոմի նախագահ Նոնա Անդրիասյանի, ինչպես նաև `Անելիք, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Արմսվիս, Էյչ-Էս-Բի-Սի, Կոնվերս, Հայբիզնես, Արդշինինվեստ, Զարգացման Հայկական բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 30 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 24, Ամերիա-6 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն և սննդամթերքի փաթեթ:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2012թ. նոյեմբերի 20-ին- ավանդույթ դարձած միջոցառում բանկային համակարգի թոշակառուների համար, նվիրված “Բանկի Աշխատողի Օրվան “/22/11/

2012թ. նոյեմբերի 20-ին կայացավ տոնական ջերմ միջոցառում ՀՀ Կենտրոնական Բանկի 28 և Ամերիաբանկի 7 թոշակառուների համար, որը նվիրված էր “Բանկի Աշխատողի Օրվան” / 22/11/ : Միջոցառումը կայացավ ՃՀՄ Հոգաբարձունների Խորհրդի / նախագահ Իսահակ Իսահակյանի/ պատշաճ աշխատանքի շնորհիվ:

Միջոցառման ընթացքում թոշակառուները ստացան իրենց բանկերի ղեկավարների` ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանի,”Ամերիա” բանկի նախագահ պրն. Արտակ Հանեսյանի կողմից հատկացված դրամական օգնությունը ` յուրաքանչյուրը 30000-ական դրամ, բացի այդ Հայինկասացիայի տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանի ,ինչպես նաև Անելիք բանկի նախագահ պրն. Սամվել Ճզմաչյանի, “Արմսվիս” բանկի նախագահ պրն. Գևորգ Մաչանյանի, “Պրոմեթեյ” բանկի նախագահ պրն. Էմիլ Սողոմոնյանի, ԶՀԲ նախագահ պարոն Կարեն Սարգսյանի, ԱՇԻԲ նախագահ պրն. Մհեր Գրիգորյանի, “Յունիբանկի” նախագահ պրն. Վարդան Աթայանի, “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի նախագահ պրն. Ստեփան Գիշյանի, “Առէկսիմբանկի”նախագահ պրն. Արմեն Խանդկարյանի, “HSBC” բանկի նախագահ Թիէս Քլեմենցի ֆինանսական աջակցությամբ տոնական ջերմ մթնոլորտում թոշակառուներին հանձնվեց սննդամթերքի փաթեթ, որը իր մեջ պարունակում էր ` միս, պանիր, ձեթ, մսի պահածո, հերկուլես ,շաքարավազ, բրինձ, հնդկաձավար :

Թոշակառուները արժանացան ջերմ հյուրասիրության, իսկ իրենց բարձր տրամադրությունը ակնհայտ էր իրենց զրույցներում, ընկնելով հիշողությունների գիրկը, և ուրախ երաժշտության ներքո: Ճյուղային Արհմիությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին , ցանկանալով նրանց առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:

2012 թ. ապրիլի 6-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի թոշակառու կանանց համար:

2012թ. ապրիլի 6-ին ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը(նախագահ Իսահակ Իսահակյան) ՎՏԲ- Հայաստան Բանկի նախագահ Յուրի Գուսևի, ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի, Ամերիա Բանկի արհկոմի նախագահ Նորայր Մելոյանի, ինչպես նաև Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Անելիք, Պրոմեթեյ, Արդշինինվեստ, Յունի, Հայբիզնես, Արմսվիս, HSBC, Կոնվերս Բանկերի նախագահների ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ համակարգի 65 կին թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ - 29, ՎՏԲ-Հայաստան Բանկի – 30, Ամերիա Բանկի – 6 կին թոշակառուները ստացան ֆինանսական օգնություն և սննդամթերքի փաթեթ: Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը իր խորհին շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակիցներին, հատկապես ՎՏԲ-Հայաստան Բանկի նախագահ Յուրի Գուսևին, որոնք սատար կանգնեցին սոցիալապես խիստ անապահով խավին` թոշակառուներին, պարգևելով նրանց ուրախություն և երջանկություն:

2011 թ. դեկտեմբերի 8-ին կայացավ տոնական միջոցառում ՀՀ բանկային համակարգի թոշակառուների համար :

2011 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը `

ՀՀ Կենտրոնական Բանկի աշխատակիցների, ՀՀ ԿԲ և Ամերիա բանկերի արհկոմների,

Անելիք, Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Հայբիզնես, Արմսվիս, Հայէկոնոմ, Արդշինինվեստ, Յունի, Զարգացման Հայկական, HSBC բանկերի և ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության

ֆինանսական աջակցությամբ համակարգի 39 թոշակառուի համար “Բանկի աշխատողի օրվա “ առթիվ կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ 32 և Ամերիա բանկի 7 թոշակառուներ ստացան ֆինանսական օգնություն և սննդամթերքի փաթեթ:

Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր աջակիցներին, հատկապես ՀՀ Կենտրոնական Բանկի աշխատակիցներին, որոնք իրենց անձնական միջոցներից հատկացված գումարներով ձեռք մեկնեցին և սատար կանգնեցին սոցիալապես խիստ անապահով խավին ` թոշակառուներին :

Ճիշտ է ասված ` « Ով չի հիշում անցյալը, չի գնահատում ներկան և ճիշտ չի կառուցում ապագան » :

Բանկային համակարգի թոշակառուները ՀՀ բանկերի Ճյուղային Արհմիության մշտական ուշադրության կենտրոնում են

ՀՀ Կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակված է "ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ" : Այդ իսկ առիթով առաջնահերթ միջոցառումների ցանկում համակարգի թոշակառուների համար կազ-մակերպվող միջոցառումներն են : Ավանդույթի համաձայն ս.թ. նոյեմբերի 19-ին Ճյուղային Արհմիությունը ՀՀ ԿԲ , առևտրային բանկերի և ՈՒՎԿ-ների հովանավորությամբ կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում , որի ընթացքում ՀՀ ԿԲ և Ամերիաբանկի 45 թոշակառուներին հանձնվեցին նրանց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցություն և առևտրային բանկերի` Արդշինինվեստ , Առէկսիմ , Անելիք , Զարգացման Հայկական , Արմսվիս , Մելլաթ , Հայբիզնես , Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ , HSBC նաև "Գառնի -Ինվեստ" , "Նոր-Հորիզոն" ՈՒՎԿ-ների աջակցությամբ ձևավորված սննդամթերքների փաթեթները:

Միջոցառմանը մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանը , ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության գործկոմի անդամները և "Գառնի -Ինվեստ" ՈՒՎԿ կազմ. պատասխանատու աշխատողը:Միջոցառման ընթացքում թոշակառուները իրենց խորհին շներհակալությունը հայտնեցին ՃՀՄ հոգաբարձունների խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին , ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին , Ամերիաբանկի նախագահ Արտակ Հանեսյանին նաև վերը նշված առևտրային բանկերի և ՈՒՎԿ կազմ. ղեկավարներին , նրանց կողմից ցուցաբերված հարգանքի և ուշադրության համար ,ցանկանալով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ իրենց խիստ կարևոր և դժվարին աշխատանքներում:

2011 թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի թոշակառու կանանց համար:

2011 թ. ապրիլի 7-ին ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդը ՀՀ Կենտրոնական բանկի և Ամերիաբանկի թոշակառու կանանց համար ՀԱՄԿ-ի դահլիճում կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում,որի ընթացքում իրենց հատկացվեց ֆինանսական օգնություն նշված բանկերի արհկոմների կողմից հատկացված, նաև սննդամթերքի փաթեթ ,որը ձևավորվել էր ` Անելիք, Արդշինինվեստ,Առէկսիմ, Արմսվիս,Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Զարգացման Հայկական ,Հայինվեստ, HSBC բանկերի ֆինանսական օգնությամբ :

ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության միջամտությամբ թոշակառուներին տեղում տրվեց սնունդ , իսկ “Մոսկվայի տան” մշակույթի մենեջեր Էլինա Հարությունյանի աջակցությամբ թոշակառուներին ուրախացրեց երիտասարդ երգիչ Արթուրը:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.