ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2011 թ. դեկտեմբերի 9-ին ՃՀՄ նախագահի հետ հանդիպեց միջազգային արհմիության էքսպերտ Hubert Cambier:

2011 թ. դեկտեմբերի 5-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ “Երբեք միայնակ մի աշխատեք” գրքի շնորհանդեսը:

2011 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային արհեստ.կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լ. Հակոբյանը մասնակցեց ՀԱՄԿ-ի դահլիճում կայացած ԱՄՄԿ “Երբեք միայնակ մի աշխատեք” գրքի շնորհանդեսին, որտեղ ներկայացված էր Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տրաֆիկինգի դեմ պայքարի համապարփակ ծրագրի և ՀԱՄԿ համագործակցությունը 2007-2011 թ.թ. ընթացքում: Բացման խոսքով հանդես եկան ` ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ պրն. Բորիս Խարատյանը, ՀՀ Գործատուների Միության կողմից պրն. Գագիկ Մակարյանը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից պրն.Նվեր Սարգսյանը: Հարկադիր աշխատանքի և թրաֆիկինգի դեմ ուղղված ՀԱՄԿ գործողությունները մանրամասն ներկայացրեց Էլեն Մանասերյանը: ԱՄՄԿ Ուղեցույց - “Երբեք միայնակ մի աշխատեք” գիրքը ներկայացրեց ԱՄԿ –ից պրն. Նվեր Սարգսյանը:

2011թ. նոյեմբերի 24-ին կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 3-րդ Համագումարը:

2011 թ. նոյեմբերի 24-ին “Գոլդեն Թուլիփ “ հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 3-րդ հաշվետու- վերընտրական Համագումարը, որը սկսվեց Հայաստանի Հանրապետության Օրհներգով : Համագումարին ջերմ ուղերձ էին հղել ` ՀՀ Կենտրոնական Բանկի, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի, ՀՀ Բանկերի Միության , Պետհիմնարկների, Թեթև արդյունաբերության, Ագրոարդ, Գիտության և կրթության Ճյուղային Արհմիությունների նախագահները: Համագումարի պատգամավորները բավարար գնահատեցին Ճյուղային Արհմիության նախագահի և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի 2007 – 2011 թ.թ. ընթացքում կատարած աշխատանքները : Համագումարում միաձայն, հինգ տարի ժամկետով, Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը : Համագումարը հաստատեց նաև 2012-2014 թ.թ. Ճյուղային Արհմիության Գործնական Ծրագիրը:

2011 թ. հոկտեմբերի 11-ից – 12-ը ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության մասնակցությունը Երկրորդ Ազգային Սոցիալական Գործընկերության Կոնֆերանսի աշխատանքներին

2011 թ. հոկտեմբերի 11-ից – 12-ը Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հրավերով ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց Երկրորդ Ազգային Սոցիալական Գործընկերության Կոնֆերանսին, որի օրակարգը նվիրված էր աշխատանքի պաշտպանությանն, աշխատողների առողջության հարցերին / OSH / ` “Միասին դեպի աշխատանքի անվտանգության և առողջության պահպանում “:

Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել կազմակերպություններում առկա խնդիրները, ինչպես նաև միջազգային փորձը, աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությունը, Եվրամիության Աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձը և պահանջները:

Կոնֆերանսում ելույթներով հանդես եկան ` ՀԱՄԿ ՀԳՀՄ, ԱՄԿ, գերմանական և Եվրամիության փորձագետներ, ինչպես նաև գործեց OSH ցուցահանդես տեղական և մի քանի արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:

Կոնֆերանսին հրավիրված էին ` ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանը և Ճյուղային Արհմիության նախագահներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի,ՀՀ գիտության և կրթության, ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ արտակարգ իրավիճակների , ՀՀ Էներգետիկայի նախարարները :

Կոնֆերանսում հանդիսավոր արարողությամբ կնքվեց առաջին Կոլեկտիվ Պայմանագիրը Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների Ճյուղային Արհմիության և Հայաստանի Գործատուների մետաղամշակման և էլէկտրոնիկայի Հանրապետական Ճյուղային Միության միջև:

Կոնֆերանսի վերջում ընդունվեց լուծումների վերաբերյալ Համաձայնություն:

2011 թ. հոկտեմբերի 3-ից- 7-ը ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը Իտալիայի Տուրին քաղաքում մասնակցեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից կազմակերպված միջազգային սեմինարին

2011 թ. հոկտեմբերի 3-ից - 7-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության / MOT / հրավերով Իտալիայի Տուրին քաղաքի ԱՄԿ-ի ուսումնական կենտրոնում մասնակցեց միջազգային սեմինարին “ Աշխատավարձի կառուցման արդյունավետ քաղաքականությունը ԱՊՀ երկրներում “ թեմայով :

Աշխատանքային A 404473 խումբը ԱՄԿ կողմից ձևավորված էր 7 հոգուց ,հաշվի առնելով սոց. գործընկերության սկզբունքը `

1. Հակոբյան Լաուրա - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդեր.

2. Ջհանգիրյան Հասմիկ - Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդեր.

3. Գաբրիելյան Ռուզաննա - ՀՀ Ֆինանսների նախարարություն

4. Մաթոսյան Արմինե - ՀՀ Սոցապ. նախարարություն

5. Քոչարյան Հերմինե - ՀՀ Սոցապ. նախարարություն

6. Մակարյան Հասմիկ - Հայաստանի Գործատուների Միություն

7. Հովհաննիսյան Աշոտ - Հայաստանի Գործատուների Միություն

Սեմինարին մասնակցում էին ` Հայաստանի, ՈՒկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի նույն քանակությամբ պատվիրակությունները:

Դասընթացների աշխատանքային լեզուն ` ռուսերեն և անգլերեն:

Դասախոսներն էին `

1. Մալտ Լյուբկեր - Ժնև , Շվեցարիա

2. Դանիէլ Ուայտխեդ - Ժնև, Շվեցարիա

3. Յոսեֆ Գելլաբ - Ժնև , Շվեցարիա

4. Միշել Սոլոգուբ - Փարիզ , Ֆրանսիրա

5. Ալան Պելսե - ԱՄԿ Մոսկվայի գրասենյակ

6. Ալեքսանդրա Մոլց - Թուրին, Իտալիա

2011 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների ՃՀՄ հանդիպումը արհմիության առաջնորդների հետ

2011 թ. սեպտեմբերի 10-ին "Արզնի" առողջարանում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործկոմի անդամների հանդիպումը համակարգի արհմիության ղեկավարների հետ, նպատակ ունենալով ի հայտ բերել իրենց աշխատանքներում առկա խնդիրները, դժվարությունները և դրանց հնարավոր լուծումները:

2011 թ. հուլիսի 5-ին ՃՀՄ կազմակերպեց 1-օրյա ակտիվ հանգիստ բանկային և ֆինվարկային աշխատողների համար

2011 թ. հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց 1-օրյա ակտիվ հանգիստ Հանքավանի “ Մարմարիկ “ հ/տ, որին մասնակցում էին ` Անելիք, ԶՀԲ, Ինեկո, ՎՏԲ-Հայաստան, Արդշինինվեստ բանկերի, ինչպես նաև Գառնի-Ինվեստ ՈՒՎԿ, Հայինկասացիայի աշխատողները: Օրը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով ` ՀՀ արտակարգ իրավիճակների Նախարարության բարձրակարգ փրկարարներ ` Սերգեյ Բիձյանի և Կիմ Ալվրցյանի մասնակցությամբ կազմակերպվեց արշավ դեպի Հանքավանի “ Տաք Ջուր “ և մրցույթներ ` պարանձգում, գետանցում էստաֆետային վազք: Մթնոլորտը շատ աշխույճ էր , մասնակիցները ոգևորված և ուրախ էին, պայքարը թեժ էր: Նշված մրցույթներում հաղթողներ ճանաչվեցին ` Անելիք, ԱՇԻԲ, ԶՀԲ, ՎՏԲ-Հայաստան բանկերի թիմերը : Հաղթողներին , ինչպես նաև ակտիվ մասնակիցներին հանձնվեցին Պատվոգրեր և նվերներ:

29/06-2011թ. ՀՀ ԿԲ թանգարանը հարստացավ ևս մեկ գրքով

2011թ. հունիսի 29-ին ՀՀ Բանկերի և ֆինվարկ. Ճյուղային Արհմիությունը` Իսահակ Իսահակյանի և Լաուրա Հակոբյանի մասնակցությամբ, ջերմ մթնոլորտում, ՀՀ Կենտրոնական Բանկի նորաստեղծ թանգարանին նվիրեց "Բելառուսի ժառանգությունը" թանկարժեք գիրքը:

22/06-2011թ. ՃՀՄ հանդիպում Անելիք բանկի Սևան մասնաճյուղի աշխատողների հետ

2011թ. հունիսի 22-ին ՀՀ Բանկերի և ֆինվարկ. Ճյուղային Արհմիությունը աշխատանքային այցով մեկնել էր Սևան` Անելիք բանկի Սևան մասնաճյուղի աշխատողների հետ հանդիպելու, նրանց հուզող հարցերը և աշխատանքային պայմանները ուսումնասիրելու: Այցի վերջում կնքվեց Համաձայնագիր համագործակցելու վերաբերյալ:

ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության պատվիրակության այցը 23-29/05-2011 Բելառուսի Հանրապետություն

2011 թ. մայիսի 23-29-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիության պատվիրակությունը հյուրընկալվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նրանց Բանկերի և Ֆինվարկային կազմ. Ճյուղային Արհմիության հրավերով Միջազգային Կոնֆերանսին և Ճյուղային Արհմիության հիմնադրման 80- ամյակի հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

Միջազգային Կոնֆերանսի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի պատվիրակությունը,որտեղ ընդունվեց որոշում բանկային,ֆինանսավարկային, ապահովագրական աշխատողների Ճյուղային Արհմիությունների Միջազգային Միավորման ստեղծման մասին,որի հիմնադիրներն են ` Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի Ճյուղային Արհմիությունները:

Վերջում պատվիրակությունները փոխանակեցին հուշագրեր և հուշանվերներ:

2011 թ. մայիսի 14-ին կայացավ Ճյուղային Արհմիության Գործկոմի նիստը

2011 թ. մայիսի 14-ին կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպ. Ճյուղային Արհմիության Գործկոմիր նիստը, որտեղ քննարկվեց 2011 թ. մայիսի 23-29-ը Բելոռուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության հրավերով ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ 4-հոգանոց պատվիրակության մեկնելու հարցը և դրա հետ կապված խնդիրները:

2011 թ. մայիսի 9-ի հետ կապված միջոցառումներ

2011 թ. մայիսի 9-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը մասնակցեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից կազմակերպված Հաղթանակի զբոսայգում Պատերազմի զոհվածների Հուշահամալիրի ծաղկեպսակի դրման արարողությանը,իսկ հաջորդ օրը Ճյուղային Արհմիությունը մեծարման արժանացրեց ՀՀ բանկային համակարգի պատերազմի վետերաններին տոնական ֆուրշետի կազմակերպմամբ և դրամական օգնության տրամադրմամբ:

01/04-2011թ. Կառավարման Խորհրդի հերթական նիստ ֆինանսա-տնտեսագիտական Քոլեջում:

01 /04-2011թ. կայացավ Երևանի Պետական ֆինանսատնտեսագիտական Քոլեջի Կառավարման Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, որտեղ քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Քոլեջի հետագա գործունեության զարգացման հետ :

2011թ. մարտի 17-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՃՀՄ Գործկոմի նիստը

2011թ. մարտի 17-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ լսվեց 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին և հաստատվեց 2011թ. Գործնական Ծրագիրը:

2011թ. մարտի 15-ին ներկայացվեց "Հայաստանյան արհմիություններ` հիմնախնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ" թեմայով ուսումնասիրության արդյունքները

2011թ. մարտի 15-ին Երևան քաղաքի "Կոնգրես" հյուրանոցում տեղի ունեցավ "Ազատ Հասարակություն"(APR Group)իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանդիպում, որին ներկա էին ` ՀՀ Բանկերի Ֆինանսավարկային ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Ճյուղային Հանրապետական Միություններ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկայացվեց "Հայաստանյան արհմիություններ` հիմնախնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ" թեմայով ուսումնասիրության արդյունքները:

2011թ. մարտի 1-ին կայացավ ՃՀՄ հանդիպում Հայինկասացիայի արհկոմի և աշխատակիցների հետ

2011թ. մարտի 1-ին կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հանդիպումը Հայինկասացիայի արհկոմի և աշխատակիցների հետ,նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալու աշխատակիցների առօրյա հոգսերին և խնդիրներին:

Առաջին իսկ հայացքից ակնհայտ էր ինկասատորների բարեկեցիկ կարգավիճակը,որը պայմանավորված էր կառույցի ղեկավար պրն. Լյուդվիգ Սարգսյանի հետևողական աշխատանքով : 2010թ. ընթացքում ձեռք են բերվել նոր մեքենաներ,որոնք ապահովված են տեսաձայնագրման համակարգով:

Նորացված է ինկասատորների հագուստը և զենքը: Շոշափելի էր բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտը, որը ևս գրավական է քաղաքակիրթ աշխատանքի և ձեռքբերումների: Համալրվել են նոր կադրեր, որոնք ունեն սպորտսմենի համապատասխան կարգ: Գործատուի և արհկոմի մշտական ուշադրության կենտրոնում են յուրաքանչյուր աշխատողի առողջական և ֆինանսական խնդիրները,որի կապակցությամբ ձևավորված է սոց.փաթեթ,որով լուծվում են նշված խնդիրները : 2010 թ. 10 տոկոսով բարձրացվել է աշխատողների աշխատավարձը: Կառույցի ղեկավարի նախաձեռնությամբ ամրագրվել է ֆինանսական աջակցություն զոհված ինկասատորների ընտանիքներին:

Հանդիպման ընթացքում անկեղծ խոսակցություն գնաց նաև ինկասատորների կարգավիճակի վերաբերյալ թոշակի անցնելու հետ կապված, քանի որ իրենց աշխատանքի բնույթը ևս խիստ վտանգավոր է և պատասխանատու և իրենք ևս դասվում են ուժային կառույցներին,սակայն այն չի կիռարվում թոշակի անցնելու ժամանակ և հանձնարարվեց Ճյուղային Արհմիությանը առաջարկություններ ներկայացնել ՀՀ Կառավարություն և ՀՀ ԱԺ նշված խնդրի վերաբերյալ լուծումներ գտնելու համար նաև հնարավոր տարբերակով վերականգնել նախկինում նշվող /Խորհրդային շրջան/ “Ինկասատորի օրը”:

2011թ. հունվարի 27-ին տեղի ունեցավ Եռակողմ Համաձայնագրի քննարկում ՀՀ Կենտրոնական բանկում

2011թ. հունվարի 27-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ հանդիպում սոցիալական գործընկերների` ՀՀ Կենտրոնականբանկի նախագահի աշխատակազմի ղեկավար Օլեգ Աղասյանի, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու Իսահակ Իսահակյանի, ՀՀ Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի, ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Լևոն Խաչատրյանի, ՀՀ Գործատուների Միության նախագահի տեղակալ Գագիկ Մակարյանի, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի, ՃՀՄ Գործկոմի անդամ Էնդել Ստեփանյանի մասնակցությամբ, որտեղ քննարկվեց ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ կնքման գաղափարը և առաջարկվեց մշակել եռակողմ` ՀՀ Կենտրոնական Բանկ, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ, ՀՀ Բանկերի միության Համաձայնագրի նախագիծ և այն ներկայացնել քննարկման:

Համագործակցություն ՀՀ վարկային կազմակերպությունների Միության հետ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը մտահոգված է գնաճով

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը մտահոգված լինելով այսօրվա գնաճով 2010թ. 26/11 ՀՀ Բանկերի Միության, Հանրային Խորհրդի ֆին. բյուջետային հանձնաժողովի աջակցությամբ ՀԱՄԿ դահլիճում կազմակերպեց հանդիպում – քննարկում` գործընթացին մոտ կանգնած մասնագետների մասնակցությամբ` ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի, ՀՀ Կենտրոնական Բանկի դրամավարկային վարչության պետ Արթուր Ստեփանյանի, ՀՀ

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանի:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ից, բանկերի պատասխանատու աշխատողներ, ՃՀՄ նախագահներ, Հանրային Խորհրդի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի անդամներ և ենթահանձնաժողովի նախագահներ:

Քննարկվող թեմաներն էին `

1. Ինչով է պայմանավորված գնաճը:

2. Ինչ սպասելիքներ ունենք մինչև տարվա վերջ:

3. Ինչ սպասելիքներ կունենանք 2011թ.:

Առաջին ելույթը` Հանրային Խորհրդի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանինն էր, որը շատ մանրամասն ներկայացրեց գնաճը և հետևանքները: Ելույթ ունեցան նաև` ՀՀ ԿԲ վարչության պետ Արթուր Ստեփանյանը, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ տնտեսության մրցակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանը, որոնք տեղեկացրին գնաճի դեմ տարվող թե իրենց և թե Կառավարության կողմից աշխատանքների մասին: Մասնակիցների կողմից արված առաջարկությունները հիմականում ուղղված էին տնտեսության զարգացմանը, հատկապես` արդյունաբերության, ինչպես նաև նոր տարվա շեմին գների նվազեցմանը և կարգավորմանը: Առաջարկվեց նաև`

1. Գյուղատնտեսական ապրանքների գնումն ու առաքումը կազմակերպվի պետական կառույցների կողմից, որը ևս գնաճի զսպման կարևորագույն միջոցներից է:

2. Պետականորեն վերահսկվի մոնոպոլիստների կողմից արհեստականորեն ավելացող գնաճը:

3. Ընդլայնել տնտեսական մրցակցության հանձնաժողովի իրավասությունները գնաճի զսպման գործում:

Որոշվեծ վերոհիշյալ հարցերը Հանրային Խորհրդի Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ պրն. Վազգեն Սաֆարյանի աջակցությամբ բարձրացնել ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սերժ Ազատի Սարգսյանի առջև:

“Բանկային Աշխատողի Օրվան” / 22/11/ նվիրված տոնական միջոցառում ՀՀ Բանկերի Միությունում:

2010 թ. նոյեմբերի 22-ին տոնական ջերմ մթնոլորտում ՀՀ Բանկերի Միության և ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության նախաձեռնությամբ կազմակերպվեց “Բանկային Աշխատողի Օրվան” նվիրված միջոցառում , որին հրավիրված էին ` ՀՀ ԿԲ,ՀՀ ԲՄ,ՀԱՄԿ,ՀՀ Գործատուների Միության , ՀՀ Բանկերի ղեկավարները , արհկոմները և 15 լավագույն աշխատողներ: Բանկիրներին շնորհավորեցին ` ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Արարատ Ղուկասյանը, ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության նախագահ տկն. Լաուրա Հակոբյանը , ՀՀ ԿԲ նախագահի խորհրդատու պրն. Իսահակ Իսահակյանը,մաղթելով նրանց առողջություն,աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ և երջանկություն:

Հնչեցվեց նաև Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ պրն Էդուարդ Թումասյանի ուղերձը այդ օրվա կապակցությամբ “ՀԱՄԿ-ի նախագահությունը շնորհավորում է բանկային համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում հաջողություններ ու նորանոր նվաճումներ ի նպաստ մեր երկրի կայուն զարգացման և աշխատավորների բարեկեցության : Մենք լիահույս ենք որ Հայաստանի Բանկերի Միության և Հայաստանի Բանկերի Ճյուղային Արհմիության կողմից կազմակերպվող ավանդական դարձած այս միջոցառումը կնպաստի սոցիալական համերաշխության ձևավորմանը, սոցիալական գործընկերության զարգացման գործընթացին, որոնք անշուշտ կապահովեն աշխատավոր մարդու իրավունքների ու շահերի պաշտպանությանը և արժանապատիվ աշխատանքը:”

Միջոցառման ընթացքը էլ ավելի աշխույժացավ ՀՀ Բանկերի Միության նախագահ պրն. Արարատ Ղուկասյանի կողմից ՀՀ բանկային համակարգի ամենաարժանավոր անձին, նախկին Կենտրոնական Բանկի նախագահ պրն Իսահակ Իսահակյանին հանձնած ՀՀ Բանկերի Միության 15-ամյա Հոբելյանի կապակցությամբ թողարկված հուշամեդալով:

ՀՀ Բանկերի Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի կողմից 2010 թ. ընթացքում “Լավագույն Աշխատողներ “ ճանացված 15 աշխատողներին ՀՀ ԿԲ,Անելիք,Արցախ,ՎՏԲ-Հայաստան,Զարգացման Հայկական բանկերից,Հայինկասացիա ՓԲԸ,Էքսպրես-Կրեդիտ և Գլաձոր ՈՒՎԿ- ներից հանձնված պատվոգրերով , քաղցր փողերով շոկոլադե տուփերը:

Միջոցառման մասնակիցները սիրով օգտվեցին ՀՀ Բանկերի Միության առատ հյուրասիրությունից և շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.